10:01 19.07.2023
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անց է կացվել վարժանք՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։ Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում։ Բնակիչները պատսպարվել են մասնավոր տների նկուղային հարկերում։ Այնուհետև վարչական շենքում և բուժկետում բնակիչների հետ անց են կացվել […]
09:21 19.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ալիխանյան փ. 5 շենք, Հալաբյան փ. 22բ, 24/1, 24/2, 26/1, 26/2, 22Ա, 34 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Միկոյան փ. 4/3 շենք, Դավթաշեն գյուղ 2, 3, 6, 7, 8, 9, 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ և […]
08:54 19.07.2023
Հուլիսի 15-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Իջևան, Բերդ քաղաքներում և Ազատան, Մալիշկա գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
23:30 18.07.2023
Սաուդյան Արաբիայից երկարակյացն ամուսնացել է իր հինգերորդ կնոջ։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ «Ընտանեկան կյանքը հավատքի ակտ է և հպարտության աղբյուր Ամենակարողի, աշխարհների Տիրոջ առաջ»,-իր հինգերորդ ամուսնությունից հետո ասել է 90-ամյա Նասեր բին Դահայմա բին Վահք Ալ Մուրշիդի Ալ Օթայբին: Նրա խոսքով՝ ամուսնությունը բերում է մխիթարություն, երկրային բարգավաճում։ «Այն նաև իմ լավ առողջության գաղտնիքն […]
21:00 18.07.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 18-ին, չհայտարարված այց է իրականացրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ […]
20:41 18.07.2023
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան։ «Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին: Պապը զարմանալի խոսքեր ասաց: Նա պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում […]
20:24 18.07.2023
Մոսկվայում տղամարդը փորձել է Մոլոտովի կոկտեյլով այրել Լենինի դամբարանը, հայտնում է Telegram 112 ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի լույս հուլիսի 18-ի գիշերը։ Տղամարդը, ով գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, եկել է Կարմիր հրապարակ և Մոլոտովի կոկտեյլը նետել դամբարան, սակայն հարվածել է ցանկապատին։ Արդյունքում հրդեհ չի բռնկվել։ Ձերբակալման ժամանակ օրինախախտը դիմադրություն է ցույց տվել ՆԳՆ […]
19:36 18.07.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայց է կատարել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Կոմիտաս փողոցից Ալավերդյան, Փանյան և Միքայելյան փողոցներով մինչև Սարուխանյան փողոց (276 մ) ճանապարհահատվածում: Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, ոլորտային պատասխանատուների հետ քննարկել փողոցի հիմնային, մայթերի ու մայթեզրերի, եզրաքարերի և նախագծով նախատեսված ընթացիկ մի շարք աշխատանքների վերաբերող հարցեր: Համայնքի ղեկավարը հորդորել է […]
18:50 18.07.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 17-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին ու կազմակերպության այլ աշխատակիցների։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Հյուրերը ներկայացրել են Սյունիքում մեկնարկող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը, որը նպատակ ունի բարելավել հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները։ Դրա շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն մարզի […]
18:09 18.07.2023
Հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել ընթացող պարապմունքներին: Զորամիավորման և զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին: Այնուհետև նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է […]
15:44 18.07.2023
Հուլիսի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրել են։ Ըստ տեղեկությունների՝ 21-ամյա մի երիտասարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցներով փաթեթներ էր տեղադրում։ Իրավապահները նրան հայտնաբերել են, ձերբակալել ու բաժին տեղափոխել։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:38 18.07.2023
Հուլիսի 17-ին, ժամը 03.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ հարականջծնոտային շրջանի և աջ նախաբազկի կտրած, ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել բյուրեղավանցի 22-ամյա մի երիտասարդ: Ժամը 04.45-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ ահազանգն է ստացվել. «պարանոցի կտրած վերք՝ մագիստրալ անոթների վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել […]
14:48 18.07.2023
Մոսկվայում 2022 թվականին ծնված տղան ընկել է հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից։ Այս մասին հուլիսի 18-ին հայտնել է Մոսկվայի դատախազությունը Telegram ալիքում։ Երեխան հոսպիտալացվել է։ Դեպքը տեղի է ունեցել Օրենբուրգսկայա փողոցում։ «Դեպքի պահին երեխայի մայրը գտնվել է բնակարանում և շեղվել է՝ անչափահասին թողնելով առանց հսկողության։ Պերովսկայայի միջշրջանային դատախազությունը վերահսկում է միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները, ինչպես […]
14:05 18.07.2023
Հուլիսի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողից ահազանգ ստանալով արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, կատարել են տեղազննություն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Այսպես, բաղնիքի մասնաշենքի հարակից խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որին ամրացված են եղել պարան և կրակայրիչի […]
13:29 18.07.2023
Հուլիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ հուլիսի 9-ի ժամը 23.00-ից հուլիսի 10-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բակում կայանված իր «Յամահա» մոտոցիկլը՝ պատճառելով 800 000 դրամի վնաս: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են […]
13:07 18.07.2023
Հուլիսի 16-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 17-ին, ժամը 01.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել բետոնե պատնեշին. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 17-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արարատի մարզի […]
12:49 18.07.2023
Հուլիսի 17-ին Երևան քաղաքում ծնվել է 84 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:36 18.07.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին: Տեսակապով հանդիպմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի հակակոռուպցիոն դպրոցի ուսանողները: Հանդիպման ընթացքում ունկնդիրներին են ներկայացվել հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում Արդարադատության նախարարության գործառույթներն ու կատարած աշխատանքները, արձանագրված բարեփոխումները։ Ունկնդիրների կողմից բարձրացված հարցադրումներին տրվել են պատասխաններ: Նախարարի տեղակալն արձանագրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը […]
11:31 18.07.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։ Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ քաղաքացիներ, որոնց օտար լեզուների իմացությունը ցանկալի է: Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունումը և ըստ ենթակայության փոխանցումը, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, արտակարգ իրավիճակների կամ […]
11:12 18.07.2023
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հուլիսի 17-ին Ռոստովյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 62-ամյա Ռիտա Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ, 137.1-րդ և 185-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
10:30 18.07.2023
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
10:24 18.07.2023
Արաբկիրի բնակիչներն այսուհետ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն: «Սպասարկման սրահը գործելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ Մուշեղյանը: 16 […]
10:17 18.07.2023
Հուլիսի 3-ից 9-ը Ճապոնիայում ջերմային հարվածի պատճառով հոսպիտալացվել է առնվազն 3964 մարդ, ինչը 737-ով ավել է անցյալ շաբաթվա համեմատ: Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչական գործերի և կապի նախարար Տակեակի Մացումոտոն։ «Տուժածների կեսից ավելին տարեցներ են, հորդորում ենք բնակչությանը ջերմային հարվածի դեմ պայքարելու տարրական միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ բավարար […]
09:03 18.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ֆուչիկի 1-ին նրբ․ 13, 15, 17 շենքեր, Ֆուչիկի փ. 14, 24 շենքեր, Մարգարյան փ. 4, 15, 17, 19, 23 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Շահումյան 12 փողոց, Վարուժանի փողոց, Շրջանային փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից […]
08:36 18.07.2023
Իրանի Սպահանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անառողջ բուսական մթերքների օգտագործումը, ինչպիսիք են կարտոֆիլը, մրգային հյութերը, նուրբ հացահատիկները և շաքարով հարուստ մթերքները, մեծացնում են անհանգստության և դեպրեսիայի վտանգը: Հետազոտության արդյունքները մայիսին հրապարակվել են PLOS One ամսագրում: Ուսումնասիրությանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 2456 առողջ մարդիկ Իրանի հինգ քաղաքներից՝ 2018 թվականի փետրվարից մինչև […]
20:35 17.07.2023
Life.ru-ին տված հարցազրույցում մասնագետը պարզաբանել է, որ հյութերը պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր՝ 10-ից 15 գ՝ 100 գ հյութի դիմաց, ինչը կազմում է մոտ երկու-երեք թեյի գդալ շաքարավազ։ Հյութի միջին չափաբաժինը 350 գ է, ուստի այն կարող է պարունակել մինչև 10 թեյի գդալ շաքար։ Այս քանակությունը հրահրում է արագ քաշի ավելացում և տարբեր առողջական խնդիրներ։ […]
20:11 17.07.2023
«Անհայտ» հիվանդության մասին հաղորդագրությունների պատճառով դեպի Եգիպտոս շրջագայությունների չեղարկում չկա, ամրագրումներն ընթանում են սովորական ռեժիմով, RIA Novosti-ին հայտնել են տուրիստական ոլորտի ներկայացուցիչները։ Երկուշաբթի ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ ուժեղացրել է սանիտարական և կարանտինային հսկողությունը Եգիպտոսից ժամանող թռիչքների ժամանակ՝ Կահիրեից հարավ գտնվող Քենա նահանգում անհայտ հիվանդության դեպքերի պատճառով: Նշվել է, որ հիվանդության ախտանիշները նման են […]
19:40 17.07.2023
Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2023 թվականի հունիսին Վրաստան տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 353,2 մլն դոլար (924,5 մլն լարի), ինչը 17,4 տոկոսով (74,2 մլն դոլար) պակաս է 2022 թվականի հունիսի ցուցանիշից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հատկանշական է, որ հունիսին, ինչպես նախորդ ամիսներին, ամենամեծ գումարը փոխանցվել է Ռուսաստանից՝ 129,31 մլն դոլար։ Ռուսաստանից կատարված փոխանցումների տեսակարար կշիռը […]