10:46 25.05.2023
Նոր մասնագիտություն ու աշխատանքի հեռանկար՝ կանանց համար․ «Պլատֆորմ #5» կանանց տնտեսական հզորացման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի հետ գործակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:13 25.05.2023
Պարեկային ծառայությունում կանանց ընդունելության համար նախագրանցված դիմորդների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացնում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ոստիկանության շտաբի ներկայացուցիչները։ ՆԳ նախարարությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավումը խթանելու նպատակով իրականացրել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց, որի արդյունքում ստացվել էր 532 հայտ։ Խոսելով այս ձևաչափով իրականացվող թիրախային քննարկումների մասին, Արփինե Սարգսյանը կարևորեց հանդիպումները, […]
09:10 25.05.2023
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին: Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրել է այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած […]
08:17 25.05.2023
Ֆին գիտնականները կապ են հայտնաբերել D վիտամինի և երեխաների մտավոր խնդիրների միջև։ Պարզվել է, որ նյութի բարձր չափաբաժինները կարող են կանխել ապագա հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։ Կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակված են JAMA Network Open ամսագրում։ Աշխատանքին մասնակցել է երկու շաբաթականից մինչև երկու տարեկան 346 երեխա։ Մասնակիցներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը ստացել է […]
22:11 24.05.2023
Ի՞նչ է հայտնի ամերիկացիների առաջարկած ռեակտորների մասին. Հայաստանում ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությանը «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մատակարարելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը պետք է դիտարկել որպես տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ։ «Պետք է գիտակցենք, որ ատոմակայանը քիչ թե շատ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է, նաև քաղաքական ներկայություն ապահովելու […]
21:18 24.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հալաբյան փ. 13, 15, 17, 21, Էստոնական փ. 3, 5, 9, Արզումանյան փ. 4, 6 շենքեր, Օտյան փ. բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովուն 30 փ., Դավթաշեն 4-րդ թաղ․ բնակիչ-բաժանորդներ և ոչ […]
21:09 24.05.2023
21-րդ դարը մտքի, գիտելիքի և ստեղծարարության դար է. այս գիտակցումով Երևանի Անտոն Չեխովի անվան N55 հիմնական դպրոցում բացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որից կօգտվեն ու իրենց նորորական գաղափարները կյանքի կկոչեն նախ դպրոցի 6-7-րդ դասարանցիները: «Արմաթ»-ն ավելին է, քան խմբակը, նպաստում է Հայաստանի տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, երեխաներին էլ հնարավորություն ընձեռում մասնագիտական կողմնորոշում ձեռք […]
21:00 24.05.2023
Այսօր Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով։ Տեղեկացնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Ուսումնավարժության նպատակն է ստուգել «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ի իրատեսությունը և կատարելագործել ղեկավար մարմինների տեսական ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ: Ուսումնավարժությանը […]
20:55 24.05.2023
Վերջին 6 ամսում Վրաստանում բնակարան է գնել Ռուսաստանի շուրջ 4 000 քաղաքացի, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը։ Մասնավորապես, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ռեգիստրի տվյալների համաձայն, Վրաստանի ողջ տարածքում 2022 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2023 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 3 878 քաղաքացու սեփականության է հանձնվել 4 745 բնակելի […]
20:25 24.05.2023
Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների պատճառով, Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նվազել է` հասնելով 34 տոկոսի: Այս մասին հաղորդում էAliq Media-ն։ Ի դեպ, անցյալ տարի ինչպես տեղական, այնպես էլ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները պարբերաբար ահազանգել են Վրաստանում ԶԼՄ-ների իրավիճակի վատթարացման մասին։ 2022 թվականին լրատվամիջոցների […]
19:43 24.05.2023
Լոնդոնի անշարժ գույքի ներդրումների և կառավարման խորհրդատվական ընկերության՝ Allytta-ի տնօրեն Նեշե Ալե Ջենքինսը 2018-ի իր հարցազրույցում նշել էր, որ Բրիտանիայում անշարժ գույք գնող թուրքերի թիվը կազմում է մոտ 85․000։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ վերջերս տված հարցազրույցի ժամանակ Ջենքինսը հայտնել է, որ վերջին 5 տարում Մեծ Բրիտանիայում բնակարան գնող թուրքերի թիվը կրկնապատկվել է հասնելով 180․000-ի։ Նա մասնավորապես նշել […]
18:47 24.05.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի։ Ինչպես հաղորդում է Aliq. Media-ն, նախագահի աշխատակազմից հայտնում են, որ 9 դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պատիժը կրելուց և այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ 4 դատապարտյալի պատժաչափը կրճատվել է։ Ներվածների թվում կան 4 կանայք։ Վարչակազմը չի նշում անունները։ Մայիսի 31-ին Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Իսկ մայիսի […]
17:07 24.05.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։ «Այն ընտանիքները, որոնք […]
15:55 24.05.2023
Աշխարհում սովյալների թիվը 2022 թվականին կազմել է 828 միլիոն մարդ, ասել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Օլեգ Կոբյակովը։ «Յոթ տարի առաջ համաշխարհային հանրությունը պարտավորվեց հասնել կայուն զարգացման մինչև 2030 թվականը, և մինչև 2030 թվականը զրոյական սովը և պարենային անվտանգությունը դրվեց որպես հիմնական նպատակներից մեկը։ Որտե՞ղ ենք մենք հիմա, […]
12:26 24.05.2023
Մայիսի 23-ին Երևան քաղաքում ծնվել է 85 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:21 24.05.2023
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 23-ին Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցում, տեխնիկական զննություն չունենալու համար, կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Ստուգման ժամանակ մեքենայի պահոցում նրանք նկատել են գազային ատրճանակ: Նոյեմբերյանցի վարորդը ատրճանակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված […]
12:09 24.05.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը […]
12:00 24.05.2023
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 05.10-ին, Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել երեք երիտասարդների: Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ էին հնչեցնում: Ձերբակալման ժամանակ 29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը և նետել մոտը եղած օդաճնշիչ ատրճանակը. այն […]
11:56 24.05.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 22-ից 26-ը Երևանում անցկացվող ճանապարհային անվտանգության աուդիտի ձեռնարկի մշակմանը նվիրված աշխատաժողովին։ Այն անցկացվում է Եվրահանձնաժողովի TAIEX-ի շրջանակներում և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ TAIEX-ը տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն […]
11:48 24.05.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
11:40 24.05.2023
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից: Մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի […]
11:34 24.05.2023
Դանակահարություն Վանաձորի քաղաքային այգում․ Բազումի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:21 24.05.2023
Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 40-րդ հավաքագրումը: Բարեբախտաբար, համատեղելի դոնորը հիվանդի հարազատ քույրն է՝ Անահիտը։ Անահիտը երբ […]
11:16 24.05.2023
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 24-ին անցկացրեց «Անվտանգության օր» ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է ավտոսիրողների ուշադրությունը հրավիրել երկաթուղու ենթակառուցվածքներում անվտանգ երթևեկության խնդիրների վրա: Ակցիան կազմակերպել է ՀԿԵ-ն՝ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների հետ համատեղ։ Ավտովարորդներին տրվել են երկաթուղային գծերի անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ։ Ակցիան անցկացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում, ամենաինտենսիվ երթևեկությամբ գծանցներում։ «ՀԿԵ» […]
10:52 24.05.2023
Հայտնաբերվեց մեծ քանակի «Սուբուտեքս»․ Աշտարակի ոստիկանների համագործակցված բացահայտումը:
10:37 24.05.2023
Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան: Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն և Դ.Շ.-ն 2020 […]
09:50 24.05.2023
Մայիսի 25-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որոնց շրջանակներում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:24 24.05.2023
Ծնողները երկար կյանքի ընթացքում երեխայի համար հիմնական չափահասներն են: Երեխան նրանց մեջ օրինակ է տեսնում և կրկնօրինակում է անգամ մոր և հոր զգացմունքներն ու հույզերը, ասում է հոգեբանը։ Օրինակ, եթե մայրը ինչ-որ պատճառով բղավում է հոր վրա, ապա երեխան, դառնալով չափահաս, նույն կերպ կվարվի իր զուգընկերոջ հետ։ Lente.ru-ի հետ զրույցում ասել է հոգեբան Ելենա Միտրոխինան: […]
09:08 24.05.2023
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը 1 ամիս պակաս վճարված կենսաթոշակը ստանալու հարցում։ Ըստ դիմումի՝ ինքն ունի ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և համապատասխան կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետը երկարացնելուց հետո կենսաթոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթերը քաղաքացին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային […]