19:12 29.04.2023
Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են օղակաձև ճանապարհի 6000 քմ մակերեսով և 828 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց համար ծախսվել է ավելի քան 90 մլն դրամ: Պետական բյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 49,7 մլն դրամ։ «Չնախատեսված կարճատեւ այց ունեցա նաեւ Ոսկեպար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
12:41 29.04.2023
Չորաթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց մարզադաշտի բացմանը և այցելել վերանորոգված Մխիթարյան երիտասարդական կենտրոն: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Մարզադաշտը կառուցվել է չորաթանցի Սոս Մարտիրոսյանի միջոցներով, Մխիթարյան երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է կանադահայ Յալքեզյան հինադրամի և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի միջոցներով»,-գրել է Փաշինյանը։
12:07 29.04.2023
Բերդ քաղաքում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Հերոսների պուրակի բարեկարգման աշխատանքները. ծրագրի արժեքն է 44 մլն դրամ, որից 24 մլն դրամը հատկացվել է պետբյուջեից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բերդում՝ Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում՝ 1,6 կմ երկարությամբ, սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև տուֆով սալարկման աշխատանքներ. ծրագրի ընդհանուր արժեքը 287 […]
11:58 29.04.2023
Սկսվել են Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլրդ դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետբյուջեից: Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թ.-ին»,-գրել է վարչապետը:
11:55 29.04.2023
Համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրապատման աշխատանքեր են իրականացվել «Սևան» ազգային պարկի տարածքում: «Մաքուր պահե´ք շրջակա միջավայրը»,-նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ:
11:50 29.04.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացու օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Երկրի քաղաքացիների գիտակցության մեջ քաղաքացիության արժեքների ամրագրումն ու քաղաքացի լինելու առաքելության շատ կարևոր է: Այս տոնի հիմքում դրված միասնականության և համերաշխության գաղափարը հրաշալի ուղերձ է բոլորիս համար և առիթ՝ հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների […]
11:43 29.04.2023
Ապրիլի 29-ին, ժամը 10:42-ին Արարտի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:22-ին:
11:36 29.04.2023
Շիրակի մարզում համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրված է։ «Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը, մեր մարզը, մեր բնակավայրը»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
10:53 29.04.2023
2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ […]
09:09 29.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Քաղաքացու օրը և ի՞նչ է դա նշանակում: Մենք ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը, որտեղ ժողովուրդը, Քաղաքացիների հավաքականությունը իշխանության միակ աղբյուրն է, միակ կրողը: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում որևէ […]
23:57 28.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է […]
23:42 28.04.2023
Ապրիլի 28-ին, ժամը 21:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ «Ջավախք» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 25/2 հասցեի մոտակայքում «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս […]
23:10 28.04.2023
Avianca մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով։ Զբոսաշրջիկներով լեփ-լեցուն լողափի վրայով թռչող ինքնաթիռը ֆիքսվել է Daily Mail-ի հրապարակած տեսանյութում։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, երբ ինքնաթիռը Սան Անդրես կղզուց թռել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։ Շարժիչներից մեկը սկսել է այրվել այնտեղ հայտնված թռչնի պատճառով։ Օդաչուները շրջել են ինքնաթիռի ուղղությունը և […]
22:57 28.04.2023
Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է […]
20:59 28.04.2023
ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, հատուկ ջոկատային, հետախույզ Սարգիս Ստեփանյանի պատմությունը շատերին է հայտնի։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով նա կորցրել է երկու ոտքն ու աջ ձեռքը, բայց կարողացել է կյանք վերադառնալ։ Դժվարություններ հաղթահարած այս մարդու մասին է նաև «ԲազկամարԴը» գիրքը։ Հերոս Սարգիս Ստեփանյանի և գրքի հեղինակի հետ էր հանդիպումը Կառնուտի միջնակարգ դպրոցում։ 2014 թվականին հակառակորդի դիվերսիոն […]
20:47 28.04.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են բողոքի քննարկման ընթացակարգեր: ՄԻՊ աշխատակազմում նշված դեպքերով իրականացված ուսումնասիրությունները, քաղաքացիների հետ տեղի ունեցած առանձնազրույցներն ու արդյունքում վերհանված խնդիրները պարունակում են բռնության և ոչ համաչափ ուժի կիրառման առերևույթ դրսևորումների վերաբերյալ մտահոգիչ […]
20:40 28.04.2023
Այս տարի սովը կարող է սպառնալ 1 միլիոն մարդու, հաղորդում է ՄԱԿ-ը: Կազմակերպությունում նշել են, որ շուկան կախված է ռուսական արտադրանքի հասանելիությունից, հաղորդում է «Իզվեստիա»-ն։ «Մոտ 970 հազար մարդ բառացիորեն կհայտնվի սովի շեմին։ Պարենի համաշխարհային շուկայում դիրքը մեծապես պայմանավորված է ռուսական արտահանվող ապրանքների հասանելիության ազատությամբ։ Կարելի է խոսել անուղղակի պատժամիջոցների մասին՝ սա եվրոպական նավահանգիստներ ռուսական […]
20:24 28.04.2023
Արմավիրի մշակույթի տանը տեղի է ունեցել զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրման արարողակարգը: Արարողակարգին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային […]
20:15 28.04.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց և անցակետ տեղադրեց: Այս իրավիճակում ի՞նչ ուղերձներ են հնչում Ֆրանսիայից ու ոչ միայն Ֆրանսիայից: Այս հարցերին անդրադարձել է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում:
19:47 28.04.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։ Տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության […]
19:39 28.04.2023
22 տարի անց Հասմիկ Մանուկյանը նորից մայրացել է։ Գյումրիի Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը։ Որդու լուսանկարները մշտապես տիկին Հասմիկի հետ են, կարոտը լուսանկարներից է կարողանում առնել։ Հերթով թերթում է ու հիշում դեռ երեք տարի առաջ կենսախինդ օրերի հետաքրքիր ակնթարթները։ Երեք տարի է ծնողների զրույցները բարձրաձայն թե […]
16:47 28.04.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը: Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական […]
16:40 28.04.2023
Ապրիլի 28-ին Երևանում տրվեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որի շրջանակներում բացման խոսքով հանդես եկավ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է Եվրոպայի խորհրդի հետ անցկացրած մի շարք արդյունավետ միջոցառումներն ու վստահություն հայտնել, որ ձեռքբերումները մեկնարկող ծրագրի կանխատեսելի ելք […]
16:32 28.04.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, […]
16:05 28.04.2023
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր […]
15:18 28.04.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են […]
14:41 28.04.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՆՄՀ խորհրդի այլ անդամներ: […]
14:35 28.04.2023
Ապրիլի 28-ի ցերեկը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։ Երևանում ապրիլի 28-ի […]
14:27 28.04.2023
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ներքին գործերի նախարարությանը վերաբերող բազմաթիվ օրենսդրական հարցեր, կրթական ոլորտին առընչվող հարցեր, ինչպես նաև պետության ներքին անվտանգությանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման համապատասխան քայլերը: Հանդիպմանը ներկա է եղել […]