18:16 22.05.2023
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 15-ից 21-ը գրանցվել է 42 ծնունդ, լույս աշխարհ է եկել 25 տղա, 17 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
14:27 22.05.2023
«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե ո՞րն է իր պատկերացրած ՀՀ տարածքը»,- ասուլիսին Շանթ ՀԸ լրագրող Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90%-ը կվերանա»,- ասել է վարչապետը: Հարցին, թե այս առումով […]
11:25 22.05.2023
Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է գրանցվել. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
10:26 22.05.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու […]
09:52 22.05.2023
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ամփոփել է շաբաթը. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 517 հազար 752 ուղևոր։ Գիծ է դուրս բերվել 2840 շարժակազմ։ Փոխարինվել են 31 փայտակոճեր։ Ավարտվել են թունելային 14-րդ հզոր օդափոխիչի տեղադրման աշխատանքները։ Երևանի մետրոպոլիտենը բոլորին մաղթում է արագ, անվտագ ու անխափան երթևեկություն։
09:40 22.05.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունու, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Հերացի, Այգեստան, Հր.Շահինյան, Քրիստափորի, Նար Դոսի, […]
09:31 22.05.2023
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում՝ Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 23-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
09:21 22.05.2023
Համաշխարհային ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային առավելագույնի 2025 կամ 2026 թվականներին, ՌԻԱ Նովոստիին ասել է կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հրապարակել էր կանխատեսում, ըստ որի գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային բարձր մակարդակի առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Դրան կնպաստի մարդածին գործոնը, այսինքն՝ ջերմոցային գազերը, իսկ բնական գործոնը՝ օվկիանոսային հոսանքների փուլերի […]
08:27 22.05.2023
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
19:51 21.05.2023
Ճարպակալման անհայտ հետևանքներից մեկը կարող է լինել դեպրեսիվ վիճակը: Այս մասին մայիսի 21-ին Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ Եվգենի Զորինը։ Նրա խոսքով՝ ավելորդ քաշ ունեցող մեծահասակների մոտ դեպրեսիայի զարգացման վտանգը 55%-ով մեծանում է։ «Ուրիշների բացասական վերաբերմունքը, հիվանդության խարանումը, անձի նկատմամբ նախապաշարմունքները և խնդրի մեջ նրան մեղադրելը․․. այս ամենը նպաստում են ինքնատելության […]
17:25 21.05.2023
Ավստրալացի լեռնագնաց Ջեյսոն Բեռնարդ Քենիսոնը մահացել է Էվերեստ լեռան վրա, հայտնում է Himalayan պարբերականը։ Ինչպես նշվում է, ավստրալացին մահացել է «պատշգամբ» կոչվող եզրի վրա՝ ավելի քան ութ հազար մետր բարձրության վրա։ Նա դարձավ այս տարվա գարնանը Էվերեստի վրա մահացած տասներորդ մարդը: Asia Trekking Dawa-ի գործադիր տնօրեն Սթիվեն Շերպան ասել է, որ ավստրալացի 40-ամյա Ջեյսոն Բերնարդ […]
11:50 21.05.2023
Հոնդուրասի կառավարությունը կազմակերպված հանցավորությանը հակազդելու նպատակով հերթական անգամ 45 օրով երկարաձգել է դեկտեմբերին հաստատված արտակարգ դրությունը։ «Հոնդուրասի կառավարությունը՝ ի դեմս Նախարարների խորհրդի՝ նախագահ Սիոմարա Կաստրոյի գլխավորությամբ, համաձայնել է երկարաձգել մասնակի արտակարգ դրությունը ևս 45 օրով՝ երկրում հանցավորության աճին հետագայում հակազդելու համար։ Այն ուժի մեջ է 2023 թվականի մայիսի 21-ից՝ 18:00-ից, մինչև 2023 թվականի հուլիսի 5-ը՝ […]
11:38 21.05.2023
Ինը մարդ մահացել է Սալվադորի «Կուսկատլան» ֆուտբոլային մարզադաշտում տեղի թիմերի խաղի ժամանակ հրմշտոցի հետևանքով, տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են, հայտնել է ազգային ոստիկանությունը։ ««Կուսկատլան» մարզադաշտում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը 9 է: Մի քանի վիրավոր երկրպագուներ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, որոնցից առնվազն երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են», – ասվում է ազգային ոստիկանության Twitter-ում: Մայրաքաղաքի […]
21:09 20.05.2023
Սարդ-մարդու դիմակով անհայտ անձը բարձրացել է Լոնդոնում BBC հեռարձակող ընկերության գլխավոր գրասենյակի արձանի վրա և փակցրել կորպորացիային քննադատող պաստառ: Այս մասին հայտնում է The Telegraph թերթը։ «Նա քանդակագործ Էրիկ Գիլի արձանի վրա փակցրեց BBC-ին քննադատող պաստառ, լսվում էր, թե ինչպես է նա բղավում ոստիկանի վրա»,- ասվում է հրապարակման մեջ: Ոստիկանները երկար ժամանակ չէին կարողանում իջեցնել […]
20:27 20.05.2023
Հոգեկան և նյարդային վիճակը լիովին վերականգնելու համար մարդուն անհրաժեշտ է տարեկան 21-28 օր արձակուրդ։ Հանգստի նման օպտիմալ տևողության մասին խոսել է Medicina JSC-ի հոգեթերապևտ Միխայիլ Կումովը, նրան մեջբերում է Gazeta.ru-ն։ «Ավելի քիչ օրերն ի վիճակի չեն լավ հանգիստ ապահովելու, քանի որ մարդ ժամանակ չի ունենում հանգստի անցնելու, այնուհետև սահուն աշխատանքի վերադառնալու համար»,- պարզաբանեց մասնագետը։ Նա […]
19:33 20.05.2023
Դրական մթնոլորտը դրական է անդրադառնում ոչ միայն աշխատակիցների տրամադրության, այլև աշխատանքի արդյունավետության վրա՝ թույլ տալով խուսափել թիմում կոնֆլիկտներից։ Հաղորդակցության փորձագետ, ստրատեգ, AsadovaCOM PR բյուրոյի հիմնադիր Գայանե Ասադովան Газета.Ru-ին պատմել է, թե ինչպես ստեղծել ընկերական հարաբերություններ աշխատանքային թիմում և խուսափել կոնֆլիկտներից։ «Ընկերական թիմը և աշխատանքային ժամերից դուրս փոխադարձ հետաքրքրություններն օգնում են աշխատակիցներին համախմբվել, ավելի լավ ճանաչել […]
19:23 20.05.2023
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Վարչապետի հատուկ մրցանակներին արժանացան առաջինը վերջնարկը հաղթարած գյումրեցի Մարին ու սյունեցի Արթուրը: Խճուղավազքի մրցաշարին 3-րդ տեղը զբաղեցրեց Լոռու մարզը: Դպրոցին կտրվի 1 մլն 500 […]
12:58 20.05.2023
Մայիսի 19-ին, ժամը 04.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա պայուսակը մի կողմ էր նետել: Մեկնած քննիչը դեպքի վայրի զննությամբ նրա նետած պայուսակում հայտնաբերել է օդանճնշիչ ատրճանակ և դանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
12:44 20.05.2023
Բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները պարբերական են։ Հերթական արդյունքն արձանագրել են պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները։ Նրանք ստուգել են վառելափայտով բարձված երեք մեքենա։ Վարորդների հայտնածով՝ փայտանյութը ձեռք էին բերել «Իջևանի անտառտնտեսությունից»։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փայտանյութերի ձեռք բերման օրինականությունը պարզվում է։
12:37 20.05.2023
Cyberly One սոցիալական նախագծի ղեկավար, Սկոլկովո տեխնոկենտրոնի բնակչուհի Օլգա Արինինան մոդելային գործակալություն է ստեղծել կիբորգների՝ ռոբոտային պրոթեզային ձեռքերով և ոտքերով մարդկանց համար: Նա ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչպես են նորաձևության ցուցադրությունները օգնում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը, և որ ինքը ձգտում է էկոհամակարգ ստեղծել կիբորգների համար, այդ թվում՝ հանուն իր փոքրիկ դստեր, ով ծնվել է […]
12:27 20.05.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 19-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի սաներին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում Դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, քրեական ենթամշակույթի […]
11:14 20.05.2023
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և ԱՄՆ-ի 80 ընկերություններ են ներկայացված մայիսի 19-ին Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում բացված Food & Drinks 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում։ «Սննդի արդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսությունում կարևոր դերակատարություն ունի, մեծ է նրա տեսակարար կշիռը նաև արտահանման մեջ»,- բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ անցյալ տարիներին մեր […]
10:03 20.05.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ`նրանց առաջարկով։ Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկրի ղեկավարն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը:
09:38 20.05.2023
Ութամյա աղջիկը վախեցրել է մորը՝ պատմելով իր ռեինկառնացիայի մասին։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ ԱՄՆ-ից Էշլի անունով երկու երեխաների մայրը TikTok-ում կիսվել է իր փոքրիկ դստեր տարօրինակ պատմություններով իր անցյալ կյանքի մասին: Ութամյա մի աղջիկ պնդում է, որ հիշում է, որ վթարի է ենթարկվել 1942թ.-ին: Արդեն հինգ տարեկանում նա հավաստիացրել է մորը, որ վերամարմնավորում […]
09:12 20.05.2023
Համբուրվելու մասին ամենավաղ պատմական գրառումները թվագրվում են մ.թ.ա. 2500 թվականին, հազար տարի ավելի շուտ, քան նախկինում ենթադրվում էր, ասվում է Science գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Համաձայն նախկինում գերիշխող տեսակետի՝ ռոմանտիկ համբույրի մասին առաջին հայտնի արձանագրությունը եղել է հնդկական մի ձեռագրում, որը թվագրված է մ.թ.ա. 1500 թվականով: «Մարդկության ամենավաղ գրանցված համբույրը հայտնաբերվել է հին Մերձավոր […]
08:31 20.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:10 19.05.2023
Բաքվում մտահոգված են Հայաստանի ու Հնդկաստանի միջև աճող ռազմական համագործակցության կապակցությամբ: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստան զենքի վաճառքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ առիթով է Ալիևն այդ թեմային անրադարձել և ինչի՞ հետ են կապված նրա այսօրինակ ջղաձգումները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ալիևը թեմային անդրադարձել է Ադրբեջանում Հնդկաստանի […]
21:09 19.05.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում, գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց։ Մասնավորապես, Կոմիտեն առաջարկում է ԱԱՀ հարկման համակարգում գործունեություն […]