14:28 27.04.2023
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» բխող ԵՄ օրենսդրության մոտարկմանը: Փոփոխությունների նպատակն է ապահովել օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգումը, այսինքն՝ արդյո՞ք ճիշտ է արվում մոտարկումը, արդյո՞ք որևէ նախագիծ, որը մշակվում է […]
14:23 27.04.2023
Ապրիլի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում ապրիլի 27-28-ը սպասվում է կարճատև անձրև […]
13:52 27.04.2023
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի, Կենտրոնական և Էրեբունու բաժինների, ինչպես նաև ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 26-ին Ռոստովյան փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 62-ամյա Ռիտա Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
13:40 27.04.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 26-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Էջմիածին-Մարգարա ճանապարհից բաժին են տեղափոխել 26 և 35 տարեկան երկու երիտասարդների՝ 26 տարեկանի վարած «Մերսեդեսով» հանդերձ: Բաժնում 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կա, որն իրենն է: «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված […]
12:55 27.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Մանկավարժական […]
12:39 27.04.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության` 3, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, […]
12:35 27.04.2023
2023թ. մարտի 26-ին, ժամը 11:05-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող ,,Շեխերի երես,, կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վովա Լևոնի Խաչատրյանի և Ռուբեն Շուրայի Ալավերդյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից […]
12:13 27.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ: Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության դրական դինամիկան։ Մենք բարձր ենք գնահատում […]
11:57 27.04.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը […]
11:11 27.04.2023
Աշխարհում գոյություն ունեն շուրջ 9800 տեսակի թռչուններ, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: Նրա սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի թռչուններ։ ՇՄՆ-ն երկայացնում է լուսնկարչուհի Բերտա Մարտիրոսյանի գեղեցիկ շարքը. Սպիտակ խաղտտնիկ Եգիպտական տառեղ Ամուրիկ Կարմրատուտ
10:44 27.04.2023
Ապրիլի 26-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմինների […]
09:53 27.04.2023
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզում: Մանրամասները՝ տեսանյութում:
09:46 27.04.2023
Ջրային պարեկային ծառայությունը իրավապահ համակարգ բերելու է նոր ոճ և ձեռագիր. կայացել է դիմորդների ընդունելության լողավազանային ստուգում: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
09:30 27.04.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի ապրիլի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 41 դեպք, որից 22 դեպքով հաշվարկվել է 45.467.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է […]
08:57 27.04.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։
08:49 27.04.2023
Հրեական ինքնավար մարզում 32-ամյա որսագողը կրակել է «Ամուր» տեսակի վագրի վրա։ Սատկած կենդանու տեսանյութը ցուցադրել է Daily Storm Telegram ալիքը՝ ԱԴԾ-ին հղումով։ Կադրերում երևում է գիշատչի մարմինը։ Այն ընկած է անտառի մեջտեղում։ Հրատարակության տվյալներով՝ տղամարդը որսորդական հրացանով սպանել է Կարմիր գրքի կենդանուն։ Այնուհետև նա որոշել է թաքցնել մարմինը և թաղել այն Օբլուչենսկի շրջանի տարածքում։ Նշվում […]
08:31 27.04.2023
Եթե ուռուցքաբանական հիվանդությունը ախտորոշվում է երիտասարդ տարիքում, ապա հաճախ այն արդեն գտնվում է ավելի ուշ փուլերում, որոնք ավելի դժվար է բուժվում։ ՍՄ-Կլինիկայի գլխավոր ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը «Իզվեստիային» ասել է, թե ինչու է դա տեղի ունենում ։ Նրա խոսքով, ուռուցքաբանական հիվանդությունների երիտասարդ տարիքը համարվում է մինչև 35-40 տարեկանը։ Միաժամանակ, կարծիք կա, որ […]
22:31 26.04.2023
Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ: Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով […]
21:05 26.04.2023
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ վաղը` ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, ցերեկը սպասվում է կարճատեւ անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավային` 3-5 մ/վ արագությամբ, ժամանակ առ ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։ Օդի ջերմաատիճանը ապրիլի 26-ի գիշերը՝ +11+13°, ապրիլի 27-ի ցերեկը՝+24+29° տաքություն։
20:17 26.04.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելին։ Դեսպան Անն Լույոն և պատգամավոր Անն-Լորանս Պետելը շնորհավորել են Անահիտ Մանասյանին նոր և պատասխանատու պաշտոնի անցնելու առթիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանի հաստատության կատարած հսկայածավալ աշխատանքների, ներառյալ Լաչինի […]
18:48 26.04.2023
ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարներն ազատականացվել են, այսինքն՝ ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տրվել սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ, ծառայություններ առաջարկել վարորդներին: Ապահովագրավճարների ազատականացումը ենթադրում է նաև մինչ օրս գործող պարտադիր սահմանաչափերի փոփոխություն։ Դրանք կախված կլինեն ներդրվող գործակիցների և բանաձևերի հաշվարկներից։ Անկախ շուկայի ազատականացումից, ոլորտը վերահսկելու է ավտոապահովագրողների բյուրոն՝ կանխելու ընկերությունների կամայական մոտեցումներն ու չհիմնավորված գնային սահմանաչափերը։ […]
18:27 26.04.2023
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը «1000+»-ի փոխարեն այսուհետ հանրությանը ներկայանալու է «Զինապահ» անվամբ՝ խորհրդանշելով զենք կրող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: «1000+» անվանումն այլևս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, բացի դրանից «1000+»-ը հանրության կողմից տարբեր դրսևորումների ու հոլովումների է արժանացել: Այս մասին այսօր հայտնել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մամուլի ասուլիսին: 2017-2022թթ․-ին ԶԱՀ-ը հատուցում […]
16:53 26.04.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում ձերբակալ և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածինցի 41-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոնով լցված փաթեթներ և քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։ Նա և կազմված փաստաթղթերը […]
16:47 26.04.2023
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։
14:49 26.04.2023
Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն: «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը: Իսկ բոլոր […]
14:12 26.04.2023
Ապրիլի 26-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում ապրիլի 26-28-ի գիշերը […]
13:42 26.04.2023
Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի արձանի առջև, տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի հանդիսավոր արարողություն։ Միջոցառումը սկսվել է ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ են խոնարհել ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը և հանրային հաշիվների հարցերով լիազոր նախարար Գաբրիել […]
13:07 26.04.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, […]