09:38 26.04.2023
Ապրիլի 27-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։
09:11 26.04.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին հարցերի առնչվող բողոքներ և ահազանգեր Դրանցից մի քանիսը ստորև. 2023թ. ապրիլի 17-ին կինոռեժիսոր Արման Երիցյանին և Կարեն Հակոբյանին ձերբակալելու, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրանց նկատմամբ առերևույթ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ստացված տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Կենտրոնական բաժին նաև Կենտրոն և […]
23:11 25.04.2023
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հայոց […]
23:02 25.04.2023
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Ժոաո Կառլոս Բոյաջյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ: Կողմերը անդրադարձել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, համատեղ իրականացվող կարևոր ծրագրերին և նախագծերին, քննարկել են Հիմնադրամի առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Արմեն Եգանյանն իր աջակցությունն է հայտնել […]
22:24 25.04.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության […]
20:13 25.04.2023
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման սկզբում դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում։ Պաշտպանը տիկին Քվինին ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, մատնանշել […]
19:45 25.04.2023
«Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել […]
19:08 25.04.2023
Ազգային ժողովն ապրիլի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վիլեն Գաբրիելյանի առաջարկով փաթեթի գործողության ժամկետը փոփոխվել եւ սահմանվել է հունիսի 1-ը: Կառավարությունն առաջարկել […]
18:51 25.04.2023
Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող: Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան. 1915թ. […]
17:42 25.04.2023
Ալմետևսկի շրջանում նավթամուղի վնասման հետևանքով ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական հողատարածքներում նավթի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Թաթարստանի Ռոսսելխոզնադզորի վարչությունը։ «Ալմետևսկի մունիցիպալ շրջանի Կուլշարիպովսկի գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատարածքում տեղի է ունեցել նավթատարի խզվածք: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նավթի արտահոսքը ծածկել է 3105 քմ տարածք »,- ասվում է հաղորդագրության […]
17:26 25.04.2023
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկկողմանի բանակցություններ է վարել Մոսկվա ժամանած Իրանի, Սիրիայի և Թուրքիայի գործընկերների հետ, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։ «Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման տարբեր ասպեկտներ»,- նշել են նախարարությունից։ Շոյգուն պարբերաբար բանակցություններ է վարում մերձավորարևելյան իր գործընկերների հետ։ Այսպիսով, մարտի վերջին նա […]
16:01 25.04.2023
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ-դը-Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին, նախաձեռնվել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք:Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը տեղում ծանոթացել են Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին: Մասնավորապես՝ Տեղ համայնքում ֆրանսիացի գործընկերներն արձանագրել են, որ Ադրբեջանը փակել է Կոռնիձորով անցնող ճանապարհը, որն իր նշանակությամբ […]
15:51 25.04.2023
Այն տարածքները, որոնք վերցվել են հանրությունից, պետք է վերադարձվեն։ Այգիները պետք է լինեն, ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը, այլ երևանցիների զբոսավայրը։ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստին ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսկ ինչ վերաբերում է շինհրապարակներին, աշխատանքները նույն տեմպով պետք է շարունակենք և մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ բոլոր շինհրապարակներներում խստագույնս պետք […]
15:24 25.04.2023
Ապրիլի 17-23-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 27 տղա, 21 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 48 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
15:15 25.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են Երևան քաղաքում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի […]
14:53 25.04.2023
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում […]
14:39 25.04.2023
Ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ […]
14:33 25.04.2023
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակ գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը:
14:15 25.04.2023
Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր, նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում: Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
13:59 25.04.2023
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ։ Տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
13:52 25.04.2023
Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ:
13:44 25.04.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-ից 24-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1278 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 17 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ […]
13:30 25.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ն անցկացվում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մեկնարկն ազդարարվել է ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ: Ներկայացմանը հաջորդել է «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը: Փառատոնին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից: Նախատեսվում է […]
13:14 25.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երկու անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում միմյանց են բախվել Շիրակի մարզի 23-ամյա բնակչի վարած «Վազ 2115» և Լոռու մարզի 31-ամյա բնակչուհու վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որի […]
13:08 25.04.2023
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան ս.թ. հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանի Կանոնների համաձայն […]
12:46 25.04.2023
Ինդոնեզիայում ուժեղ ստորջրյա երկրաշարժը վնասել է Մենտավայ կղզու հիվանդանոցը։ Հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել բարձրադիր վայրեր՝ ցունամիի վտանգի պատճառով, հայտնում է ինդոնեզական ANTARA լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ։ Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի ցնցումները զգացվել են Արևմտյան Սումատրայի և Հյուսիսային Սումատրայի շրջաններում և քաղաքներում, իսկ որոշ վայրերում իշխանությունները կարգադրել են […]
12:08 25.04.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության` 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական […]
11:54 25.04.2023
Ապրիլի 24-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում: Իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող […]
09:34 25.04.2023
Ապրիլի 26-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:37 25.04.2023
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են լինել ոչ միայն այնքան սննդարար, որքան թարմը, այլև որոշ դեպքերում նույնիսկ ավելին: Այդ մասին կարող եք կարդալ The Conversation-ում: Մասնագետների կարծիքով՝ սառեցված մրգերը ավելի լավ են պահպանում սնուցիչները, քանի որ մրգերը սառչելուց առաջ սպիտակեցնում են, կարճ ժամանակով ենթարկվում եռացող […]