TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

9 տարի ազատազրկում՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար

15:05 05.06.2023

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ […]

̰
Հիմնանորոգվում է Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզադահլիճը

13:57 05.06.2023

Հիմնանորոգվում են Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզադահլիճը, նկուղային հարկը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Շինարարության ընթացքում կվերակառուցվի լողավազանը, կբարելավվի հովացման համակարգը:

̰
Սպանության փորձ 44-ամյա համագյուղացու նկատմամբ

13:44 05.06.2023

Հունիսի 3-ին, ժամը 23.35-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենից կրակել էր 44-ամյա համագյուղացուն, ապա հրազենը թողնելով դեպքի վայրում՝ դիմել […]

̰
Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է

13:22 05.06.2023

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, […]

̰
Ավազակություն 11-ամյա տղայի նկատմամբ

13:04 05.06.2023

Հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները և պարեկները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.10-ի սահմաններում Սևան քաղաքի նախկին կիսաքանդ մշակույթի պալատի շենքում մի երիտասարդ 11-ամյա տղային […]

̰
Վերջին 2 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 115 դեպք

12:09 05.06.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, ֆիզիկական ներգործության և խուլիգանության՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […]

̰
553 դեպք, որից 157-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

12:02 05.06.2023

Մայիսի 29-ից հունիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 157-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 47, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, երկաթգծի ուղիներին պատահարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կայծակի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 61, թունավորման՝ 10, ինքնասպանության […]

̰
Օձեր են հայտնաբերվել Երևան, Մասիս, Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Եղեգնաձոր քաղաքներում

11:49 05.06.2023

Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Մասիս, Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Եղեգնաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 2 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Մուշի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

11:24 05.06.2023

Մուշի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել:

̰
«Մոսկվա կինոթատրոնի ճակատային հատվածում եռաչափ գովազդային էկրանի տեղադրման» էսքիզային առաջարկը մերժվել է, ընդունվել են այլ նախագծեր

11:18 05.06.2023

ՀՀ ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի «Դաշտադեմ ամրոցի մասնակի հիմնանորոգում, թանգարանի հիմնում և հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագիրը, որը որոշակի դիտողություններով արժանացել է հավանության: Նիստում քննարկվել է նաև […]

̰
19-ամյա երիտասարդը թմրամիջոցներով փաթեթներ էր տեղադրել

11:10 05.06.2023

19-ամյա երիտասարդը թմրամիջոցներով փաթեթներ էր տեղադրում:

̰
Վարդավառի լճում կան անկած ձկներ․ իրականացվել է նմուշառում

11:02 05.06.2023

Հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:

̰
«Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»․ այս կարգախոսով այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

10:55 05.06.2023

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Օրը նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական […]

̰
Առեղծվածային դեպք «Թոխմախ լճում». բազմաթիվ ձկներ սատկել ու հայտնվել են լճի ափին

10:47 05.06.2023

Այսօր՝ հունիսի 5-ին, վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ լճում» հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր լճի ողջ տարածքը վերցրել են իրենց հսկողության […]

̰
Դիետոլոգը խոսել է սննդակարգի ընթացքում կարևոր միկրոէլեմենտների կորստի մասին

10:42 05.06.2023

Սննդաբան Վիկտորյա Զալեսսկայան ասել է, որ շատ դիետաներ թույլ չեն տալիս կանանց ստանալ վիտամինների, մակրո և միկրոէլեմենտների ամբողջ տեսականին, մասնավորապես՝ օմեգա-3: Այս ընթացքում նիհարելը դառնում է ամենախոցելին սննդային թերությունների նկատմամբ` ասել է բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում։ Մարմնի հետ նման մանիպուլյացիաների ժամանակ հսկայական քանակությամբ ճարպ անհետանում է կանանց սննդակարգից։ Իսկ դա կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, […]

̰
Աղջիկը գնացել է ասեղնաբուժության և տանը տհաճ անակնկալ գտել

10:02 05.06.2023

Mattedak մականունով մի աղջիկ պատմել է, որ գնացել է ասեղնաբուժության սեանսի և տանը տհաճ անակնկալ է գտել։ Նա այդ մասին հրապարակել է Reddit-ում: «Ինձ առաջարկեցին ասեղնաբուժության մասնագետ, որը պետք է պրոֆեսիոնալ լիներ: Բայց տանը շատ անհարմար իրավիճակից հետո ես մի ամբողջ ասեղ հանեցի հետույքիցս»,- դժգոհել է հրապարակման հեղինակը՝ ցույց տալով ասեղնաբուժության մոռացված ասեղը։ Մեկնաբանություններում նա […]

̰
Նշվել է ամենաանվտանգ նյութը բաղնիքի կառուցման համար

09:53 05.06.2023

Բաղնիքի կառուցման համար ամենաանվտանգ նյութերը համարվել են կերամիկական աղյուսները և գազի բլոկները: Այս մասին Lente.ru-ին հայտնել է Vseinstrumenty.ru առցանց հիպերմարկետի փորձագետ Մաքսիմ Սոկոլովը։ «Առավելություններից՝ ճիշտ ձև, չայրվողություն, ամրություն։ Նման նյութի թերություններն են՝ երկարատև ջեռուցումից, խոնավությունից քայքայումը, բարձր գինը»,- նշել է փորձագետը։ Սակայն մասնագետը պարզաբանել է, որ ավանդաբար բաղնիքը կառուցվում է փայտից՝ կտրատած գերաններից կամ սոսնձված […]

̰
Միսսուրիում հրաձգության հետևանքով երկու դեռահաս է զոհվել

09:16 05.06.2023

Միսուրի նահանգի Կոլումբիա քաղաքի դատարկ տանը երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երկու դեռահաս է զոհվել, չորսը վիրավորվել են։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Բուն շրջանի շերիֆի գրասենյակը, որի տարածքում է գտնվում քաղաքը։ «Զոհվել են 16 և 17 տարեկան երկու դեռահասներ: 16-ից 19 տարեկան չորս դեռահասներ հրազենային վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

09:07 05.06.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի

08:47 05.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սունդուկյան փ.25-29, Քոչար փ. 22-24 շենքեր, Շիրակի փ. 1, 2, 3, 20, 22, Արտաշիսյան փ. 86, 88, 88Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 10, 12, 14, Անդրանիկ փ. 137, […]

̰
Տեխասում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել. NBC

08:39 05.06.2023

Տեխաս նահանգի Սաննիվեյլ քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։ Ըստ աղբյուրի՝ երկու ենթադրյալ ներխուժածներից մեկը կրակել է մեքենայի վրա, որում եղել է հինգ հոգանոց ընտանիք։ Կինը տեղում մահացել է, տղամարդն ու երեք երեխաները հոսպիտալացվել են։ Կասկածյալները մինչ այժմ չեն ձերբակալվել։ Դեպքի առթիվ […]

̰
Զբոսաշրջիկը կորցրել է անձնագիրը ինքնաթիռում և հինգ օր փակված անցկացրել առանց հեռախոսի

08:18 05.06.2023

Բրիտանացի զբոսաշրջիկը կորցրել է իր անձնագիրը Ryanair ավիաընկերության ինքնաթիռում, որը մեկնելիս է եղել Իսպանիա, և հինգ օր անցկացրել օդանավակայանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 53-ամյա Թրեյսի Մաքքելարը Լիվերպուլից թռել է Մադրիդ՝ երկու շաբաթ անցկացնելու իր տանը: Սահմանային հսկողության ճանապարհին ճամփորդուհին հասկացել է, որ չի կարողանում գտնել իր անձնագիրը։ Նա օգնության համար դիմել է աջակցության […]

̰
Առանց կտրոնի լիցքավորումը խուլիգանության պատճառ․ Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է

18:40 04.06.2023

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 02-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում գտնվող առևտրի սրահներից մեկի դիմաց, առանց վառելիքի բացթողման կտրոնի առկայության լիցքավորում կատարելու պահանջի պատճառով նույն քաղաքի մի խումբ բնակիչների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նրանց կողմից խմբով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը […]

̰
Վարչապետը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

17:46 04.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և […]

̰
Քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

15:40 04.06.2023

Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող’ Երևան քաղաքի Սարյան փողոցում “Երևանի գինու օրեր” փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ’ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի […]

̰
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

15:03 04.06.2023

Հանրապետության տարածքում` հունիսի 4-ի ցերեկը, 6-7-ը շրջանների զգալի մասում, 5-ին, 8-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ […]

̰
Հայտնի է դարձել պլաստիկի դեմ պայքարի լավագույն միջոցը

14:26 04.06.2023

Ռուսաստանում պլազմայի վերամշակման գործարանների հիմնումը և գոլորշու գեներատորի տեխնոլոգիայի ներդրումը կարող են վերջ դնել պլաստիկի դեմ պայքարին։ Այս թափոնների դեմ պայքարի լավագույն միջոցի մասին է հայտնել  Ռուսաստանի էկոլոգիական շարժման փորձագետ Իլյա Ռիբալչենկոն։ Ռիբալչենկոն պլազմային տեխնոլոգիան համարում է ամենաժամանակակիցներից մեկը։ Այն բաղկացած է ջրային գոլորշու, թթվածնի և ճնշման ազդեցության տակ թերի օքսիդացումով ջերմային տարրալուծմամբ։ Այս մեթոդը […]

̰
Ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են․ ՆԳՆ

11:07 04.06.2023

Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից  տեղեկացնում են. «Մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»:

̰
Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:12 04.06.2023

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին՝ ժամը 10։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ։

̰
Անթալիայում հանգստից հետո գերմանացի զբոսաշրջիկը սխալմամբ թռել է Մոսկվա

20:19 03.06.2023

Մյունխենցի թոշակառուն Անթալիայում հանգստանալուց հետո հայտնվել է ոչ թե Գերմանիայում, այլ Մոսկվայում, գրում է Bild am Sonntag-ը։ «79-ամյա մի կին Անթալիայում տասնօրյա հանգստից հետո ինքնաթիռ է նստել, սակայն Մյունխենի փոխարեն, ինչպես նախատեսված էր, հայտնվել է Մոսկվայում»,- ասվում է հրապարակման մեջ։ Ըստ լրատվամիջոցների՝ մայիսի 26-ին կինը պետք է վերադառնար Մյունխեն։ Մինչ նա սպասում էր իր թռիչքին, […]

̰
BACK_TO_TOP