TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

40-ամյա տղամարդու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

14:49 08.06.2023

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին Իջևան քաղաքի Շատրվաններ կոչվող տարածքում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Բերդ համայնքի 40-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են լիցքավորված գազային ատրճանակ, երկու գազալիցքավորիչ, մեկ տուփ գնդիկներ և ծալովի դանակ: 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

̰
ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ստացել է 2 ամսվա չվճարված նպաստը

14:45 08.06.2023

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու հարցում։ Դիմումատուի տեղեկացմամբ՝ ինքն ու անչափահաս զավակներից մեկն ունեն հաշմանդամություն, ընտանիքը բաղկացած է հինգ անձից և հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում են ընտանեկան նպաստ։ Նրա պնդմամբ՝ այլ բնակարան տեղափոխվելու և հաշվառման հասցեն փոխելու հիմքով դադարեցվել է նպաստ ստանալու իրավունքը։ Բարձրացված հարցի […]

̰
Վարորդը կաշառք տալու հիմքով ձերբակալվել է

13:12 08.06.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 7-ին, ժամը 23.15-ին, Թամանցիների փողոցում ծառայության ժամանակ ծխախոտային արտադրատեսակից օգտվելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարչական արձանագրություն կազմելու ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Արձանագրություն կազմելու ընթացքում 45-ամյա վարորդը, բացելով պարեկային ավտոմեքենայի դուռը, նստելատեղին […]

̰
Երևանում ծնվել է 81 երեխա

12:51 08.06.2023

Հունիսի 7-ին Երևան քաղաքում ծնվել է 81 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է

12:39 08.06.2023

2023 թ․ մայիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ։ Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2019 թ. 146 հազար, 2022 թ. 116 հազար զբոսաշրջիկ): 2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հիմնական երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 52%), Վրաստանը (12%) և Իրանը (6%):

̰
1 զոհ, 2 վիրավոր. վթար Երևան-Երասխ ճանապարհին

12:08 08.06.2023

Հունիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21013»-ի 45-ամյա ուղևոր Գեղամ Դավթյանը մահացել է, իսկ 50-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հերացի փողոցի որոշ հատվածներում

11:53 08.06.2023

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման առկա խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, առաջին և երկրորդ երթևեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները և այլն: Նշված խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու […]

̰
Նոր վեբ համակարգ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում

11:49 08.06.2023

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունքում Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է ՊԵԿ կողմից հարկադիր կատարման ներկայացվող վարչական ակտերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու նոր ծրագրային համակարգ (վեբ հարթակ)։ Նոր վեբ համակարգը ՊԵԿ-ին հնարավորություն է ընձեռնում ոչ միայն էլեկտրոնային եղանակով՝ ավտոմատացման ենթակա թվայնացված տվյալներով, հարկադիր կատարման ներկայացնել վարչական ակտերը, […]

̰
Յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները. կառավարության որոշումները

11:32 08.06.2023

Կառավարության որոշմամբ`յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով բնակապահովության պետական աջակցության ծրագրերի։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացվեց ավելի քան 358 մլն դրամով, որով կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումըև 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունը: Կառավարության որոշմամբ` նաև 85,000.0 հազ․ դրամ գումարի […]

̰
Խաչիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:25 08.06.2023

Հունիսի 9-ին` ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:

̰
ՄԻ պաշտպանն ընդունել է քաղաքացիների. քննարկվել են տարբեր բնույթի հարցեր

10:08 08.06.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 7-ին ընդունել է քաղաքացիների։ Քննարկվել են ինչպես անհատական բնույթի, այնպես էլ համակարգային հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր իրավասության շրջանակում ջանքեր կգործադրի բարձրացված խնդիրների շուտափույթ լուծման համար: Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ընդունելությունը կրելու է շարունակական բնույթ։

̰
Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետ կմասնակցեն վերապատրաստման եռամսյա դասընթացների

09:15 08.06.2023

Երեխաների իրավունքների պաշտպանության, հաստատություններում խնամքի և ծառայությունների մատուցման վերաբերյալ գիտելիքի և հմտություների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետ, այդ թվում՝ սպասարկող անձնակազմը կմասնակցեն վերապատրաստման եռամսյա դասընթացների։ Ընթացակարգերը, թեմաներն ու այլ մանրամասներ քննարկելու նպատակով՝ կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Աշխատանքի […]

̰
Ռուսներին կարգելվի հագուստ նետել աղբամանների մեջ

08:51 08.06.2023

Ռուսական բնապահպանական օպերատորը, բնական պաշարների նախարարության հետ համատեղ, առաջարկել են ռուսներին արգելել հագուստը նետել աղբամանների մեջ, գրում է «Известия»-ն։ «Այժմ իրերն ու կոշիկները հայտնվում են աղբավայրերում, դրանք չեն կարող մեկուսացվել ընդհանուր աղբի հոսքից և վերամշակվել»,– մանրամասնել է REO–ն»,–գրում է թերթը։ Ուստի REO-ն առաջարկում է հագուստ և կոշիկ վաճառող մանրածախ ցանցերում հագուստ հավաքելու համար հատուկ տարաներ […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին շարունակվում են նորոգման ախատանքները. երթևեկությունը սահմանափակ է

08:16 08.06.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գործող դատավորների, դատախազների և քննիչների համար կներդրվի բարեվարքության ստուգման համակարգ․ քննարկվել է նախագծի փաթեթը

23:15 07.06.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարութան և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկմանը և կարևորել նախագծերի մշակման փուլում ոլորտային իրավակիրառ մարմինների ներգրավումը։ Նախագծով առաջրկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար: Այս […]

̰
Կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էներգամատակարարումը

23:06 07.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կիևյան փ. 7 շենք, Դպրոցի փ. 63 շենք, Զեյթուն 5փ. 4-40 առանձնատներ, Դրոյի 4-րդ նրբանցքի սեփառանձնատներ, Պռոշյան փ. 1-ին նրբ. 2-52/3 առանձնատներ, Դեմիրճյան փ. 1/2-10 առանձնատներ Գրիբոյեդովի փ. 7, 11, 19, […]

̰
Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա ներդրողը պատրաստվում է էլիտար բնակելի թաղամաս կառուցել, ինչը կփոխի թաղամասի դեմոգրաֆիական պատկերը

21:22 07.06.2023

Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները պատրաստվում են դատական հայց ներկայացնել` բողոքարկելով թաղամասի տարածքի մի մասը 99 տարով հրեա ներդրողին վարձակալությամբ տալու դեմ: Այդ գործում նրանց աջակցելու են Միացլալ Նահանգների հայ իրավաբանների կազմակերպությունները: Օրերս Լոս-Անջելեսից Երուսաղեմ է ժամանելու փորձառու փաստաբանների մի խումբ, որը մշակելու է հայցապահանջը: Նախապատմությունը «Հորիզոնի» տաղավարում հիշեցրել է Արտյոմ Երկանյանն ու անդրադարձել թեմայի այլ […]

̰
Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի պաստառին բեղեր նկարած 16-ամյա տղային

20:34 07.06.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները: Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նրա վրա նկարել է Հիտլերի բեղեր։ Նրան է վերագրվում նաև պաստառի վրա հայհոյանքներ գրել։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման են ենթարկել։ Ermenihaber.am -ի […]

̰
Նարեկ Մկրտչյանը իրանցի պաշտոնակցի հետ  քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

19:44 07.06.2023

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող […]

̰
Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին

19:38 07.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի Ռիբոյին:   Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում:

̰
 ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը 

19:19 07.06.2023

Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը. Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 […]

̰
ՆԳ նախարարը և Սիրիայի դեսպանն ընդգծել են երկկողմ  համագործակցության արդյունավետությունը

18:53 07.06.2023

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ ՆԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 1995 թվականին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Սիրիայի Արաբական […]

̰
Դանակահարություն Մարտի 8-ի փողոցում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

16:55 07.06.2023

Հունիսի 3-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց: Հայտնեցին, որ ժամը 1-ին մոտ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում վիճաբանել են տուժածն ու նրա 22-ամյա համագյուղացին, վեճը վերաճել էր ծեծկռտուքի, […]

̰
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

14:00 07.06.2023

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

̰
Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

13:47 07.06.2023

ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հունիսի 6-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ: Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության […]

̰
Պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել

13:25 07.06.2023

Հունիսի 6-ին` ժամը 23։00-ի սահմաններում, շտապօգնությամբ պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով, «կլինիկական մահ» ախտորոշմամբ, սիրտ-թոքային վերակենդանացման աշխատանքներ իրականացնելով, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Համալսարանական մասնագետների կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն գրանցվել է կենսաբանական մահ:

̰
32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել

13:18 07.06.2023

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահում: Հունիսի 6-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին է ներկայացրել մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]

̰
Երևան քաղաքում ծնվել է 71 երեխա

13:11 07.06.2023

Հունիսի 6-ին Երևան քաղաքում ծնվել է 71 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման  մաքսանենգության դեպք

11:40 07.06.2023

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով […]

̰
Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Միչուրինի փողոցի մի տանը

11:29 07.06.2023

Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Միչուրինի փողոցի մի տանը:

̰
BACK_TO_TOP