TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալի ու ներկայի ցեղասպանական ձեռագիրը. Սուրեն Մանուկյանի հարցազրույցը «Հորիզոնին»

18:45 24.04.2023

Ինչպե՞ս է ցեղասպանության ճանաչումը նպաստում հնարավոր նոր հանցագործությունների կանխմանը, ինչպե՞ս են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում ցեղասպանական գործողությունների տրամաբանության մեջ: Այս և այլ հարցերի շուրջ մասնագիտական վերլուծությունները ներկայացնում է ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:

̰
Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ է անցկացվել

18:35 24.04.2023

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ է անցկացվել:Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը: Նշենք, որ Թբիլիսիում Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված վիրահայերի խաղաղ երթ է իրականացվել դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանության փաստն այս պահի դրությամբ ընդունել են հետևյալ երկրները՝ […]

̰
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:39 24.04.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմն ու աշխատակիցները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Կոմիտեի աշխատակիցները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

̰
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

15:32 24.04.2023

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:23 24.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմն ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

̰
Ապրիլի 25-27-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

14:21 24.04.2023

Ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 25-27-ը՝ աստիճանաբար […]

̰
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ դատախազության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:13 24.04.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, տեղակալները, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակազմի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:05 24.04.2023

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Հանդիսավոր երթ է տեղի ունեցել դեպի Փարիզի Հաղթանակի կամար

13:50 24.04.2023

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանի, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբի նախագահ Էրվե Մարսելի, խորհրդարանականների, Փարիզի շրջանի […]

̰
Վերսալի արքայական պալատը մտադիր է ավանդույթի վերածել Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները

13:45 24.04.2023

Ապրիլի 22-ի երեկոյան Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի է ունեցել «Հայկական ոգին» («Âmes arméniennes») խորագրով խորհրդանշական և բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Համերգը կազմակերպվել է Վերսալի արքայական պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։ Լեփ-լեցուն մատուռում՝ բազմահազար հանդիսատեսների առջև ելույթ են ունեցել Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ […]

̰
Մեր պարտքն է՝ պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ. Հունաստանի նախագահ

13:39 24.04.2023

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու անդրադարձել Հայոց ցեղասպանության տարելիցին: «Մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ բնաջնջված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մեր պարտքն է՝ պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ, որպեսզի բոլոր մարդիկ ապահով լինեն՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից և համոզմունքներից»,-գրել է Հունաստանի նախագահը:   Τιμάμε τη μνήμη των θυμάτων της […]

̰
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել. Վլադիմիր Վարդանյան

13:11 24.04.2023

Այսօր՝ 24-ին« Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի բացմանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի առջև տեղադրված խաչքարի մոտ կրկին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Մարդկայնության դեմ այս հանցագործության անամոքելի հետևանքները, նույնիսկ 108 տարի անց, անբաժան են յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրից։ Ցեղասպանության կանխարգելումը, նման ոճրագործությունների […]

̰
Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակը

12:47 24.04.2023

Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրապարակման մեջ: «Պայքարել ժխտողականության և մոռացության դեմ՝ նշանակում է վերահաստատել Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի կյանքի, անվտանգության, ժողովրդավարության հիմնարար իրավունքները, ինչպես նաև հաստատել խաղաղություն ամբողջ աշխարհում»,-ասված է ուղերձում:

̰
Էթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ հայ ժողովրդի համար. ՀՀ ՄԻՊ

12:40 24.04.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և ամբողջ հայությունն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու […]

̰
Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:34 24.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

̰
Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը. Ավինյան

12:18 24.04.2023

Երևանի քաղաքապետի տեղեկալ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին հարկ է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց ցեղասպանությունը համազգային աղետ էր, որ խլեց միլիոնավոր կյանքեր, խեղեց ճակատագրեր և հանգեցրեց հայրենազրկության: Անցնելով այս արհավիրհքի միջով՝ մեր ժողովուրդը ապրեց ու արարեց: Մեզ […]

̰
Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական ինքնագիտակցության չսպիացող վերքը մնալ. Հունաստանում ՀՀ դեսպան

12:09 24.04.2023

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիգրան Մկրտչյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությանը տարելիցի կապակցությամբ: «20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում է ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից […]

̰
Փրկարարական ծառայողները հարգանքի տուրք են մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին

11:50 24.04.2023

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Փրկարարական ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի անմար կրակի մոտ:

̰
Թբիլիսիում անցկացվել է ջահերով երթ. այսօր վիրահայերը երթով կշարժվեն դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն

10:50 24.04.2023

Ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ` վիրահայերն անցկացրել են ավանդական դարձած ջահերով երթը։ Այս մասին պատմում է Ալիք մեդիան: «Այսօրվա երթը շատ ոգևորիչ էր, իսկապես մարդաշատ երթ էր, կոչ եմ անում ողջ հայությանը վաղը նույնպես մեկ մարդու նման ժամը 13։00-ին հավաքվել Ֆիլարմոնիայի շենքի մոտ և […]

̰
«Ոգով ուժեղները». Դավիթ Արտյուշայի Ասրյան

10:32 24.04.2023

«Ոգով ուժեղները». ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է 2020թ-ին զոհված կապիտան, մարտկոցի հրամանատար Դավիթ Արտյուշայի Ասրյանի սխրագոործությունների մասին պատմող տեսանյութը:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

08:25 24.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Անցյալի վերքերը չեն սպիանում. հայ ժողովուրդն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը

08:14 24.04.2023

Այսօր աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունք են քայլում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, […]

̰
Իսպանացի կինը  քարանձավում 500 օր ապրելուց հետո դուրս է եկել այնտեղից

23:45 23.04.2023

Իսպանացի էքստրեմալ մարզիկը  500 օր անցկացրել է քարանձավում առանց մարդկային շփման, ինչը կարող է համաշխարհային ռեկորդ լինել, հայտնում է BBC -ն: Երբ Բեատրիս Ֆլամինին մտել է Գրանադայի քարանձավ, Ռուսաստանը չէր ներխուժել Ուկրաինա, և աշխարհը դեռ գտնվում էր Covid-ի համաճարակի ճիրաններում: 50-ամյա տիկին Ֆլամինին քարանձավ է մտել 48 տարեկանում: Նա իր ժամանակն անցկացրել է 70 մետր […]

̰
ՃՏՊ Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում, կան տուժածներ

23:30 23.04.2023

Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են թիվ 58 համարի երթուղին սպասարկող […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

22:40 23.04.2023

Ապրիլի 23-ին, ժամը 17:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1983 թ.) դուրս […]

̰
Արայիկ Հարությունյանը և Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի կողմից արժանացել են հուշանվերների

22:08 23.04.2023

Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի կողմից արժանացել են հուշանվերների: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

̰
Մարտական դիրքում ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:43 23.04.2023

Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է: Հաշվի […]

̰
Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում․ Մարուքյան

20:18 23.04.2023

Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

19:15 23.04.2023

Ապրիլի 23-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

17:32 23.04.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ապրիլի 23-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

̰
BACK_TO_TOP