ՀՀ ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՀՀ ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին

20:17 26.04.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելին։
Դեսպան Անն Լույոն և պատգամավոր Անն-Լորանս Պետելը շնորհավորել են Անահիտ Մանասյանին նոր և պատասխանատու պաշտոնի անցնելու առթիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանի հաստատության կատարած հսկայածավալ աշխատանքների, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների վերաբերյալ զեկույցների մշակման ու միջազգային գործընկերներին մշտապես հավաստի տեղեկատվության տրամադրման համար։
Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական մարտահրավերներին, ներկայացրել Պաշտպանի մանդատն ու գործունեության ուղղությունները։
Հատուկ անդրադարձ է կատարվել խոշտանգումների, անմարդկային ու նվաստատուցիչ վերաբերմունքի դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը։
Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում մարդու իրավունքների խախտումներին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման և վերջիններիս վերադարձի ապահովման հրատապությանը, ինչպես նաև 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների կողմից բարձրացված հարցերին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել վերոնշյալ խնդիրների հասցեագրման ուղղությամբ և խորացնել համագործակցությունը տարբեր ձևաչափերով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

17:35 08.05.2025

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

ՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

17:25 08.05.2025

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:18 08.05.2025

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

17:14 08.05.2025

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

17:05 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...

Արարատի մարզում բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն

17:01 08.05.2025

Արարատի մարզում բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել: 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, […] ...

BACK_TO_TOP