TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հիվանդություն ունի Էրդողանը․ նրա առողջական վիճակը կարող է խանգարել վերընտրվելու հարցում

21:48 27.04.2023

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտե՞ղ է հիմա նա: Էրդողանի առեղծվածային հիվանդության ու նրա վիճակի մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Էրդողանի առողջությունը վատթարացել էր ուղիղ եթերում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Ռեժիսորը ստիպված էր եղել ընդհատել ուղիղ եթերը գովազդով, որը տևեց ավելի քան 20 րոպե: Այնուհետև Էրդողանը, այնուամենայնիվ, վերադարձավ, […]

̰
Երևանում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները

20:04 27.04.2023

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հերթական ստուգայցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության մասնագետների հետ մասնակցել են նաև պարեկային ծառայության աշխատակիցները: Պարեկները տարբեր իրավախախտումների դեպքերով կազմել են վարչական արձանագրություններ։

̰
Արցախի ԱԺ-ն դրական եզրակացություն է տվել երկրի Սահմանադրության նախագծին

20:00 27.04.2023

Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից: Օրակարգի առաջին հարցը ԱՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին  տարեկան հաղորդումն էր, որը  ներկայացրել […]

̰
Վրաստանի բնակչության թիվն աճել է 1,3 տոկոսով

19:49 27.04.2023

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 736 հազար 400 մարդ, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, aliq․ ge-ի հաղորդմամբ՝ նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տարածած հաշվետվության մեջ: Հաշվետվության համաձայն, 2022 թվականին գրանցվել են բնական բացասական աճ (-6 799) և դրական միգրացիոն մնացորդ (54 հազար […]

̰
Սևանում կգործի ջրային պարեկային ծառայություն․ կառավարության նիստի մանրամասները

19:40 27.04.2023

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է ֆինանսների նախարարը, ընդգծելով որ 2021-ի համեմատ պետական բյուջեի և եկամուտներոմ, և ծախսերում գրանցվել է աճ, իսկ տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս։ Գործադիրը լրացումներ է առաջարկում ոստիկանության մասին օրենքում, որոնց հիմքում անվտանգ և ապահով Սևանա […]

̰
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Արթիկի թիվ1 մանկապարտեզը

19:31 27.04.2023

Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ քաղաքի Իսահակյան 60 հասցեում գտնվող 1-ին մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգման ամբողջ գումարը կազմում է 199 մլն 230.000 դրամ, որից 149 մլն 422.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 49 մլն 807.000 դրամը՝ համայնքի ներդրումը։     Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<ԳՐԱՖՇԻՆ>> ՍՊԸ-ն, որի հետ կնքվել […]

̰
Միասնական սոցիալական ծառայության պետը ծանոթացել է Արագածոտնի մարզի ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատանքներին

18:46 27.04.2023

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզպետի աշխատակազմ-ՄՍԾ համագործակցության սերտացմանն ուղղված, Արագածոտնում գործող ՄՍԾ տարածքային կենտրոննների աշխատանքին, մարզի սոցիալական վիճակին, քաղաքացիների խնդիրներին առնչվող հարցեր։ Սերգեյ Մովսիսյանը բարձր է գնահատեց ՄՍԾ աշխատանքն ու ընդգծել, որ տարածքային կենտրոնների գործարկումից ի վեր […]

̰
Գործադիրն ընդունել է դատարանների շենքային պայմանները բարելավող որոշում

16:00 27.04.2023

ՀՀ դատարանների շենքային պայմանները բարելավելու՝ դատարանի նստավայր ավելացնելու նպատակով, գույքային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: Ներկայումս ՀՀ դատարանների շահագործմանը հանձնված շենքերը և շենքային առկա պայմանները բավարար չեն առաջիկայում կանխատեսվող դատավորների թվակազմի ավելացման, ինչպես նաև դատական կազմերի և դատարաններում այլ աշխատակիցների թվակազմի ավելացման, ինչպես նաև կառավարության […]

̰
Նախատեսվում է 2023 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ ԼՂ-ին 3.5 մլրդ դրամի չափով

15:57 27.04.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով:

̰
Գործադիրն ապահովում է բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունը

15:53 27.04.2023

Գործադիրն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կապահովվի բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունը, որի արդյունքում կլուծվի ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները: Բացի այդ, այն կնպաստի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերի լուծմանը: Որոշումը վերաբերում է քաղաք Երևան, Շիրակի 2/32, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 և […]

̰
Հստակեցվել են գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի պայմանները

15:47 27.04.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու և 2023 թ. ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի պայմանները հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը): Սահմանվել է նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն […]

̰
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունումը շարունակվում է

15:44 27.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ու կազմկոմիտեի համատեղ նիստը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Կազմկոմիտեի նախագահ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և […]

̰
Սահմանվել է խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը

15:41 27.04.2023

Կառավարությունը սահմանել է ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի, այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը: Այն պայմանավորված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ: Դրանց համաձայն սահմանվում է, որ նման […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահին

15:38 27.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին: Վարչապետը ողջունել է Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում: Ֆրանսահայերի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ բարձր գնահատականի համար և անդրադարձել կառույցի կողմից իրականացվող ծրագրերին: Նա նշել է, […]

̰
ԱԱԾ ծառայողների ատեստավորումն կիրականացվի 2 կամ 3 փուլով

15:35 27.04.2023

Գործադիրը սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից: Ատեստավորման […]

̰
Վերջին 10 տարիներին ՀՀ-ում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է․ գործադիրը խստացումներ է առաջարկում

15:30 27.04.2023

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Հիմնավորման համաձայն՝ վերջին 10 տարիներին Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թ. այն հասել է 348-ի, 2021 թ.՝ 367-ի, իսկ 2022 […]

̰
Շիրակի մարզի մի շարք դպրոցներ կապահովվեն ճաշարանների և խոհանոցների գործարկման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով

15:16 27.04.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 128 հանրակրթական դպրոցներին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 264,361.6 հազար դրամի չափով, որից 233,997.9 հազար դրամը՝ վերջիններիս խնայողությունների հաշվին, իսկ 30,363.7 հազար դրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023թ.-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով: Գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների համար անրաժեշտ գույքի և սարքավորումների […]

̰
Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում գտնվող հողամասերը զավթվել են․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:05 27.04.2023

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում նախաձեռնված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց: Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2022 […]

̰
Մեղադրյալը դուրս է նետվել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության 3-րդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել

14:54 27.04.2023

2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ […]

̰
Արդարադատության նախարարությունը կգործի որպես կենտրոնական մարմին՝ միտված ԵՄ օրենսդրության մոտարկմանը

14:28 27.04.2023

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» բխող ԵՄ օրենսդրության մոտարկմանը: Փոփոխությունների նպատակն է ապահովել օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգումը, այսինքն՝ արդյո՞ք ճիշտ է արվում մոտարկումը, արդյո՞ք որևէ նախագիծ, որը մշակվում է […]

̰
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի

14:23 27.04.2023

Ապրիլի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում ապրիլի 27-28-ը սպասվում է կարճատև անձրև […]

̰
62-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

13:52 27.04.2023

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի, Կենտրոնական և Էրեբունու բաժինների, ինչպես նաև ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 26-ին Ռոստովյան փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 62-ամյա Ռիտա Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Մեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կար

13:40 27.04.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 26-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Էջմիածին-Մարգարա ճանապարհից բաժին են տեղափոխել 26 և 35 տարեկան երկու երիտասարդների՝ 26 տարեկանի վարած «Մերսեդեսով» հանդերձ: Բաժնում 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կա, որն իրենն է: «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված […]

̰
Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

12:55 27.04.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Մանկավարժական […]

̰
Ապրիլի 26-ին Երևանում ծնվել է 43 երեխա

12:50 27.04.2023

Ապրիլի 26-ին Երևան քաղաքում ծնվել է 43 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք

12:39 27.04.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության` 3, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիների ուղղությամբ

12:35 27.04.2023

2023թ. մարտի 26-ին, ժամը 11:05-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող ,,Շեխերի երես,, կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վովա Լևոնի Խաչատրյանի և Ռուբեն Շուրայի Ալավերդյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից […]

̰
Բարձր ենք գնահատում Էստոնիայի պատրաստակամությունը ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին․ Փաշինյան

12:13 27.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ: Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության դրական դինամիկան։ Մենք բարձր ենք գնահատում […]

̰
ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը

11:57 27.04.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը […]

̰
ՀՀ սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի  թռչուններ

11:11 27.04.2023

Աշխարհում գոյություն ունեն շուրջ 9800 տեսակի թռչուններ, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: Նրա սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի թռչուններ։ ՇՄՆ-ն երկայացնում է լուսնկարչուհի Բերտա Մարտիրոսյանի գեղեցիկ շարքը. Սպիտակ խաղտտնիկ Եգիպտական տառեղ Ամուրիկ Կարմրատուտ

̰
BACK_TO_TOP