09:46 27.04.2023
Ջրային պարեկային ծառայությունը իրավապահ համակարգ բերելու է նոր ոճ և ձեռագիր. կայացել է դիմորդների ընդունելության լողավազանային ստուգում: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
09:38 27.04.2023
Ապրիլի 28-ին՝ ժամը 10:30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական և ժամը 12։00-ին Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:30 27.04.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի ապրիլի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 41 դեպք, որից 22 դեպքով հաշվարկվել է 45.467.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է […]
08:57 27.04.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։
08:49 27.04.2023
Հրեական ինքնավար մարզում 32-ամյա որսագողը կրակել է «Ամուր» տեսակի վագրի վրա։ Սատկած կենդանու տեսանյութը ցուցադրել է Daily Storm Telegram ալիքը՝ ԱԴԾ-ին հղումով։ Կադրերում երևում է գիշատչի մարմինը։ Այն ընկած է անտառի մեջտեղում։ Հրատարակության տվյալներով՝ տղամարդը որսորդական հրացանով սպանել է Կարմիր գրքի կենդանուն։ Այնուհետև նա որոշել է թաքցնել մարմինը և թաղել այն Օբլուչենսկի շրջանի տարածքում։ Նշվում […]
08:31 27.04.2023
Եթե ուռուցքաբանական հիվանդությունը ախտորոշվում է երիտասարդ տարիքում, ապա հաճախ այն արդեն գտնվում է ավելի ուշ փուլերում, որոնք ավելի դժվար է բուժվում։ ՍՄ-Կլինիկայի գլխավոր ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը «Իզվեստիային» ասել է, թե ինչու է դա տեղի ունենում ։ Նրա խոսքով, ուռուցքաբանական հիվանդությունների երիտասարդ տարիքը համարվում է մինչև 35-40 տարեկանը։ Միաժամանակ, կարծիք կա, որ […]
22:31 26.04.2023
Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ: Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով […]
21:05 26.04.2023
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ վաղը` ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, ցերեկը սպասվում է կարճատեւ անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավային` 3-5 մ/վ արագությամբ, ժամանակ առ ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։ Օդի ջերմաատիճանը ապրիլի 26-ի գիշերը՝ +11+13°, ապրիլի 27-ի ցերեկը՝+24+29° տաքություն։
20:17 26.04.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելին։ Դեսպան Անն Լույոն և պատգամավոր Անն-Լորանս Պետելը շնորհավորել են Անահիտ Մանասյանին նոր և պատասխանատու պաշտոնի անցնելու առթիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանի հաստատության կատարած հսկայածավալ աշխատանքների, ներառյալ Լաչինի […]
18:48 26.04.2023
ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարներն ազատականացվել են, այսինքն՝ ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տրվել սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ, ծառայություններ առաջարկել վարորդներին: Ապահովագրավճարների ազատականացումը ենթադրում է նաև մինչ օրս գործող պարտադիր սահմանաչափերի փոփոխություն։ Դրանք կախված կլինեն ներդրվող գործակիցների և բանաձևերի հաշվարկներից։ Անկախ շուկայի ազատականացումից, ոլորտը վերահսկելու է ավտոապահովագրողների բյուրոն՝ կանխելու ընկերությունների կամայական մոտեցումներն ու չհիմնավորված գնային սահմանաչափերը։ […]
18:27 26.04.2023
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը «1000+»-ի փոխարեն այսուհետ հանրությանը ներկայանալու է «Զինապահ» անվամբ՝ խորհրդանշելով զենք կրող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: «1000+» անվանումն այլևս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, բացի դրանից «1000+»-ը հանրության կողմից տարբեր դրսևորումների ու հոլովումների է արժանացել: Այս մասին այսօր հայտնել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մամուլի ասուլիսին: 2017-2022թթ․-ին ԶԱՀ-ը հատուցում […]
16:53 26.04.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում ձերբակալ և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածինցի 41-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոնով լցված փաթեթներ և քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։ Նա և կազմված փաստաթղթերը […]
16:47 26.04.2023
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։
14:49 26.04.2023
Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն: «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը: Իսկ բոլոր […]
14:12 26.04.2023
Ապրիլի 26-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում ապրիլի 26-28-ի գիշերը […]
13:42 26.04.2023
Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի արձանի առջև, տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի հանդիսավոր արարողություն։ Միջոցառումը սկսվել է ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ են խոնարհել ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը և հանրային հաշիվների հարցերով լիազոր նախարար Գաբրիել […]
13:07 26.04.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, […]
12:34 26.04.2023
Ապրիլի 28-ին՝ ժամը 14։45 -15։30-ն ընկած ժամանակահատվածում, Թբիլիսյան 8/3 հասցեում գտնվող ընկերությունում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:17 26.04.2023
Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տվյալի` ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան: Դեպքի հանգամանքները պարզվում են: Բերդի […]
12:11 26.04.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 19, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, ֆիզիկական ներգործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության ու շորթման՝ 2-ական, […]
12:00 26.04.2023
Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարում 2004թ.-ից ապրիլի վերջին շաբաթը հայտարարվում է «Իմունիզացիայի շաբաթ», և իրականացվում են հանրային իրազեկման արշավներ, կարևորվում է պատվաստումների դերն ու նշանակությունը՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում: Թեմայի շուրջ ասուլիս է տվել ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը. «Այս տարի ընդունվել է երկու հիմնական […]
11:44 26.04.2023
Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին: Ծանուցում. […]
11:22 26.04.2023
ՀՀ ներքին գործերի նախարարությունը կրկին հիշեցնում է, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: «Հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի […]
11:12 26.04.2023
2023թ. ապրիլի 17-ից 21-ը ՀայՓոստ ընկերության պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է ԱՊՀ Կապի տարածաշրջանային համագործակցության հերթական նիստին: ՀայՓոստի պատվիրակությունը գլխավորում էր ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ով ընտրվեց կապի տարածաշրջանային համագործակցության փոստային կապի օպերատորների խորհրդի նախագահի տեղակալ։ Պատվիրակությունը Մինսկում մասնակցեց միջազգային տեղեկատվական «ՏԻԲՈ-2023» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին փոստային ոլորտի նորագույն տեխնոլոգիաները: Միջոցառումների […]
10:22 26.04.2023
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ: Մանրամասները՝ տեսանյութում:
10:14 26.04.2023
Բնակարանային գողության փորձ Նոր Երզնկա գյուղում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում: