TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:23 24.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Լոնդոնում տասնյակ անօթևաններ վտարվել են Բեյոնսեի համերգի պատճառով

08:19 24.05.2023

Բեյոնսեի համերգին հանդիսատեսի հոսքի պատճառով տասնյակ անօթևան ընտանիքներ կվտարվեն London Travelodge հյուրանոցից, հայտնում է The Guardian-ը։ «Ես տառապում եմ անհանգստությունից, ուստի խուճապի նոպա ունեցա, և ես բառիս բուն իմաստով լաց եղա», – արձագանքել է անօթևան կանանցից մեկը: Ըստ աղբյուրի՝ մոտ 30 ընտանիք վտարման է ենթարկվել։ Այժմ այլընտրանքային բնակարաններ են փնտրում։ Հասարակական գործիչները խոստացել են առաջիկայում […]

̰
Կոսմետոլոգը պատմել է ամռանը դեմքի մաշկի խնամքի մասին

08:10 24.05.2023

Ամառն իսկական փորձություն է դեմքի մաշկի համար, որը տարվա այս եղանակին ենթարկվում է մի շարք բացասական գործոնների և հատուկ խնամքի կարիք ունի։ Time of Beauty էսթետիկ բժշկության կլինիկայի կոսմետոլոգ, մաշկավեներաբան Մարգարիտա Նալբանդյանը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպիսին այն պետք է լինի։ «Ամռանը դեմքի մաշկը հատկապես ենթարկվում է արևի ուղիղ ճառագայթների, ջերմության և փոշու ազդեցությանը: Առանց […]

̰
Կինը գնացել է թանգարան և ցուցանմուշների մեջ տեսել իր սիրտը

22:49 23.05.2023

Բրիտանական Հեմփշիր նահանգի Ռինգվուդ քաղաքի բնակչուհին  սեփական սիրտը տեսել է թանգարանում վիրահատությունից 16 տարի անց, երբ այն ​​փոխարինվել էր դոնորական օրգանով։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Ջենիֆեր Սաթոնը, որն այժմ 38 տարեկան է, ուսանողական տարիներին սկսել է առողջական խնդիրներ նկատել։ Նա դժվարանում էր նույնիսկ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ։ Շուտով նրա մոտ ախտորոշվել է սահմանափակող […]

̰
Հարցումների արդյունքները թույլ են տալիս կանխատեսել, թե ով կհաղթի Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

21:09 23.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 5 օր: Վերջին հարցումների համաձայն՝ Էրդողանի շանսերը զգալիորեն ավելացել են: Ի՞նչ թվեր են արձանագրում հարցումները. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում, անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Օզդեմիր Արազտուրմա» կոչվող սոցոլոգիական կենտրոնն այսօր հրապարակել է իր վերլուծության թարմ արդյունքները, որոնց համաձայն, հարցվածների ավելի քան 54%-ը հակված է ձայն տալ Էրդողանի օգտին և ընդամենը […]

̰
Վարշավայում շինարարները՝ ի նշան բողոքի, տասնյակ առնետներ են ծեփել տան պատերի մեջ

20:48 23.05.2023

Վարշավայում Yareal շինարարական ֆիրմայի աշխատակիցները հարյուրավոր ձվեր և տասնյակ սատկած առնետներ են ծեփել Կամենկայում իրենց կառուցած տան պատերին: Այս մասին մայիսի 23-ին հայտնել է Wyborcza տեղական թերթը։ Դեպքի մասին պատմել են շենքի շինարարներն իրենք՝ ընկերության գրասենյակի դիմաց համապատասխան տեղեկություններով թռուցիկներ են տարածել։ «Մենք պատերի մեջ տեղադրեցինք սառեցված առնետների դիակներ և հավի ու լորի ձվեր, պատերի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էներգամատակարարումը

20:19 23.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Բագրևանդի փ. 1, 1/3, 4/3, Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, Բագրևանդ-Մոլդովական փողոցներին հարակից առանձնատներ, Այգեգործական թաղամասի առանձնատներ, թիվ 133 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան […]

̰
Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները

20:12 23.05.2023

Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները: Նախաձեռնության նպատակն է առավել ճշգրիտ, մանրամասն եւ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանել ՀՀ-ում բույսերի սորտերի  ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար […]

̰
Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է, բայց Հայաստանը պետք է բանակցի ու պայքարի․ Արթուր Հովհաննիսյան

19:05 23.05.2023

«Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ և ռազմական հանցագործ է, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ում լրագրողները խնդրել են նաև մեկնաբանել Հայաստանի և […]

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ կներդրվի կամավորի եւ կամավոր աշխատանքի նոր ինստիտուտ

18:48 23.05.2023

«Կամավոր աշխատանքի մասին» եւ կից նախագծերի փաթեթը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի […]

̰
Արցախում 1325 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

17:47 23.05.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,325 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 656 խախտում

15:32 23.05.2023

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Վայոց Ձորում, Արմավիրում, Սյունիքում և Արարատում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է 656 խախտում:

̰
Կհստակեցվի զորակոչից տարկետում ստանալու գործընթացը

11:34 23.05.2023

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Սրանով առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: «Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել է, և ինքն արդեն անցել է անհրաժեշտ […]

̰
Պաշտպանի աջակցությամբ կազմակերպության դադարեցված գործունեությունը վերականգնվել է

11:30 23.05.2023

Փաստաբանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ քրեական վարույթի շրջանակում, գործողություններ իրականացնելու նպատակով, իր վստահորդին պատկանող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է: Ըստ նրա՝ կազմակերպության տևական ժամանակ չգործելու հետևանքով տնտեսվարողը և աշխատակիցները կրում են էական վնասներ: Խնդրել է Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խնդիրը կարգավորելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը՝ կարևորելով տնտեսվարողի և […]

̰
Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում մայիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում

11:27 23.05.2023

Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայաններում իրականացված մշտադիտարկումների համաձայն փոշու պարունակությունը մայիսի 20-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում 2.6 անգամ, Արաբկիրում՝ 1.1 անգամ, Նոր Նորքում՝ 1.4 անգամ, մայիսի 21-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է միայն Կենտրոն վարչական շրջանում՝ 1.4 անգամ, Նոր Նորքում՝ մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է […]

̰
Լիտվայի և Վրաստանի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել են հեռարձակվող մեդիաների առջև ծառացած խնդիրները

11:22 23.05.2023

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրավերով մայիսի 18-19-ին Երևանում էին գտնվում Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի հաղորդակցությւան հանձնաժողովի պատվիրակությունները: Աշխատանքային այցի ընթացքում կարգավորող մարմինների անդամները քննարկեցին երեք երկրների հեռարձակվող մեդիաների առջև ծառացած խնդիրները, լիցենզավորման մոդելների առանձնահատկությունները, պրոպագանդայի, կեղծ տեղեկատվության, «ատելության խոսքի» դեմ պայքարի հայեցակարգերը, համացանցում տեսալսողական հոսքերի կարգավորման օրենսդրությունը և այլն: Լիտվայից և Վրաստանից […]

̰
«Օդային տագնապ», «Տարհանում և հրդեհաշիջում». ուսումնավարժանքներ ու գործնական պարապմունքներ մարզերում

11:17 23.05.2023

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները շարունակում են անցկացնել ուսումնավարժություններ, պարապմունքներ, սեմինարներ և դասախոսություննե, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Մասնավորապես՝ ՓԾ Արմավիրի և Տավուշի ՄՓՎ աշխատանքային խմբերի կողմից համապատասխանաբար Բաղրամյան համայնքի Բագարան և Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրերում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնները և ազդարարման, պատսպարման, […]

̰
Կանխվել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

11:05 23.05.2023

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի: Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաև հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու և բացահայտելու նպատակով` ՀՀ ՊԵԿ […]

̰
Ղազարավան և Օհանավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:33 23.05.2023

Մայիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան և ժամը 12:00-ին Օհանավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Անչափահաս երեխային մորը վերադարձնելու պատրվակով փաստաբանը առերևույթ հափշտակել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ

10:28 23.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են փաստաբանների պալատի անդամ, Երևանի 43-ամյա բնակչուհի Ս.Ս.-ի կողմից քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու պատրվակով վերջինիցս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացին, ամուսնալուծվելուց հետո, անչափահաս դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր […]

̰
«Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք Դալարիկում. կգործարկվեն շչակներ

10:14 23.05.2023

Մայիսի 24-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը հորֆորում է չանհանգստանալ։

̰
Նոր Նորքի նախկին համայնքապետը Նանսենի անվան զբոսայգու տարածքն ուղղակի վաճառքով օտարել է իր կնոջը. նախաձեռնվել է քրեական վարույթ

10:07 23.05.2023

Երևանի քաղաքապետի 2013 թվականի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան զբոսայգու՝ օտարման ոչ ենթակա հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Նոր Նորք համայնքի նախկին ղեկավար Դ.Պ.-ի կնոջը՝ Ռ.Գ.-ին, որդուն և դստերը: Վերջիններս 2018 թվականի ապրիլի 10-ին զբոսայգում գտնվող 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար […]

̰
Նշվել է Ռուսաստանի մայրաքաղաքը Սիբիր տեղափոխելու պայմանը

08:29 23.05.2023

Ռուսաստանի մայրաքաղաքը, մոլորակի վրա կլիմայի տաքացման վատագույն սցենարի և 19-րդ դարի վերջի համեմատ համաշխարհային միջին տարեկան ջերմաստիճանի հինգ աստիճանով բարձրացման դեպքում, կարող է տեղափոխվել Սիբիր, կարծում է կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը։ Ածխածնային չեզոքությունը Փարիզի կլիմայի համաձայնագրի իրականացման տարրերից մեկն է։ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները նախատեսում են ածխածնային չեզոքության հասնել մինչև 2050 թվականը, Ռուսաստանը և Չինաստանը՝ մինչև […]

̰
Տղամարդը նետվել է ալիգատորի վրա՝ շանը փրկելու համար

23:15 22.05.2023

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օվիեդո քաղաքի այգում ալիգատորը հարձակվել է տերերի հետ զբոսնող շան վրա։ Այս մասին հայտնում է WOFL-ը։ Տղամարդ և կին իրենց շանը զբոսանքի էին տարել Էկոնլոհաթչի գետի երկայնքով՝ Ռիվերսայդ այգում: Ավելի քան երեք մետր երկարությամբ ալիգատորը հանկարծակի դուրս է եկել ջրից և հարձակվել նրանց ընտանի կենդանու վրա։ Տղամարդը ցատկել է սողունի վրա՝ փրկելու […]

̰
Երևանի մանկապարտեզները կանցնե՞ն երկարօրյա ռեժիմի

20:20 22.05.2023

Ճշգրտել մայրաքաղաք Երևանի սահմանները, գտնել լուծումներ, որպեսզի մայրաքաղաքի մանկապարտեզներն անցնեն երկարօրյա ռեժիմի և քննարկումներ իրականացնել Կոնդի բնակիչների հետ՝ թաղամասում մեծածավալ նախագիծ իրականացնելու համար. այս հանձնարարականները տվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարականի հերթական նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Իզմիրլյան հիմնադրամի»-ի ներկայացուցիչները և Սյունիքի մարզպետը քննարկել են «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը

18:43 22.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանին և այլ ներկայացուցիչների։ Նրանք ներկայացրել են հիմնադրամի գործունեության ուղղություններն ու մասնավորապես Սյունիքում կատարած աշխատանքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի՝ դեռևս տարիներ առաջ մշակած «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը, որը մշակութային և զբոսաշրջության զարգացման բաղադրիչներ ունի։ Հիմնադրամի հետ համատեղ այժմ ծրագրի դոնոր […]

̰
Մեկ շաբաթում Շիրակի մարզում գրանցվել է 42 ծնունդ

18:16 22.05.2023

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 15-ից 21-ը գրանցվել է 42 ծնունդ, լույս աշխարհ է եկել 25 տղա, 17 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

̰
Ռուսաստանին դուրս մղելու, «քշելու» կամ որևէ ձևով հարաբերությունները խզելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել և չեմ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի. Փաշինյան

14:27 22.05.2023

«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե ո՞րն է իր պատկերացրած ՀՀ տարածքը»,- ասուլիսին Շանթ ՀԸ լրագրող Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90%-ը կվերանա»,- ասել է վարչապետը: Հարցին, թե այս առումով […]

̰
«Պորշ Կայենի» 56-ամյա վարորդը մահացել է

11:36 22.05.2023

Մայիսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման մասում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար պատնեշին. 56-ամյա վարորդ Մհեր Բագրատյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված 14 երեխաները դուրս են գրվել

11:25 22.05.2023

Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է գրանցվել. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

̰
BACK_TO_TOP