Վերջին մեկ օրում բացահայտել են հանցագործության 75 դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Վերջին մեկ օրում բացահայտել են հանցագործության 75 դեպք

12:09 25.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 11, խուլիգանության՝ 3, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության և թմրանյութի մաքսանենգության՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ընտանեկան բռնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, փաստաթուղթ կեղծելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և հարկերից խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, համակարգչային հափշտակության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

14:31 23.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

14:20 23.05.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

14:08 23.05.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։  Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

14:00 23.05.2025

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

13:46 23.05.2025

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

Վրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

13:35 23.05.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...

BACK_TO_TOP