TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

10:59 07.06.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բնական տարերքը դարձել է երկաթուղային երթևեկության դադարեցման պատճառ. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքը

10:54 07.06.2023

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ […]

̰
ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:48 07.06.2023

Հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Ախուրյան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:18 07.06.2023

Հունիսի 8-ին` ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայույունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ վաղն իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

09:25 07.06.2023

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ35+900 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 8-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

08:06 07.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Շիրակի փ․ 56/1, 58/1 շենքեր, Մարկվարտի փ․ 85/1 շենք, Շիրակի, Մարկվարտի, Հ․Հովհաննիսյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն թաղ. 1, 6, 7 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից որ բնակիչ-բաժանորդներ, Բ-2 թաղ․ […]

̰
Հոնկոնգցի կնոջը ձերբակալել են պատուհանից կատուների ընկնելու պատճառով

22:45 06.06.2023

Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 57-ամյա մի կնոջ այն բանից հետո, երբ երկու կատու ընկել են բարձրահարկ շենքից և սատկել, հայտնում է South China Morning Post-ը:Նա կասկածվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Բնակելի համալիրի անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ սատկած կատուներին հայտնաբերել է չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ին: Կնոջը ձերբակալել են 13 ժամ անց։ Հաղորդվում […]

̰
Հոգեբանը շոգին ավելի լավ քնելու անսովոր միջոց է առաջարկել

22:32 06.06.2023

Գերմանացի հոգեբան Թերեզ Շնորբախը խորհուրդ է տվել շոգ օրվանից հետո զովանալու և քունը բարելավելու համար անկողնում փաթաթվել։ Մասնագետի այս և այլ արտասովոր խորհուրդները ներկայացրել է Daily Mail-ը: Թեև շոգին փաթաթվելը սառչելու լավագույն միջոցը չի թվում, Շնորբախն ասում է, որ նրա խորհուրդն ունի տրամաբանական բացատրություն: «Քնելուց առաջ գրկախառնվելն օգնում է նվազեցնել ձեր հիմնական ջերմաստիճանը՝ խթանելով ձեր […]

̰
Օձը հայտնվել է բնակելի տան բակում

22:12 06.06.2023

Հունիսի 6-ին ժամը 18:28-ին, ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Գագարինի փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարար մասի ծառայողները։ Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

̰
108-ամյա կինն անվանել է երկարակեցության անսպասելի գաղտնիքը

21:38 06.06.2023

Մեծ Բրիտանիայից 108-ամյա Ադա Դանիելը նշել է իր ծննդյան տարեդարձը և անվանել երկար կյանքի անսպասելի գաղտնիքը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Կինը 2015 թվականից ապրում է անգլիական Դերբիշիր նահանգի Քոդնոր գյուղի ծերանոցում։ Դանիելի 108-ամյակի օրը հաստատության աշխատակիցները որոշել են անակնկալ մատուցել նրան։ Տոնից քիչ առաջ նրանք սոցցանցում գրառում են հրապարակել ու բրիտանացացիներին հորդորել են […]

̰
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

19:28 06.06.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թադևոսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը: Օրակարգի հարցերի շրջանակում […]

̰
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

18:37 06.06.2023

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ […]

̰
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել

14:54 06.06.2023

2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:35-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979թ․ ծնված մի քաղաքացի։ 2023թ. հունիսի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա․Պ․-ն Ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին իր կողմից պատրաստված ինքնաշեն զենքով, սպանելու նպատակով, կրակել […]

̰
Սննդի օբյեկտը ենթակա է վարչական պատասխանատվության, եթե հաճախորդը կամ այլ անձ խախտել է ծխելու մասին օրենքը

14:44 06.06.2023

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է ավելի քան 5500 մարդ: Հիվանդացության և մահացության կանխարգելման նպատակով հանրապետությունում կիրառվում են մի շարք սահմանափակումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Մասնավորապես, 2020 թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի […]

̰
Գողացած քարտից կանխիկացրել էր 50 000 դրամ

14:38 06.06.2023

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի 23-ամյա բնակիչը ապօրինաբար մուտք է գործել հարևանի բնակարան և գողացել տանտիրուհու բանկային քարտը: Ստացված տեղեկության համաձայն՝ երիտասարդը Աբովյանի Հատիսի փողոցի բանկոմատից կանխիկացրել էր 50 000 դրամ, ապա վերադարձել հանրակացարան և հարևանուհու բնակարանում թողնելով քարտը՝ աննկատ հեռացել էր: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական […]

̰
Կոտայքի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

14:17 06.06.2023

Հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ նախորդ օրը գողացել են իր ոսկեղենը: Հայտնել էր նաև, որ նախկինում ևս իր բնակարանից պարբերաբար գողություն են արել, սակայն ինքը ոստիկանություն հաղորդում չի տվել: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի նշված բնակարանից […]

̰
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի

14:11 06.06.2023

Հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 6-ի […]

̰
Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում

13:22 06.06.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 19.50-ին, Մարտիրոս Սարյանի պուրակում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, նաև բաժին են հարավիրել մեկ տղամարդու: Նրանք նշված պուրակում, խախտելով հասարակական կարգը, քաշքշել են իրար և հնչեցրել հայհոյանքներ: Անձնական խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 8,8 սմ […]

̰
Երևան քաղաքում ծնվել է 63 երեխա

12:34 06.06.2023

Հունիսի 5-ին Երևան քաղաքում ծնվել է 63 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Կինը սիրահարվել է չաթբոտին և ամուսնացել նրա հետ

23:31 05.06.2023

Ամերիկյան Նյու Յորք քաղաքի բնակչուհին սիրահարվել է չաթբոտին ու հայտարարել, որ ամուսնացել է նրա հետ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ 36-ամյա Ռոզաննա Ռամոսը Replika հավելվածի միջոցով իր համար թվային գործընկեր է ստեղծել, ում անվանել է Էրեն Քարթալ։ Հավելվածը, օգտագործելով մեքենայական ուսուցում, նմանակում է տվյալ ոճով մարդու հետ երկխոսությունները։ Ամերիկուհին ասել է, որ նոր սիրեկանը […]

̰
Հոգեբանը խոսել է հարաբերություններում վեճերի առավելությունների մասին

22:35 05.06.2023

Վեճի ժամանակ զուգընկերները կարող են ավելի լավ ճանաչել միմյանց, վստահեցնում է հոգեբան Վերոնիկա Սիմոնովան։ Նա Lente.ru-ին պատմել է որոշ դեպքերում հարաբերություններում վեճերի օգուտների մասին։ Սիմոնովան բացատրել է, որ վեճերն օգնում են դուրս շպրտել կուտակված էմոցիաները և ցանկությունները բարձրաձայնել զուգընկերոջը։ «Կռվի ժամանակ դուք կարող եք լսել ձեր զուգընկերոջ կարիքները և հասկանալ նրա իրական զգացմունքները, որոնք նա […]

̰
Բոսֆորի նեղուցով նավերի տեղաշարժի տուրքը բարձրացնելով՝ Թուրքիան կստանա գրեթե 1 միլիարդ դոլար

21:30 05.06.2023

Էրդողանը Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու համար որոշել է շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Նա կրկին բարձրացնում է Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով անցնելու տուրքի չափը: Նոր սակագինը կգործի հուլիսի 1-ց: Էրդողանին, կարծես, հաջողվում է անվերջ շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Արդյունքում որքա՞ն փող է ստանալու Թուրքիան և արդյո՞ք դա օրինական է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Անհայտ անձը խաբեությամբ հափշտակել է Ստեփանակերտի բնակչի գումարը՝ վերջինիս պատճառելով զգալի չափով վնաս

20:55 05.06.2023

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մայիսի 07-ին անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի անվամբ բացված բանկային քարտի հաշվից ընդհանուր 250.000 դրամ գումար վերջինիս կողմից օգտագործվող «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցելու և խաղարկելու միջոցով Ստեփանակերտ քաղաքի բնակչին զգալի […]

̰
Արցախում հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

20:30 05.06.2023

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում: Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու […]

̰
Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է

20:18 05.06.2023

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։ Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։ Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը

20:15 05.06.2023

Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Միաբանական համագումարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունել […]

̰
Պաշտպանի դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ 

19:32 05.06.2023

Պաշտպանի դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։ Դիրքորոշմամբ հատուկ ընդգծվում է առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները Պաշտպանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ գործառույթների արդյունավետ […]

̰
Ավելի քանի 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Նախարարը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն»-ում

18:50 05.06.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և փոխնախարար Արա Մկրտչյանը՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել կառույցի տարածքում, ծանոթացել Կենտրոնում վերջին մեկ տարում կատարված նկատելի բարեփոխումներին։ Տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։ Նախարարին են ներկայացվել Կենտրոնի տասներեք բաժիններում իրականացվող փորձաքննությունները, ձեռք բերված նոր սարքավորումները, որոնց շնորհիվ կրճատվում է փորձաքննությունների ժամանակը, ապահովվում են […]

̰
Մայիսին Շիրակի մարզում ծնվել է 184 երեխա

18:41 05.06.2023

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունիսի 1-ից 4-ը գրանցվել է 26 ծնունդ, լույս աշխարհ է եկել 12 տղա, 14 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ 2023 թվականի մայիս ամսին մարզում ծնվել է 184 երեխա։ 105 տղա է լույս աշխարհ եկել, 79՝ աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

̰
Պետք է ունենալ գերակա շահի որոշում, որ 1-2 հոգին մնացածին պատանդ չպահեն. Տիգրան Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների մասին

15:32 05.06.2023

«Պետք է ձեռքի տակ ունենալ գերակա շահի որոշում և ձեռնարկել համապատասխան միջոցներ, երբ 1-2 հոգի շենքի մնացած բնակիչներին պատանդ են պահում»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, երբ Երևանի քաղազքապետարանում անցկացվող գործակարգավարական հերթական նիստին զեկուցել են Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքների հապաղման վերաբերյալ: Փոխքաղաքապետ Ավինյանը նաև անդրադարձել է թեժ […]

̰
BACK_TO_TOP