17:42 25.04.2023
Ալմետևսկի շրջանում նավթամուղի վնասման հետևանքով ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական հողատարածքներում նավթի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Թաթարստանի Ռոսսելխոզնադզորի վարչությունը։ «Ալմետևսկի մունիցիպալ շրջանի Կուլշարիպովսկի գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատարածքում տեղի է ունեցել նավթատարի խզվածք: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նավթի արտահոսքը ծածկել է 3105 քմ տարածք »,- ասվում է հաղորդագրության […]
17:26 25.04.2023
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկկողմանի բանակցություններ է վարել Մոսկվա ժամանած Իրանի, Սիրիայի և Թուրքիայի գործընկերների հետ, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։ «Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման տարբեր ասպեկտներ»,- նշել են նախարարությունից։ Շոյգուն պարբերաբար բանակցություններ է վարում մերձավորարևելյան իր գործընկերների հետ։ Այսպիսով, մարտի վերջին նա […]
16:01 25.04.2023
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ-դը-Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին, նախաձեռնվել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք:Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը տեղում ծանոթացել են Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին: Մասնավորապես՝ Տեղ համայնքում ֆրանսիացի գործընկերներն արձանագրել են, որ Ադրբեջանը փակել է Կոռնիձորով անցնող ճանապարհը, որն իր նշանակությամբ […]
15:51 25.04.2023
Այն տարածքները, որոնք վերցվել են հանրությունից, պետք է վերադարձվեն։ Այգիները պետք է լինեն, ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը, այլ երևանցիների զբոսավայրը։ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստին ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսկ ինչ վերաբերում է շինհրապարակներին, աշխատանքները նույն տեմպով պետք է շարունակենք և մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ բոլոր շինհրապարակներներում խստագույնս պետք […]
15:24 25.04.2023
Ապրիլի 17-23-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 27 տղա, 21 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 48 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
15:15 25.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են Երևան քաղաքում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի […]
14:53 25.04.2023
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում […]
14:39 25.04.2023
Ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ […]
14:33 25.04.2023
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակ գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը:
14:15 25.04.2023
Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր, նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում: Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
13:59 25.04.2023
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ։ Տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
13:52 25.04.2023
Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ:
13:44 25.04.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-ից 24-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1278 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 17 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ […]
13:30 25.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ն անցկացվում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մեկնարկն ազդարարվել է ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ: Ներկայացմանը հաջորդել է «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը: Փառատոնին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից: Նախատեսվում է […]
13:14 25.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երկու անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում միմյանց են բախվել Շիրակի մարզի 23-ամյա բնակչի վարած «Վազ 2115» և Լոռու մարզի 31-ամյա բնակչուհու վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որի […]
13:08 25.04.2023
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան ս.թ. հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանի Կանոնների համաձայն […]
12:46 25.04.2023
Ինդոնեզիայում ուժեղ ստորջրյա երկրաշարժը վնասել է Մենտավայ կղզու հիվանդանոցը։ Հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել բարձրադիր վայրեր՝ ցունամիի վտանգի պատճառով, հայտնում է ինդոնեզական ANTARA լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ։ Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի ցնցումները զգացվել են Արևմտյան Սումատրայի և Հյուսիսային Սումատրայի շրջաններում և քաղաքներում, իսկ որոշ վայրերում իշխանությունները կարգադրել են […]
12:08 25.04.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության` 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական […]
11:54 25.04.2023
Ապրիլի 24-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում: Իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող […]
09:34 25.04.2023
Ապրիլի 26-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:37 25.04.2023
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են լինել ոչ միայն այնքան սննդարար, որքան թարմը, այլև որոշ դեպքերում նույնիսկ ավելին: Այդ մասին կարող եք կարդալ The Conversation-ում: Մասնագետների կարծիքով՝ սառեցված մրգերը ավելի լավ են պահպանում սնուցիչները, քանի որ մրգերը սառչելուց առաջ սպիտակեցնում են, կարճ ժամանակով ենթարկվում եռացող […]
23:11 24.04.2023
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը: «Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակեց Լեռնային Ղարաբաղը՝ ապօրինաբար անցակետ տեղակայելով Լաչինի միջանցքի սկզբնամասում, որը ենթադրվում էր, որ պետք է կապի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը։ Եվ այժմ 120 հազար մարդ պատանդառվել է մի երկրի կողմից, որտեղ նրանց ատում են։ Եվ այս […]
22:51 24.04.2023
Մենք եկել ենք, որ այսօր՝ այս հիշատակման օրը, լինենք հայ ժողովրդի կողքին: Ֆրանսիայի Սենատն առաջինն է եղել, որ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը, եւ մենք շատ հպարտ ենք այդ կապակցությամբ. ասել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին […]
22:35 24.04.2023
Ապրիլի 24-ին, ժամը 16։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2000 թ․) դուրս […]
22:04 24.04.2023
Ապրիլի 24-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 […]
21:27 24.04.2023
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Անդրեա Կազուն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ու գրառում կատարել։ «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը սկսվում են ձերբակալությունները. մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հայեր, այդ թվում՝ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ և խորհրդարանի անդամներ արտաքսվեցին և կոտորվեցին Անկարա տանող ճանապարհին: Գարնանը, զինվորականների զինաթափումից ու կոտորածից հետո, օսմանյան իշխանությունները սկսեցին հայ […]
21:15 24.04.2023
Հակառակ իշխանությունների արգելքի, Ստամբուլում նույնպես կայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ միջոցառուներ: Արդյո՞ք արգելողը երկրի քաղաքական իշխանություններն են եղել: Ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. ««Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմ» կոչվող հանրային շարժումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է այդ օրը միջոցառումներ, այս տարի ևս նախապես պաշտոնապես […]
20:51 24.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան 1-ին նրբ․ 1, 26, 26Գ շենքեր, Բաղրամյան փողոցի լուսավորություն, Այգեձորի փ. 39-65 առանձնատներ, Դարաբաղի փ. 42 առանձնատուն, Աբգար Թագավորի փ. 41 առանձնատուն, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49/1, 49, 47/3 շենքեր, […]
20:02 24.04.2023
1․5 մլն սրբադասված հայերի հիշատակին ամեն տարի Ջարդի կամ Հերհերի ձորում հարգանքի տուրք են մատուցում Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները։ Ամեն տարի ապրիլի 24-ին պատմական իրադարձությունների կնիքը կրող վայր են գալիս նաև Ջարդի ձորում սպանվածների սերունդները։ 85-ամյա Միշա Զաքարյանն ամեն տարի Ջարդի ձոր է հասնում Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան գյուղից։ Գալիս է թոռների ու ծոռների հետ, […]
19:55 24.04.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ: Հյուրն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել մեր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին և ինչ գործոններ են ազդել այդ փոփոխության վրա: Հարություն Մարությանը խոսել է նաև անցած մեկ տարում թանգարանի կատարած աշխատանքների, նոր ցուցադրությունների, թուրք այցելուների և բազմաթիվ այլ թեմաների մասին։ […]