TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.45 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գոգարան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:52 20.07.2023

Հուլիսի 21-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Հարսնացուն տրակտորով է եկել իր հարսանիքին ու զարմացրել հյուրերին

23:30 19.07.2023

Հյուսիսային Իռլանդիայի Կարնլոու գյուղից հարսնացուն տրակտորով ժամանել է իր իսկ հարսանիքին և զարմացրել հյուրերին։ Այս մասին հայտնում է Belfast Live-ը։ 33-ամյա Քեթրին Մաքքեյը մեծացել է ֆերմայում: Ի նշան իր ընտանիքի գյուղական արմատների՝ նա նախընտրել է ներառել գյուղական ժառանգությունը արարողության մեջ և ժամանել է Massey Ferguson 135 տրակտորով: Նրա հայրը` 66-ամյա Հենրի Մակքեյն էր վարում տրակտորը: […]

̰
Տղամարդը 60 տարի անց վերամիավորվել է համադասարանցու հետ և ամուսնության առաջարկություն արել նրան

22:41 19.07.2023

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թամպա քաղաքի բնակիչ Թոմաս ՄաքՄիկինը վերամիավորվել է իր դպրոցական սիրո հետ 60 տարի անց, երբ նրանք հանդիպել են, ամուսնության առաջարկ է արել նրան։ Այս մասին հայտնում է Fox 13 News-ը։ ՄակՄիկինը և Նենսի Գեմբելը ծանոթացել են Կալիֆորնիայի Քուինսի քաղաքի ավագ դպրոցում: «Մենք հեռվից հիանում էինք միմյանցով։ Ես երբեք չեմ մտածել, որ հնարավորություն […]

̰
Երևանում և 8 մարզերում սպասվում են հոսանքանջատումներ

21:14 19.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 37, 39 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, Էստոնական փ. 6 շենքի բնակիչ-բաժանորդներ, Շահումյան 4, 5, 6 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ […]

̰
5 մլն եվրո Վրաստանին՝ ուկրաինացի փախստականներին օգնելու համար

21:00 19.07.2023

Գերմանիան 5 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանում ուկրաինացի փախստականներին օգնելու նպատակով։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը։ «Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը 5 միլիոն եվրո է հատկացրել ASB Georgia-ին (Arbeiter-Samariter-Bund) առաջիկա 18 ամիսների համար Վրաստանում բնակվող ուկրաինացի փախստականների համար, որոնք տուժել են պատերազմից։ Նախագծի մեկնարկը հայտարարվել է 2023 թվականի հուլիսի 18-ին մամուլի ասուլիսի շրջանակներում, որի […]

̰
Հրդեհները մարելու համար Ռուսաստանը 2 ինքնաթիռ է Թուրքիա ուղարկել

20:50 19.07.2023

Ռուասաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ անտառային հրդեհների մարման նպատակով Ռուսաստանը Թուրքիային ինքնաթիռներ է տրամադրել: Մասնավորապես նշվում է, որ հուլիսի 19-ին Դոնի Ռոստով քաղաքի «Platov» օդանավակայանից Թուրքիա է ուղևորվել 2 «Be-200» տիպի հրդեհաշեջ ինքնաթիռ՝ ի պատասխան ստացված օգնության խնդրանքին: Այս ինքնաթիռները արդյունավետ են նույնիսկ դժվարամատչելի տեղանքներում, ինչպես նաև զինված են ինֆրակարմիր ջերմատեսիլ տեսախցիկներով, որի […]

̰
Ակադեմիական քաղաք. կրթության կազմակերպման նոր միջավայրը. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը

20:35 19.07.2023

Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը նախորդ շաբաթ քննարկվեց կառավարությունում: Սա կրթության զարգացման գործընթացի մի հատվածն է: Այն ներառում է բազմաթիվ այլ շերտեր: Այս և այլ հարցերի է անդրադարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Լեհաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոցում այցելած լեհ բժիշկների հետ կապված միջադեպին

20:20 19.07.2023

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոցում այցելած լեհ բժիշկների հետ կապված միջադեպին։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ լեհական կողմն ասում է, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների «հուզական հայտարարությունները» հակասում են դրական համագործակցության սկզբունքներին։ «Վիվամեդ» կլինիկայում Միխեիլ Սաակաշվիլիին այցելած լեհ բժիշկների նպատակը նախկին նախագահին օգնելն էր, կատարվել է պայմանավորվածությանը չհամապատասխանող, պատահական և չնախատեսված […]

̰
6 ամսում շուրջ կես միլիոն այցելություն Ռուսաստանից Վրաստան

20:00 19.07.2023

Վրաստանի զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ՝ 2023 թվականի առաջին վեց ամսում Վրաստան այցելությունների քանակով առաջատարը Թուրքիան է, որին հաջորդում են Ռուսաստանն ու Հայաստանը: Ըստ տվյալների՝ նույն ժամանակահատվածում Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ 2 մլն 529 հազար 517 այցելու, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը 21 տոկոսով պակաս է 2019 թվականի […]

̰
Երևանում տեղադրված կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում

19:51 19.07.2023

Ստվարաթղթե ու փայտե արկղեր, մետաղական ու պլաստմասե արգելանշաններ. ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: «Ճանապարհի երթևեկելի հատվածում օրենքն արգելում է կանգնակ տեղադրել: Չկա նման վայր կամ տեղ, որտեղ թույլատրվում է կանգնակ դնել: Դրանք, իհարկե, տարբեր պատճառներով են տեղադրվում՝ գումար շորթելու, հատկացված ծառայողական կայանատեղի այլ մարդկանց մուտքը չթույլատրելու համար»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենը և Լիտվայի ՆԳՆ պատվիրակությունը քննարկել են համագործակցության ուղղությունները

19:43 19.07.2023

Հուլիսի 19-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Լիտվայի ՆԳՆ պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը և Ծառայության տնօրենի տեղակալները։ Կամո Ցուցուլյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկկողմ փոխգործակցությունը։ Ծառայության տնօրենը ընդգծել է Եվրամիության «Աջակցություն ՀՀ […]

̰
Քննարկվել է Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքը

19:35 19.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը զեկուցել է թվայնացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստերի արդյունքում հաստատվել են ծրագրի տեսլականը, թիրախները, […]

̰
Վարչապետը հյուրընկալել է 44-օրյա պետարազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին

19:19 19.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Արամի ծնողներին վարչապետը հանդիպել էր հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգը 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարց: Նիկոլ Փաշինյանը լսել է Արամ Արզումանյանին, պատասխանել նրա հարցերին, […]

̰
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիրքորոշումը հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի քանի տեսալսողական ծրագրերի անջատումների վերաբերյալ

19:12 19.07.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը  (ՀՀՌՑ) ս.թ. հուլիսի 17-ին կարճ ժամանակով դադարեցրեց հանրային մուլտիպլեքսում գործող մի քանի տեսալսողական ծրագրերի հեռարձակումը՝ պայմանավորված ՀՀՌՑ–ի մատուցված ծառայությունների նկատմամբ  Հեռարձակողների կուտակած ֆինանսական պարտավորությունների ոչ պատշաճ կատարմամբ։ Ըստ նախարարության՝ այդպիսի գործողությունները կրելու են  պարբերական բնույթ, մինչև Հեռարձակողները մարեն կուտակած պարտքերը՝ […]

̰
Պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է կատարել ԱԱԾ ՁՊՎ

18:52 19.07.2023

  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում հուլիսի 11-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր: Ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման և սանիտարահիգիենիկ պայմանները, բժշկական օգնությանն ու սպասարկամանն առնչվող հարցեր, ՁՊՎ-ում վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ինչպես […]

̰
Ախթալայում բնակարանների գնման վկայագրեր են հանձնվել Ադրբեջանից բռնի տեղահանված ևս չորս ընտանիքների

18:46 19.07.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ախթալա բնակավայրում էր՝ Ադրբեջանից բռնի տեղահանված ևս 4 ընտանիքի Բնակարանների գնման վկայագրեր հանձնելու նպատակով: Այցին էին միացել Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ավագանու անդամներ։ Մարզի ղեկավարը վկայագրեր հանձնեց Լամարա Միրզոյանին, Նվարդ Սիլիկովային, Յաշա Գրիգորյանին՝ մեկ սենյականոց և Մարյանյանների ընտանիքին՝ 4 սենյականոց բնակարան ձեռքբերելու նպատակով: Բնակարանների գնման […]

̰
Հայաստանում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող Նիդերլանդների Թագավորության քաղաքացի

16:21 19.07.2023

Հուլիսի 18-ին, ժամը 04.25-ին, ՀՀ ԱԱԾ Այրումի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի 35-ամյա Մուհամմադ Մ.-ն: Նա 2019 թ.-ից հետախուզվում էր ԱՄՆ Ինտերպոլի կողմից: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Ավարտվել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման դեպքի նախաքննությունը

15:50 19.07.2023

Ավարտվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի՝ ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի […]

̰
Մտել էր բաց դռնով, գողացել հեռախոս ու դրամապանակ․ոստիկանների բացահայտումը

13:47 19.07.2023

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մի կին հայտնել էր, որ գիշերն անհայտ անձը բաց դռնով մտել է իր բնակարան և գողացել բջջային հեռախոս ու դրամապանակ, որի մեջ կային բանկային քարտեր ու անձնագիր։ Ոստիկանները պարզել են, որ գողություն կատարողը 43-ամյա տղամարդ է, մշտական բնակություն չունի։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հուլիսի 18-ին Երևան քաղաքում ծնվել է 67 երեխա

12:45 19.07.2023

Հուլիսի 18-ին Երևան քաղաքում ծնվել է 67 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք

12:15 19.07.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, խոշտանգման, խուլիգանության և թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, պետական ունեցվածքի գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ […]

̰
Երևան-Երասխ ճանապարհին  ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:09 19.07.2023

Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց։ Ավելի ուշ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել են նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը:  

̰
2023թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ԱԱԾ կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ

11:55 19.07.2023

ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է ամփոփագիր 2023թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։ […]

̰
Ֆրանսիայում և Իտալիայում ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել

11:47 19.07.2023

Ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել Ֆրանսիայում և Իտալիայում, որտեղ օդը տաքացել է համապատասխանաբար մինչև +40,6 աստիճան և 42,2 աստիճան։ Այս մասին են վկայում Ֆրանսիայի օդերեւութաբանական ծառայության հուլիսի 18-ի դիտորդական տվյալները։ Նշվում է, որ օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ օդը տաքացել է մինչև +40,6 աստիճան Ֆրանսիայի հարավում գտնվող Արիեժ դեպարտամենտում։ Նաեւ ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել Կորսիկայի […]

̰
Հետախուզվում է Վարդան Հովհաննիսյանը

11:28 19.07.2023

Հետախուզվում է Վարդան Հովհաննիսյանը:

̰
Վերականգնվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին

11:22 19.07.2023

Բարերարի ջանքերով վերականգնվել է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման Էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր 2022 թ. օգոստոսի 23-ին կայացած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում և արժանացել հավանության: Դրանից հետո […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն անցկացնում են ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց

11:06 19.07.2023

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծումը և աշխատակազմի կարողությունների զարգացումը։ Այդ նպատակով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպվել է ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց: Մասնակցում են ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակիցները: Դասընթացի շրջանակում մասնակիցներին փոխանցվում են լսողության […]

̰
Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ հարուցվել է 35 վարույթ, 31 տնտեսավարող ընդունել է իրավախախտումները

10:33 19.07.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ: Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է, 1-ը դեռևս ընթացքում է: Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ը ընդունել […]

̰
Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

10:27 19.07.2023

Հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
Ավստրալիայում առեղծվածային մետաղական գլան է հայտնաբերվել

10:09 19.07.2023

Ավստրալիայում խորհրդավոր մետաղյա գլան է ափ է դուրս եկել Ջուրիեն ծովածոցի մոտ, հայտնում է Fox News-ը։ «Ավստրալիայի իշխանությունները կարծում են, որ տարօրինակ բալոնը, որը ափ դուրս է եկել, ամենայն հավանականությամբ տիեզերական աղբ է, մինչդեռ տեղական լրատվամիջոցները շարունակում են ենթադրություններ անել դրա ծագման մասին», – ասվում է զեկույցում: Ավստրալիայի տիեզերական գործակալության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում հայտնել են, […]

̰
BACK_TO_TOP