23:06 31.05.2023
Կան թեմաներ, որոնք չպետք է քննարկել երեխաների հետ, դրանցից են մեծահասակների վախերը. հոգեբանը կօգնի հաղթահարել այս խնդիրը, բայց հաստատ ոչ երեխան: Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում պատմել է մանկական հոգեբան, Խամովնիկի մանկապարտեզի Infant School-ի համահիմնադիր Նատալյա Դերբենեւան։ «Հակառակ դեպքում ծնողը կարող է երեխային «պարգևատրել» իր վախերով կամ սրել գոյություն ունեցող վախերը։ Դա պայմանավորված է նրանով, որ […]
22:49 31.05.2023
Դուբայի հարավում կհայտնվի նոր արհեստական կղզի՝ արմավենու Palm Jebel Ali-ի տեսքով, որը երկու անգամ մեծ կլինի Palm Jumeirah-ից՝ ծառի տեսքով՝ էմիրության լավագույն հյուրանոցներով և բնակելի համալիրներով։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ «Նախագիծը 110 կմ ավելացնում է Դուբայի առափնյա գիծը […]
22:27 31.05.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վաղը` հունիսի 1-ից Երևանում կմեկնարկեն 7 նոր ավտոբուսային երթուղիներ: 🚍№32 ավտոբուս (նախկին №3և12) 15-րդ թաղ․ – Զեյթուն 🚍№34 ավտոբուս (նախկին №13) Ն․ Շենգավիթ – Դավթաշեն 🚍№51 ավտոբուս (նախկին № 57) Դավթ․ 1-ին թաղ․ – Զոնալ կայան 🚍№52 ավտոբուս (նախկին №63և34) ՀԱԹ – Բագրևանդի փ․ 🚍№61 ավտոբուս (նախկին № 68) Էրեբունի […]
22:23 31.05.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։ Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու […]
22:00 31.05.2023
Մայիսի 31-ին ժամը 17:13-ին, ճգնաժամային կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 2 տուն տեղացած հորդառատ անձրևի պատճառով լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Խնապատ համայնքի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրով: Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են […]
21:39 31.05.2023
Դյուկի համալսարանի և Յելի համալսարանի գիտնականները պատճառահետևանքային կապ են հայտնաբերել երեկոյան սոցիալական ցանցերի օգտագործման և վատ քնի ձևերի միջև: Հետազոտությունը հրապարակված է Sleep Medicine ամսագրում: Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են 15 տարվա ընթացքում կայքի 44000 օգտատերերի կողմից արված 120 միլիոն հաղորդագրություն: Նրանք պարզել են, որ եթե օգտատերը կայքում հրապարակում է անում սովորական քնի ժամից մոտ […]
21:19 31.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մամիկոնյանց փ. 47-49/1 շենքեր, Արարատի մարզ` 10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան, Արամ Եղիյան, Սազայի Նիկողոսյան, Սայաթ Նովա փողոցներ ՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արգավան գյուղ մասնակի, 12:00-14:00 Մասիս գյուղ մասնակի, Գեղարքունիքի […]
21:11 31.05.2023
2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը ուսումնասիրելով հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն: […]
21:05 31.05.2023
Մայիսի 31-ին, ժամը 18։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի 1-ին փողոցում արագիլի ձագը վայր է ընկել բնից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արագիլին հանձնել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին։
20:16 31.05.2023
«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը». այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումին»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ-ն այս ճանապարհին Հայաստանի կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա: Փաշինյանն արձանագրեց, որ […]
15:27 31.05.2023
«Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ժողովրդավարության ինստիտուցիոնալացման կարևորությանը։ «Ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման առումով ես, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել նաև քաղաքացու բարեկեցությունը, ինչը շատ կարևոր է: Ես պատահական չէի նշում տնտեսական բարձր աճը, որովհետև խաղաղությունը, ժողովրդավարությունը պետք է ասոցացվեն բարեկեցության, երջանկության հետ, հակառակ դեպքում՝ եթե երկիրն […]
14:11 31.05.2023
2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: ՊՎԾ-ից հայտնում են՝ 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: «Պետական վերահսկողական ծառայությունը քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում: Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության» ու […]
12:35 31.05.2023
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ Արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: […]
12:31 31.05.2023
Մայիսի 13-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակչից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը, օգտվելով իր անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են վեց հորթ: Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անասնագողությունը կատարել են Բամբակաշատ գյուղի երեք բնակիչ: Նրանք ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել են […]
12:25 31.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 41-ամյա բնակչի՝ Կորյուն Մխիթարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս պատկանող ավտոմեքենան վնասելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: 2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 09:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ՆԳՆ […]
12:15 31.05.2023
Մայիսի 30-ին, ժամը 11.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ գիշերը, ժամը 2.00-ից 3.00-ն ընկած ժամանակահատվածում, լսվել են կրակոցի ձայներ: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է երկու պարկուճ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.04-ին Մ. Ավետիսյան 2-րդ […]
11:48 31.05.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանում երկար տարիներ ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը բոլորին հասանելի չլինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում։ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը […]
10:54 31.05.2023
Մայիսի 27-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Վարդաշենի բնակիչ։ Պարզվել է, որ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ տուժած տղամարդը վիճաբանել է հարևանի հետ, որը դանակահարել է նրան։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:47 31.05.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ […]
10:41 31.05.2023
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել էլեկտրական սկուտերների արագությունը մինչև 15 կմ/ժ, ինչպես նաև արգելել դրանց տեղաշարժը մարդաշատ մայթերին։ «Իզվեստիան» ծանոթացել է Ներքին գործերի և տրանսպորտի նախարարությանն ուղղված նամակի պատճենին, որը ստորագրել է «Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի շինարարության և բնակարանաշինության կոմիտեի անդամ Ալեքսանդր Յակուբովսկին։ Բացի այդ, առաջարկվում է արգելել այդ փոխադրամիջոցների օգտագործումը 18 տարեկանից ցածր անձանց կողմից։ Երկրում […]
10:07 31.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:00 31.05.2023
Ծնողներն իրենք կարող են երեխային դրդել փախչել տնից՝ տանը հոգեբանական անբարենպաստ մթնոլորտ ստեղծելով, Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է պրակտիկ հոգեբան և Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (MGPU) դոցենտ Յուլիա Չելիշևան։ Ըստ ուսուցչի՝ երեխայի տնից հեռանալու հիմնական պատճառը ծանր հոգեբանական հանգամանքներն են, այդ թվում՝ հոգեբանական բռնությունը, ինչպես նաև չափազանց ավտորիտար դաստիարակությունը՝ հիմնված «կամ անում ես իմ ասածը, […]
09:51 31.05.2023
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու հարցում։ Մասնավորապես, նա հայտնել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում արգելանք է դրվել իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա։ Ըստ քաղաքացու՝ կատարողական վարույթների կարճման և դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու նպատակով իր պարտավորության […]
21:00 30.05.2023
Ֆինն սահմանապահ, բիաթլոնի ազգային հավաքականի անդամ Էրիկա Յանկեն Kuhmolainen թերթին պատմել է, թե ինչպես է ագրեսիվ արջը հարձակվել իր վրա Ռուսաստանի հետ սահմանին։ 27-ամյա բիաթլոնիստուհու խոսքով՝ մայիսի 26-ի երեկոյան Վարթիուսի անցակետի մոտ վազք է կատարել։ Ինչ-որ պահի նա իրենից տասը մետր հեռավորության վրա տեսել է զայրացած արջի, որը սկսել է մոտենալ նրան։ Հետո նա ստիպված […]
20:56 30.05.2023
Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝ […]
20:36 30.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Աբելյան փ. 17/1, 17/2, 17/3, Շինարարներ փ. 23 շենք բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան 1-ի, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ փողոցներ բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 10 գիշերօթիկ դպրոց, թիվ 77դպրոց, Շրջանցիկ Թունել 19/6, […]
20:23 30.05.2023
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ մեկնարկում է մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագիրը: Այն առաջնահերթ ուղղված է քաղաքի կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու հասանելիության ապահովմանը: Ռազմավարության մշակման վերաբերյալ հարցեր են քննարկել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Ընդգծելով գործակցության համար առկա լայն դաշտը՝ փոխքաղաքապետը նշել է, որ Երևանի համար առանցքային է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների […]
20:00 30.05.2023
Մուգ կողային ապակիներով ավտոմեքենաների վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն: Ապակիների թափանցելիությունը պետք է լինի առնվազն 70 տոկոս, իսկ մգեցվածության չափը պարեկներն են պարզելու՝ հատուկ սարքի միջոցով։ Եթե ապակիների թափանցիկությունը չհամապատասխանեց սահմանված աստիճանին, վարորդը տուգանվում է 25 հազար դրամով։ Պարեկային ծառայությունը նոր է ստացել սարքերը, որի միջոցով որոշելու են կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։ Ստուգաչափելուց հետո ապակիների մգեցվածության […]
19:37 30.05.2023
Մայիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, […]