30%-ը չգերազանցող մգեցված ապակիներ կամ 70%-անոց թափանցելիություն․ հունիսի 1-ից օրենքն ու կարգը խախտող վարորդները կտուգանվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

30%-ը չգերազանցող մգեցված ապակիներ կամ 70%-անոց թափանցելիություն․ հունիսի 1-ից օրենքն ու կարգը խախտող վարորդները կտուգանվեն

20:00 30.05.2023

Մուգ կողային ապակիներով ավտոմեքենաների վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն: Ապակիների թափանցելիությունը պետք է լինի առնվազն 70 տոկոս, իսկ մգեցվածության չափը պարեկներն են պարզելու՝ հատուկ սարքի միջոցով։ Եթե ապակիների թափանցիկությունը չհամապատասխանեց սահմանված աստիճանին, վարորդը տուգանվում է 25 հազար դրամով։

Պարեկային ծառայությունը նոր է ստացել սարքերը, որի միջոցով որոշելու են կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։ Ստուգաչափելուց հետո ապակիների մգեցվածության տոկոսի մասին տեղեկանք է տպվում, իսկ անդորրագիրը որպես հիմք կկցվի կազմված արձանագրությանը:

«Եթե թաղանթները չհեռացնեն, երբ հանդիպեցին վարորդները պարեկային ծառայության աշխատակիցներին, նորից կարող են իրենց տուգանել։ Այսինքն, հնարավոր է նույնիսկ տուգանվեն ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ»,- նշում է ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։

Օրենքի կիրառմանը դեռ երկու օր կա, իսկ այս ընթացքում իրազեկման միջոցառում է բոլոր տեղերում։ Պարեկներն առայժմ ստուգաչափում են մեքենաների ապակիները, խորհուրդ տալիս, քանի դեռ հերթը տուգանումներին չի հասել,  հեռացնել շատ մուգ թաղանթները:

Մեկ այլ մեքենայի ստուգաչափման ժամանակ էլ պարզեցին, որ  կողային ապակիները մգեցված են ոչ թե հատուկ թաղանթի միջոցով, այլ հենց այդպես, գործարանային  արտադրության ապակիներ են: Տվյալ դեպքում վարորդը պետք է ապակիները փոխի:

Օրենքը դեռ տարիներ առաջ է ընդունվել, բայց կիրառման նկատմամբ վերահսկողություն չի եղել, ինչն էլ վարորդներին չի խանգարել կողային ապակիներին մուգ թաղանթներ քաշել:

5 ժամվա ընթացքում ստուգաչափված մոտ 300 ավտոմեքենաներից միայն մեկի մոտ  խախտում չհայտնաբերվեց:

Պարեկներն արձանագրում են, որ գործարանային արտադրության ապակիների մգեցվածության դեպքում  թույլատրելի շեմը պահպանվում է, նաև այդ մասին նշագրված է ապակիների  անկյունային հատվածում: Պարեկային ծառայության ավագ տեսուչն էլ  հավաստիացնում է, որ  սարքերի սխալանքը հասցված է մինիմումի:

«Սարքի սխալվելու հավանականությունը ստուգաչափման վկայականում պարզ նշված է՝ պլյուս-մինուս 2 տոկոս, այսինքն, եթե լուսաթափանցելիությունը 70 տոկոսը թույլատրելի է,ու եթե արձանագրվեց երկու տոկոսի շեղում, ապա խախտումը չի արձանագրվելու»,- նշում է պարեկային ծառայության ավագ տեսուչը։

Մուգ թաղանթները հեռացնելուց հետո վարորդները կարող են ևս մեկ անգամ ստուգաչափել ու իրենց մոտ որպես ապացույց պահել տպիչ սարքի տրամադրած կտրոնը՝ մյուս կարգախմբերին ցույց տալու կամ սարքի հնարավոր սխալ արդյունքներից ապահովագրվելու համար: Ոստիկանությունը պարզաբանում է՝ հետընթացի կամ մանևրելու ժամանակ մգեցված դիմային ապակիները փակում են հայելիների տեսանելիությունը, ինչն էլ վթարների ու վրաերթերի պատճառ է դառնում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP