TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամություն ունեցող երեխաներն առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա․ հունիսի 1-ը նշվել է սահմանամերձ Բերդ համայնքում

19:33 01.06.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 երեխա՝ Բերդ և հարակից համայնքներից։  «Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար […]

̰
Կուզեմ իմ երկիրը պաշտպանված ու անվտանգ էղնի, որ եղբայրս գնալու է բանակ ծառայության․ գյումրեցի աղջնակի հունիսմեկյան ցանկությունը

18:57 01.06.2023

Այսօր հունիսմեկյան տրամադրություն էր Գյումրիի հրապարակներում ու բակերում։ Երեխաների օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ ու համերգային ծրագրեր  էին կազմակերպվել երեխաների մասնակցությամբ։ Միջոցառումներին մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության արվեստի դպրոցները, մանկապարտեզներն ու մշակութային կենտրոնները։ Դեպի կենտրոնական հրապարակ մեքենաների մուտքն արգելված է, տարածքն ամբողջությամբ տրամադրված է փոքրիկներին, կենտրոնում նրանք են՝ մի մասը վազվզում է կամ լուսանկարվում մուլտհերոսների հետ, մյուսները՝ զբաղված […]

̰
Մայիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա

18:46 01.06.2023

2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա, որից 57-ը՝ տղա, 52-ը՝ աղջիկ: 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Տեղեկացնում ե Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

̰
Ոստիկանները կատեստավորվեն, հարկ վճարողները կխուսափեն խարդախություններից. գործադիրի որոշումները

18:30 01.06.2023

Կառավարությունը սահմանել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Ատեստավորումը իրականացվելու է հուլիսից, երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։ Յուրաքանչյուր հաջորդ փուլը ոստիկանին հնարավորություն է տալիս անցնել միայն նախորդ փուլի անցողիկ շեմը հաղթահարելու պայմաններում։ […]

̰
Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՆԳՆ փրկարար ծառայությունում

17:43 01.06.2023

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՆԳՆ փրկարար ծառայությունը կարզմակերպել էր տոնական միջոցառում Ներքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների երեխաների համար։ Տոնական բարձր տրամադրություն էր տիրում ամենուր։ Միջոցառման հանդիսավոր մեկնարկն ազդարարեց փողային նվագախումբը։ Փրկարար ծառայության շարահրապարակը վերածվել էր իրական հեքիաթի․ ամենուր բազմաթիվ գունագեղ փուչիկներ էին, ուրախ երգ ու պար, զվարճալի խաղավարներ և մուլտհերոսներ։ […]

̰
Ազգային ժողովի այգին իր դռներն է բացել բոլոր փոքրիկների համար

15:27 01.06.2023

Այսօր Ազգային ժողովի այգին իր դռներն է բացել բոլոր փոքրիկների համար: Երեխաների հետ ահնդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

̰
Այսօր ավագանիների դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին

14:04 01.06.2023

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Ավագանիների դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ, ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներ։ Նախապես ներկայացված 85 զեկույցից քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչությունների կողմից ընտրվել […]

̰
Ոստիկանները հուլիսից կատեստավորվեն

13:19 01.06.2023

Հաստատել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը: Ատեստավորումը կմեկնարկի հուլիսից, 3 փուլով, թեստավորման մակարդակով՝ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով: Նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հիշեցնեմ, որ ատեստավորման սուբյեկտ են լինելու թե՛ ոստիկանության պետի տեղակալները, թե՛ ոստիկանության մնացյալ խմբի ծառայողները: Ատեստացիան հիմնականում անցկացնելու ենք 3 փուլով՝ ընդհանուր բաժնի թեստավորում, […]

̰
Երևանում ծնվել է 57 երեխա

12:35 01.06.2023

Մայիսի 31-ին Երևան քաղաքում ծնվել է 57 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 57 դեպք

12:10 01.06.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման` 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, հոգեկան ներգործության, խուլիգանության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ […]

̰
Ոստիկանությունը հորդորել և հորդորում է հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները. օրենքն այսօրվանից կիրառվելու է

11:52 01.06.2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը, անսալով Ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել են թաղանթները և փոխարինել մգեցված ապակիները։ Խնդրո […]

̰
Տարվող աշխատանքները շատ են, անելիքները՝ ևս. ԱՍՀ նախարարն ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

11:47 01.06.2023

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Տոնը ևս մեկ հրաշալի հնարավորություն է՝ ընդգծելու այն կարևոր պատասխանատվությունը, որն ունենք երեխաների նկատմամբ՝ նրանց համար ծառայել լավ օրինակ, սերմանել պատասխանատվություն, կարգապահություն ու հարգանք, նպաստել երեխաների համար առողջ և ապահով […]

̰
ՍԱՏՄ ուսումնասիրությունների ժամանակ արձանագրվել են կենդանիների տեղափոխման ուղեկցող փաստաթղթի բացակայության դեպքեր

11:35 01.06.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել կենդանիների տեղափոխման ժամանակ ուղեկցող փաստաթղթի առկայության պրտադիր պահանձի մասին.

̰
Մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում. Մի պաշտպանի ուղերձը

11:31 01.06.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի´ երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիս երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Հարկ է նկատի ունենալ, որ մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում: Երեխաների […]

̰
Նախաձեռնվել է Արցախում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի օրինականության ուսումնասիրություն

11:02 01.06.2023

2023 թվականի մայիսի 05-ից ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, դատախազական լիազորության շրջանակաում, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով նախաձեռնվել է ԱՀ կառավարության 2015թ. հունիսի 08-ի թիվ 353-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՀ գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 5.000.000 ՀՀ դրամի անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի օրինականության ուսումնասիրություն: […]

̰
Արտաշատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:55 01.06.2023

Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի երաժշտական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Հայտնաբերվել է Ծովագյուղից ապօրինի դուրս բերված սևահող

10:48 01.06.2023

Մայիսի 31-ին Երևան-Սևան մայրուղում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։ Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 5խմ հողի վերին շերտի կանաչապատ զանգված (չիմ)։ Պարզվել է, որ քաղաքացի Գ.Խ.-ն հողային կանաչապատ զանգվածն անօրինական դուրս է բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից։ Սևահողով բեռնված […]

̰
Տեղի է ունեցել հանդիպում՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատությունների տնօրենների և խնամվող սաների մասնակցությամբ

10:42 01.06.2023

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ համակարգի երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատությունների տնօրենների և խնամվող սաների մասնակցությամբ, որին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, նախարարի տեղակալը ընդգծել է հաստատությունների միջև փոխգործակցության անհրաժեշտությունը, առկա […]

̰
Ավտոմատացվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացը. Այն կիրականացվի 24/7 ռեժիմով

10:35 01.06.2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է նոր ծրագրային մոդուլ, որի շնորհիվ՝ կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացն ամբողջ ծավալով ավտոմատացվել է և իրականացվում է 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՀԿԱԾ մամուլի ծառայությունը: Ներդրված նոր մոդուլի շնորհիվ կատարողական վարույթով պարտավորությունների ամբողջական կատարված լինելու դեպքում գույքային բնույթի կատարողական վարույթներով վճարումները […]

̰
Իլոն Մասկը կրկին առաջին տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

10:28 01.06.2023

Ամերիկացի ձեռներեց, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վերականգնել է իր առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների։ Մասկը կրկին կարողացել է շրջանցել շքեղության ապրանքներ արտադրող ֆրանսիացի LVMH (LVMH Moet Hennessy – Louis Vuitton) Բեռնար Առնոյին։ Եթե ​​մեկ օր առաջ ֆրանսիացու կարողությունը գնահատվում էր 192 միլիարդ դոլար, իսկ ամերիկացու կարողությունը՝ […]

̰
Երևանում 3 ամսական աղջնակի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

10:20 01.06.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ […]

̰
Կանենք մեզնից կախված ամեն ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար. Արցախի ԱԺ նախագահ

10:15 01.06.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, որում ասվում է. «Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում, երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա […]

̰
Հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը, որի իրազեկման համար կազմակերպվում են սեմինարներ

09:46 01.06.2023

Բիզնեսի հաջողությունը մեծապես պայմանավորված է տնտեսական օրենքների և իրավական ակտերի հստակ իմացությունից և ճիշտ կիրարկումից։ Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի համապատասխան որոշմամբ հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը, որի իրազեկման համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախատեսել և պարբերաբար կազմակերպում է սեմինարներ՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների մասնակցությամբ։ […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է քարաթափում. կգործեն երթևեկության սահմանափակումներ

09:28 01.06.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։ Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝ 08.00-08.45 13.00-14.00 18.00-18.30 Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։ Պատճառվող անհարմարության համար ճանապարհային երթևեկության […]

̰
30 հազար երեխա, որոնք ապրում են ադրբեջանական մշտական սպառնալիքների ու ագրեսիայի պայմաններում. Ռուբեն Վարդանյան

09:23 01.06.2023

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հունիսի 1-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախում մեծացող երեխաներին սպառնացող վտանգներին: Իր խոսքում մասնավորապես ասել է. «Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում: 30 հազար երեխա, […]

̰
Քննարկվել են  Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման պայմանագրային մի շարք կետեր

09:17 01.06.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցչի հետ։ Բանակցությունների շրջանակներում քննարկվել են պայմանագրային մի շարք կետեր, մասնավորապես, ծառայությունների մատուցման ժամկետների, խորհրդատուի աշխատակազմի, պայմանագրի իրավական և ֆինանսական կողմերի հետ կապված հարցեր։ Բանակցությունների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը, […]

̰
Հոգեբանը բացատրել է, թե ինչու է վտանգավոր երեխաներին բողոքել սեփական վախերից

23:06 31.05.2023

Կան թեմաներ, որոնք չպետք է քննարկել երեխաների հետ, դրանցից են մեծահասակների վախերը. հոգեբանը կօգնի հաղթահարել այս խնդիրը, բայց հաստատ ոչ երեխան: Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում պատմել է մանկական հոգեբան, Խամովնիկի մանկապարտեզի Infant School-ի համահիմնադիր Նատալյա Դերբենեւան։ «Հակառակ դեպքում ծնողը կարող է երեխային «պարգևատրել» իր վախերով կամ սրել գոյություն ունեցող վախերը։ Դա պայմանավորված է նրանով, որ […]

̰
Դուբայի հարավում կհայտնվի նոր արհեստական ​​կղզի արմավենու տեսքով

22:49 31.05.2023

Դուբայի հարավում կհայտնվի նոր արհեստական ​​կղզի՝ արմավենու Palm Jebel Ali-ի տեսքով, որը երկու անգամ մեծ կլինի Palm Jumeirah-ից՝ ծառի տեսքով՝ էմիրության լավագույն հյուրանոցներով և բնակելի համալիրներով։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ «Նախագիծը 110 կմ ավելացնում է Դուբայի առափնյա գիծը […]

̰
Հունիսի 1-ից ո՞ր ավտոբուսային երթուղիները կմեկնարկեն աշխատանքը Երևանում

22:27 31.05.2023

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վաղը` հունիսի 1-ից Երևանում կմեկնարկեն 7 նոր ավտոբուսային երթուղիներ: 🚍№32 ավտոբուս (նախկին №3և12) 15-րդ թաղ․ – Զեյթուն 🚍№34 ավտոբուս (նախկին №13) Ն․ Շենգավիթ – Դավթաշեն 🚍№51 ավտոբուս (նախկին № 57) Դավթ․ 1-ին թաղ․ – Զոնալ կայան 🚍№52 ավտոբուս (նախկին №63և34) ՀԱԹ – Բագրևանդի փ․ 🚍№61 ավտոբուս (նախկին № 68) Էրեբունի […]

̰
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններում կցուցադրվեն խնամքի հաստատությունների երեխաների ձեռքի աշխատանքները

22:23 31.05.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։ Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու […]

̰
BACK_TO_TOP