18:57 01.06.2023
Այսօր հունիսմեկյան տրամադրություն էր Գյումրիի հրապարակներում ու բակերում։ Երեխաների օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ ու համերգային ծրագրեր էին կազմակերպվել երեխաների մասնակցությամբ։ Միջոցառումներին մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության արվեստի դպրոցները, մանկապարտեզներն ու մշակութային կենտրոնները։
Դեպի կենտրոնական հրապարակ մեքենաների մուտքն արգելված է, տարածքն ամբողջությամբ տրամադրված է փոքրիկներին, կենտրոնում նրանք են՝ մի մասը վազվզում է կամ լուսանկարվում մուլտհերոսների հետ, մյուսները՝ զբաղված են կավճանկարչությամբ։ Ասֆալտին գույներ են, պատկերել են իրենց երևակայական կերպարներն ու բնության տեսարանները։
Բնություն ու հայրենիք են նկարում, իսկ ամենամեծ ու անկեղծ ցանկությունը մեկն է՝ խաղաղությունը, որը մեր երկրին ու աշխարհին է պետք։
«Կուզեմ, որ միշտ Հայաստանը պաշտպանված լինի, որ իմ եղբայրը երբեք չտխրի, ինքն այս տարի բանակ է գնալու, որ մեզ պաշտպանի»,- ասում է գյումրեցի աղջիկը
«Ես ծաղիկ եմ նկարում, որովհետև Հայաստան որտեղ ես գնում եմ, մենակ ծաղիկ եմ տեսնում, դրա համար էլ այդ գեղեցիկ ծաղիկներից որոշեցի նկարել»,- ասւոմ է փոքրիկներից մեկը։
Խաղաղության ուղերձով Գյումրիի կենտրոնական հրապարակում նոր ռեկորդ սահմանելու էր եկել պատերազմից հետո Արցախից Գյումրի տեղափոխված 9 տարեկան Սուրեն Բաղդասարյանը։ Հայկական «Դյուցազնագրքում» Սուրենի անունը կա, այս անգամ գերազանցեց իր նախորդ ցուցանիշը։ Կանգնած դիրքից 300 անգամ ընդունեց կամուրջ ելման դիրք՝ սահմանելով նոր ռեկորդ։ Սուրենն այն նվիրեց արցախցի ու աշխարհի բոլոր մանուկներին։
Տոնական տրամադրություն էր նաև Բագրատունյաց զբոսայգում, ելույթ էր ունենում «Անի» մանկապատանեկան փողային նվագախումբը։ Մանկական նվագախումբը ձևավորվել է երկու տարի առաջ, կազմում ընդգրկված են քաղաքի արվեստի ու երաժշտական դպրոցների 30-ից ավելի շնորհալի երաժիշտներ։
Մանկապատանեկան փողային նվագախումբը անցած տարի է համալրվել երաժշտական գործիքներով, քաղաքում հանդես եկել համերգներով, հավակնում է դառնալ փողային նվագախմբերի լավագույն ավանդույթների կրողը Գյումրիում։
«Այս նվագախումբը ձևավորելու ժամանակ նպատակ ունեինք, որ այսօրվա պատանի երաժիշտները տարիներ անց կարողանան համալրել հարուստ կենսագրություն ունեցող և մշակութային ավանդույթներ ունեցող «Անի» փողային նվագախմբի կազմը»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Փողային նվագախմբի երաժշտությամբ էլ ազդարարվեց կայարանամերձ հրապարակի վերանորոգված շատրվանների բացումը։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել են զբոսայգին ու շատրվանները։ Բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի։
Կայարանամերձ հրապարակից բացի, շատրվաններով ջրավազան կգործի նաև Մուշ 2 թաղամասում կառուցված զբոսայգում։ Այս տարի ևս նախատեսված է 4 զբոսայգիների բարեկարգում և կառուցում, որոնք կունենան ջրավազաններ ու շատրվաններ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու գեղեցիկ, ճարտարապետական լուծումներով շատրվանը կվերականգնվի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, աշխատանքները կսկսվեն մեկ-երկու ամսից։
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...