TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականին ամբողջ աշխարհը կարող է բախվել սովի սպառնալիքի հետ․ ՄԱԿ

20:40 28.04.2023

Այս տարի սովը կարող է սպառնալ 1 միլիոն մարդու, հաղորդում է ՄԱԿ-ը: Կազմակերպությունում նշել են, որ շուկան կախված է ռուսական արտադրանքի հասանելիությունից, հաղորդում է «Իզվեստիա»-ն։ «Մոտ 970 հազար մարդ բառացիորեն կհայտնվի սովի շեմին։ Պարենի համաշխարհային շուկայում դիրքը մեծապես պայմանավորված է ռուսական արտահանվող ապրանքների հասանելիության ազատությամբ։ Կարելի է խոսել անուղղակի պատժամիջոցների մասին՝ սա եվրոպական նավահանգիստներ ռուսական […]

̰
Արմավիրի մարզում պարգևատրվել են ծառայությունն ավարտած պահեստազորայինները և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողները

20:24 28.04.2023

Արմավիրի մշակույթի տանը տեղի է ունեցել զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրման արարողակարգը: Արարողակարգին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային […]

̰
Ադրբեջանական անցակետը, տարածաշրջանի մասին միջազգային ուղերձները. ամփոփում է Արմինե Մարգարյանը

20:15 28.04.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց և անցակետ տեղադրեց: Այս իրավիճակում ի՞նչ ուղերձներ են հնչում Ֆրանսիայից ու ոչ միայն Ֆրանսիայից: Այս հարցերին անդրադարձել է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում:  

̰
Արցախի ԱԳ նախարարը բրազիլական ԶԼՄ-ների լրագրողներին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

19:47 28.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին  Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։ Տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության […]

̰
 Մայրանալու դժվարին որոշում 22 տարի անց. ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը

19:39 28.04.2023

22 տարի անց Հասմիկ Մանուկյանը նորից մայրացել է։ Գյումրիի Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը։ Որդու լուսանկարները մշտապես տիկին Հասմիկի հետ են, կարոտը  լուսանկարներից է կարողանում առնել։ Հերթով թերթում է ու հիշում  դեռ երեք տարի առաջ կենսախինդ օրերի հետաքրքիր ակնթարթները։ Երեք տարի է ծնողների զրույցները  բարձրաձայն թե […]

̰
Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

16:47 28.04.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը: Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական […]

̰
Եվրոպայի խորհուրդը կաջակցի Ոստիկանական գվարդիայի ձևավորմանը

16:40 28.04.2023

Ապրիլի 28-ին Երևանում տրվեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որի շրջանակներում բացման խոսքով հանդես եկավ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է Եվրոպայի խորհրդի հետ անցկացրած մի շարք արդյունավետ միջոցառումներն ու վստահություն հայտնել, որ ձեռքբերումները մեկնարկող ծրագրի կանխատեսելի ելք […]

̰
Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

16:32 28.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, […]

̰
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն 66 համայնքում

16:05 28.04.2023

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր […]

̰
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 13 բուժառու տեղափոխվել է Հայաստան

15:18 28.04.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են […]

̰
Կայացել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի համակարգող խորհրդի նիստը

14:41 28.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՆՄՀ խորհրդի այլ անդամներ: […]

̰
Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

14:35 28.04.2023

Ապրիլի 28-ի ցերեկը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։ Երևանում ապրիլի 28-ի […]

̰
ՆԳ նախարարի հետ պատգամավորները քննարկել են պետության ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր

14:27 28.04.2023

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի  ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ներքին գործերի նախարարությանը վերաբերող բազմաթիվ օրենսդրական հարցեր, կրթական ոլորտին առընչվող հարցեր, ինչպես նաև պետության ներքին անվտանգությանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման համապատասխան քայլերը: Հանդիպմանը ներկա է եղել […]

̰
Տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

13:58 28.04.2023

Տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

̰
Սուրեն Պապիկյանը և Ալեքսանդր Լենցովը քննարկել են խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու խնդիրները

13:51 28.04.2023

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: «Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: Ողջունել եմ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն […]

̰
Թաիլանդում հղի կնոջը կասկածում են 13 անձի սպանության համար

13:44 28.04.2023

Թաիլանդի ոստիկանության հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը 36-ամյա հղի կնոջը կասկածում է ցիանիդով միտումնավոր մահացու թունավորումներ կատարելու մեջ, հայտնում է Bangkok Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ Սարարատ Ռանգսիվուտհաֆոնը երեքշաբթի օրը ձերբակալվել է Բանգկոկի հյուսիսային ծայրամասում՝ իր 32-ամյա ընկերոջը ցիանիդով սպանելու կասկածանքով։ Սիրիֆոն Խանվոնգը հանկարծամահ էր եղել մի քանի օր առաջ՝ Ռատչաբուրի նահանգում կասկածյալի հետ բուդդայական արարողությանը մասնակցելուց անմիջապես […]

̰
ՀՀ-ն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում

13:34 28.04.2023

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նման կարծիք հայտնեց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում։ «Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը […]

̰
Վերցրել էր վարորդի հեռախոսը, նաև չվճարելով ուղեվարձը՝ հեռացել էր

12:34 28.04.2023

Ապրիլի 27-ին, ժամը 19.45-ին, տաքսի ծառայության մի վարորդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել: Ըստ հաղորդման` նախորդ օրը, ցերեկվա ժամը չորսին, տաքսիստը Վանաձորից Երևան է տեղափոխել Գուրգեն ներկայացած մի անձի, որը մայրաքաղաքի Ազատության պողոտայում, զանգելու պատրվակով, վարորդից վերցրել է բջջային հեռախոսը, իջել մեքենայից և հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով հեռախոսին և չվճարելով 19 […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման 22 դեպք

12:22 28.04.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, ֆիզիկական ներգործության`4, ընտանեկան բռնության՝ 3, հոգեկան ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության ու սառը զենք կրելու` 2-ական, բնակարանային գողության, վստահված […]

̰
Բնակչությանն իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով․ Արցախի պետնախարար

12:09 28.04.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է կտրոններով ապրանք ձեռք բերելու գործընթացին։ «Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է բժշկից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 4 անշարժ գույք Երևան քաղաքում, 8 շարժական գույք և 386 մլն դրամ գումար

11:55 28.04.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական […]

̰
Ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. ՏԿԵՆ կոչ է անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել

11:50 28.04.2023

Ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր, հիշեցնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունն ու կոչ անում հանրապետության բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել համապետական շաբաթօրյակին` մաքրել աղբից մեր երկիրը՝ ապահովելով առողջ ու անվտանգ միջավայր: «Շաբաթօրյակի ընթաքում ակնկալում ենք հանրային, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների և քաղաքացիների ակտիվ ներգրավվածություն, տեխնիկական միջոցների ներգրավում։ Շաբաթօրյակի արդյունավետ կազմակերպման, այդ թվում՝ գործադիր մարմինների […]

̰
Վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

10:40 28.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ)։ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

̰
Անդրադարձ Էջմիածինում կատարված սպանության դեպքին. հայտնաբերվել է նաև երկրորդ հետախուզվողը

10:09 28.04.2023

Ապրիլի 25-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, oպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 2022 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզության մեջ գտնվող էջմիածինցի 36-ամյա մի երիտասարդի: Նա և համաքաղաքացի երկու ընկերները ծրագրել էին Էջմիածնում բնակվող 28-ամյա Արթուր Առաքելյանի սպանությունը։ Հենց այդ նպատակով 37-ամյա […]

̰
Դեվդորակի թունելի նորոգման պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը ապրիլի 29-ից փակ կլինի

09:05 28.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Բժիշկը երեխայի համար սկուտեր քշելու օպտիմալ ժամանակ է նշել

08:53 28.04.2023

Պոլեժաևսկայայի Nearmedic կլինիկայի մանկական օրթոպեդ վնասվածքաբան Ելենա Պլիգինան խորհուրդ է տվել թույլ չտալ երեխային օրական երկու ժամից ավելի սկուտեր վարել: Երեխային, նշել է մասնագետը, անհրաժեշտ է բացատրել սկուտեր օգտագործելու կանոնները՝ հնարավոր առողջական խնդիրներից պաշտպանելու համար։ Այսպիսով, ոչ պատշաճ դիրքը կարող է առաջացնել մկանային ասիմետրիայի զարգացում: «Մկանային շրջանակի ճիշտ և ներդաշնակ զարգացման համար սկուտերն օգտագործելու հենց […]

̰
Հոգեբանը պատմել է, թե ինչպես հասկանալ, որ դու գտնվում ես համակախյալ հարաբերությունների մեջ

08:14 28.04.2023

Համատեղ կախվածությունը բավականին լայն տերմին է այն հարաբերությունները նկարագրելու համար, երբ զուգընկերներից մեկը հրաժարվում է պատասխանատվությունից իր կյանքի համար (օրինակ՝ խմելով ալկոհոլ կամ թմրանյութ), իսկ երկրորդն ընդունում է այդ պատասխանատվությունը` նշում է հոգեբան և ինժեներ Վյաչեսլավ Շչերբակովը։ Gazeta.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը թվարկել է նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ ընտանիքում զարգացել են փոխկապակցված հարաբերություններ։ […]

̰
Հայտնի են դարձել Թաիլանդի օդանավակայաններում արգելված երեք բառերը

23:44 27.04.2023

Զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են խուսափել բանտից և խոշոր դրամական տուգանքից, կոչ են արել դադարեցնել երեք բառ արտաբերել Թաիլանդի օդանավակայաններում: Այս մասին գրում է The Thaiger պորտալը։ Այսպիսով, ըստ Թաիլանդի օդանավակայանների, Թաիլանդի օդային նավահանգիստներում և թռիչքների ժամանակ խստիվ արգելվում է արտասանել «ռումբ/պայթյուն» (raberd), «ահաբեկչական գործողություն» (kankorkanrai) և «առևանգում» (jee khruangbin) բառերը։ Հայտնի է դարձել նաև, որ […]

̰
Վերջին շրջանում հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի․ ՀՀ ՄԻՊ

23:03 27.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել հանրային միջավայրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, վերջինիս քարոզն ու կոչերը։ Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից […]

̰
«ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» այս տարի նշվել է «Թվային հմտությունները կյանքում» խորագրով

21:59 27.04.2023

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Թվային հմտությունները կյանքում» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են հանրապետության 35 թանգարանների և թատրոնների ավելի քան 60 աշխատակիցներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և ելույթի խոսքով հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է միջոցառման կազմակերպումը, որի […]

̰
BACK_TO_TOP