17:53 26.05.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ Պաշտպանը Գյումրու թիվ 23 և Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցներում ներկա է գտնվել «Վերջին զանգի» միջոցառումների: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում նշել է, որ գիտելիքն է իրական և անփոխարինելի հարստությունը, որով կարելի է հասնել ամեն ինչի: «Պետք չէ աշխարհից ու կյանքից […]
16:40 26.05.2023
Երևանյան դպրոցներում այսօր շուրջ 18000 շրջանավարտի համար հնչել է դպրոցական վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
16:19 26.05.2023
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Մայիսի 26-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ […]
14:31 26.05.2023
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ: Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:
12:09 26.05.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ֆիզիկական ներգործության ու վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, խարդախության, թմրամիջոցի մաքսանենգության և ինքնիրավչության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի […]
11:22 26.05.2023
Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։ Ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։ Դրան զուգահեռ […]
10:55 26.05.2023
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծռայությունից: Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են […]
10:39 26.05.2023
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ: Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու […]
10:23 26.05.2023
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու: Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած […]
09:59 26.05.2023
Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր […]
09:17 26.05.2023
Ամերիկացի և շվեյցարացի երգչուհի Թինա Թերներին (Աննա Մեյ Բալոք) կարող են դիակիզել, քանի որ նա բուդդայական էր, հայտնում է 247 լրատվական գործակալությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Հրատարակությունը նշում է, որ բապտիստ քահանայի ընտանիքում ծնված արտիստը բուդդայականություն է ընդունել 1970-ականների կեսերին։ Մի շարք հարցազրույցներում Թերները խոստովանել է, որ կրոնը թույլ է տվել իրեն դուրս գալ թունավոր […]
08:29 26.05.2023
Ճապոնիայի Նականո քաղաքում (Նագանո պրեֆեկտուրա) մի քանի ժամ պատանդներ պահած տղամարդը ձերբակալվել է տեղի իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ տղամարդուն հաջողվել է բերման ենթարկել առավոտյան։ Հատուկ ջոկատայինները ստիպված չեն եղել ներխուժել այն տունը, որտեղ տղամարդը պատանդ է պահել, քանի որ նա ինքն է դուրս եկել փողոց, […]
20:34 25.05.2023
Խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: «Սերգեյ Աղինյանը ծնվել է 1977 թվականին` Երեւանում: 1994-1998 թվականներին ուսանել է […]
20:13 25.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգված՝ Գյուրջյան փ. 60, 62 շենքեր, թիվ 163 դպրոց հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալիխանյան փ. 4-12, Իսահակյան փ. 42, Բաղրամյան պող. 5-17, Կիևյան փ. 1Բ, 2 , Կոմիտաս պող. […]
19:39 25.05.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Վեոլիա Ջուր», «Դորոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուների, ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները: Տեղակցնում են Գյումրիի քաղաքապետարանից։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում և, մասնավորապես, «Անի» և քաղաքի մի շարք այլ թաղամասերում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի շրջանակներում իրականացվող […]
19:28 25.05.2023
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով, Թբիլիսիում հայտնաբերվել է օրենքի խախտումներով գործող 17 դեղատուն: Քննչական ծառայության փոխանցմամբ՝ նշված դեղատները չեն ունեցել իրենց գործունեության համար անհրաժեշտ համապատասխան թույլտվություններ, որոնցից առանց դեղատոմսի վաճառվել են տարբեր անվանումներով և հատուկ հսկողության տակ գտնվող հոգեմետ դեղեր։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ հայտարարության՝ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են մեծ քանակությամբ […]
18:45 25.05.2023
Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածած հաղորդագրության համաձայն, այդ բեռնատարը Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։ «Քննությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես […]
17:50 25.05.2023
Այսուհետ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (տարեցներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության ենթարկված անձինք և այլք) խնդիրների մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավոր է տեղեկացնել նաև «114 – Հրատապ Արձագանքման Հարթակ» ֆեյսբուքյան էջի միջոցով (հղումը՝ https://shorturl.at/gkzFX )։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Էջին ուղղված հաղորդագրությունները նախարարությանը […]
15:49 25.05.2023
Նախատեսվում է մինչև 2027 թ.-ը դեղագործական ոլորտի արտադրության ծավալն ավելացնել 4 անգամ, ևս 3 մարզում կկառուցվի 42 կրթական հաստատություն, 8 մարզերի էլ կհատկացվի 999 մլն դրամ՝ սուբվենցիոն 28 ծրագրերի համար։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:34 25.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երեւանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից: Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ: Որոշվել է […]
14:12 25.05.2023
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր թոռնուհու կրթության իրավունքի լիարժեք ապահովման հարցում։ Ըստ Պաշտպանին ուղղված դիմումի՝ իր թոռնուհին սովորում է դպրոցում, սակայն ՀՀ քաղաքացի չլինելու և համապատասխան փաստաթղթեր չունենալու հիմքով նրա տվյալները դպրոցի էլեկտրոնային մատյանում գրանցված չեն։ Դիմումատուի փոխանցմամբ՝ երեխային խնամում է միայն հայրը, բայց քանի որ հայրությունը վերջինիս կողմից ճանաչված չէ, գործող […]
13:06 25.05.2023
Արմավիրի համայնքային ոստիկանների տեղեկությունը ճշտվեց․ հայտնաբերվեց 69 թուփ կանեփ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ կից ներկայացնելով մանրամասները պարունակող հոլովակ։
12:52 25.05.2023
ՀՀ ոստիկանությունը շնորհավորել է շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ և տեղեկացրել, որ իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ «Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում հաջողություն և նպատակների իրականացում։ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, […]
12:42 25.05.2023
Մայիսի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 54 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:09 25.05.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 11, խուլիգանության՝ 3, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության և թմրանյութի մաքսանենգության՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական […]
11:51 25.05.2023
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 24-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի կերպով սառը զենք և հրազեն կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 30-ամյա երիտասարդի՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «ՊՄՌ» գրառմամբ 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ և կռփազենք: […]
11:34 25.05.2023
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում. Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 6 օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ մայիսի 18-ին, 19-ին, 22-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում […]
10:46 25.05.2023
Նոր մասնագիտություն ու աշխատանքի հեռանկար՝ կանանց համար․ «Պլատֆորմ #5» կանանց տնտեսական հզորացման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի հետ գործակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:13 25.05.2023
Պարեկային ծառայությունում կանանց ընդունելության համար նախագրանցված դիմորդների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացնում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ոստիկանության շտաբի ներկայացուցիչները։ ՆԳ նախարարությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավումը խթանելու նպատակով իրականացրել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց, որի արդյունքում ստացվել էր 532 հայտ։ Խոսելով այս ձևաչափով իրականացվող թիրախային քննարկումների մասին, Արփինե Սարգսյանը կարևորեց հանդիպումները, […]