20:01 03.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և […]
19:51 03.06.2023
Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում 1997-2012թթ. ծնվածների տարիքային խումբը): Այսպես 18-25 տարեկանների շրջանում անկացված հարցմանը մասնակցել է 2.140 երիտասարդ: Ուսումնասիրությունը վերաբերել է Թուրքիայում բնակվող երիտասարդների տեսակետներին` կապված քաղաքականության, տնտեսական վիճակի և արտագաղթի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ հարցման արդյունքների՝ երիտասարդների շուրջ 63%-ը նշել է, որ հնարավորության դեպքում մշտական […]
15:47 03.06.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ավելի հոգատար և սրտացավ լինել բնության նկատմամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հանգստյան օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, […]
13:00 03.06.2023
ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ հունիսի 3-ի ժամը 00.30-ին Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգման են ենթարկել «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվել են 1 հրացան և 1 ատրճանակ: 21-ամյա վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն և համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: […]
12:10 03.06.2023
Եվս 300 միլիոն դրամ` հիպոթեք վճարող 420 շահառուի. Կառավարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված աջակցության ծրագրերի մասին հարցազրույց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ:
12:07 03.06.2023
Մայիսի 25-26-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը: Այն նախաձեռնվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել էին հինգ երկրների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ: Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և […]
11:48 03.06.2023
Հոգեբան, բիզնես մարզիչ և առցանց բիզնես դասընթացների հեղինակ Ելենա Կուզնեցովան Moslenta-ին տված հարցազրույցում առաջարկություններ է տվել մասնագիտական այրման դեմ պայքարի վերաբերյալ: Նա խորհուրդ է տվել փորձը կիսել գործընկերների կամ հոգեբանի հետ, ինչպես նաև ավելի շատ ժամանակ տրամադրել ինքնազարգացմանն ու հանգստին: «Մասնագիտական այրումը սովորական երևույթ է ժամանակակից աշխարհում: Այն կարող է առաջանալ ցանկացած մասնագիտության տեր մարդկանց […]
11:06 03.06.2023
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին, հղում անելով դատախազությանը, հայտնում է «Լուրեր»-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում 16-ամյա անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության […]
10:50 03.06.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթեւեկությունը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման, ինչպես նաև շինարարական աղբի մաքրման աշխատանքներ։
09:43 03.06.2023
Մարդկային գործունեության ընթացքում արտանետվող ջերմոցային գազերը կարող են սրել կլիմայի փոփոխության բնական գործոնները, ներառյալ Լա Նինյա և Էլ Նինյո օվկիանոսային հոսանքների ամենահզոր տատանումները, ՌԻԱ Նովոստիին ասել է կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հրապարակել էր կանխատեսում, ըստ որի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային բարձր մակարդակի։ Դրան […]
09:34 03.06.2023
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի անպտղությամբ տառապող բնակչուհին հանկարծակի տղա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է 7News-ը։ 43-ամյա Ռեյչել Օ’Դոնելը 24 տարի վստահ էր, որ չի կարող երեխաներ ունենալ, քանի որ իր մոտ ախտորոշվել է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ։ Ապրիլի վերջին կինը սրտխառնոցի և լեղապարկի ցավերի գանգատներով դիմել է հիվանդանոց։ Այլ հետազոտությունների հետ մեկտեղ նա նաև […]
08:09 03.06.2023
Ֆիթնեսի փորձագետ Անաստասիա Յուրկովան անվանել է առավոտյան լավագույն վարժություններից վեցը։ Նրա խոսքերը փոխանցում է Շեյփը: Մարզիչը նշել է, որ այս համալիրը կարելի է կատարել նաև ցերեկային ժամերին՝ եռանդի ալիք զգալու համար։ Նա խորհուրդ է տվել մարմնի պտույտներ կատարել դեպի աջ և ձախ, «կատու» վարժությունը գորգի վրա և այլ վարժություններ: 1. Քայլ առաջ – քայլ դեպի […]
22:34 02.06.2023
Հունիսի 1-ին Երևան քաղաքում ծնվել է 92 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
21:42 02.06.2023
Կոլպինո քաղաքի տներից մեկի բնակիչները հայտնաբերել են անհետացած մանկապարտեզի ուսուցչի արյունոտ մարմինը։ Հունիսի 2-ին այս մասին պատմում է Ֆոնտանկան։ Դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր Կոլպինո քաղաքի Տրուդյուշչիխ բուլվարի տներից մեկի մուտքի մոտ։ Երեկոյան ժամը յոթին մոտ աշխատանքից վերադարձող բնակիչները 12-րդ հարկում հայտնաբերել են կնոջ դի՝ սրտի շրջանում կտրած-ծակած վերքով։ Ժամանած օպերատիվ աշխատակիցները պարզել են, […]
21:36 02.06.2023
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։ Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ […]
21:14 02.06.2023
Իսպանական Կորդոբայի համալսարանի հետազոտողների խումբն ուսումնասիրել է 2019 թվականին Կարմոնա քաղաքի մերձակայքում գտնվող հին հռոմեական մեծ բնակավայրում հայտնաբերված փոքր քվարցային սրվակի քիմիական բաղադրությունը: Այս մասին գրում է The Times-ը: Դրանք եղել են օծանելիքներ, որոնք ցնդել են գրեթե երկու հազար տարի առաջ: Գիտնականները պարզել են, որ օծանելիքը հիմնականում բուրում է պաչուլիի էսենցիա՝ անուշաբույր յուղ, որն արտադրվում […]
20:56 02.06.2023
Շինարարական նորմերի խախտումներով կառուցապատումներ ու վերակառուցումներ թվում էր, թե հետերկրաշարժյան տարիների հետևանքներն աչքի առաջ ունենալով՝ պետք է թույլ չտային կամ արգելվեր, բայց մեծ ծավալի անհատական բնակարանաշինության ժամանակ այդպիսի բազմաթիվ թերություններ են արձանագրվել, ինչն էլ հետագայում խնդիրներ է առաջ բերել փաստաթղթավորման գործընթացում: «Ես մի քանի անգամ ասել եմ, որ Գյումրիում Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլված շենքերի 10 […]
16:55 02.06.2023
Ռուս հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովն այս տարի երկրորդ անգամ է հոսպիտալացվել Մոսկվայում։ Ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, հաղորդում է «112» Telegram ալիքը։ Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, 77-ամյա կինոռեժիսորը գտնվում է սրտի ռիթմի բարդ խանգարումների վիրաբուժական բուժման բաժանմունքում։ «112»-ի տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի հիվանդանոց է ընդունվել սրտի աշխատանքի ընդհատումների, շնչահեղձության գանգատներով։ Ավելի վաղ՝ հունվարի 5-ին, Միխալկովն արդեն […]
16:48 02.06.2023
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ: Oրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է եղել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 08.09.2020թ. թիվ 94-Ն որոշմամբ […]
16:45 02.06.2023
Դանակահարված պատանու հայրը հետապնդել էր դանակահարողին և մարմնական վնասվածքներ հասցրել: Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:40 02.06.2023
Հնդկաստանի Մանիպուր նահանգում մայիսին բռնկված ազգամիջյան բախումների զոհերի ընդհանուր թիվը կազմել է առնվազն 98 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել են։ Այս մասին ուրբաթ հայտնել է India Today հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 70 մահվան դեպքի մասին։ Միաժամանակ, հեռուստաալիքը չի հստակեցնում, թե զոհերի թվի հաշվարկում հաշվի են առնվում արդյոք Կուկի ցեղի կիսառազմական խմբավորումների զինյալները։ […]
16:37 02.06.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում: Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
16:17 02.06.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ – հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել, – արտադրական շինությունում պահվել […]
15:33 02.06.2023
Այսօր՝ հունիսի 2-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՓԾ տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը կարևորել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։ Ալեքսեյ […]
15:21 02.06.2023
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։ Նրանք հայտարարություն են տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի 2023 թվականի մայիսի 30-ի մամլո ասուլիսի վերաբերյալ, որում ասվում է. «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը […]
14:23 02.06.2023
Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ […]
14:16 02.06.2023
Մայիսի 19–ից 27–ը ՀՑԹԻ նախաձեռնությամբ և Հայաստանում հունական համայնքի մասնակցությամբ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք: Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքի հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողությանը, որին հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։ Միջոցառմանը ներկա էին Ալավերդի […]
13:38 02.06.2023
Հունիսի 1-ին, ժամը 12.40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, օդանավակայանի մեկնման սրահից գծային բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 48-ամյա տղամարդու: Նրա ձեռքի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: 48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ […]
13:30 02.06.2023
Երևանի մետրոպոլիտենը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության […]