TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայում ավտովարորդը մխրճվել է ամբոխի մեջ

13:10 23.04.2023

Ֆրանսիայի հյուսիսում ավտովարորդը մխրճվել է ամբոխի մեջ։ Ըստ 20 Minutes-ի՝ առնվազն 11 մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Պաս դե Կալե դեպարտամենտի Բերկ կոմունայում։ Ըստ դատախազների՝ 76-ամյա վարորդը կորցրել է կառավարումը այն բանից հետո, երբ շփոթվել է և արգելակման ոտնակի փոխարեն սեղմել է գազի ոտնակը։ Տուժել է 11 մարդ, […]

̰
Վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

10:20 23.04.2023

2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունն ու պատվաստումների միջոցով զերծ պահել բնակչությանը վարակիչ հիվանդություններից: Այս տարի այն մեկնարկում է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը […]

̰
ՄԻՊ աշխատակիցներն Արմաշի առողջության կենտրոնում դրական տեղաշարժ են նկատել, արձանագրել խնդիրները

21:55 22.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների […]

̰
Էկոակտիվիստները ներկ են լցրել Բեռլինի գլխավոր առևտրի փողոցի բարձրակարգ բուտիկների մի մասի վրա. Bild

20:17 22.04.2023

Letzte Generation բնապահպանական շարժման ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Բեռլինում՝ այս անգամ նարնջագույն ներկ ցողելով մայրաքաղաքի գլխավոր առևտրի փողոցներից մեկի՝ Կուրֆուրստենդամ բուլվարի մի քանի շքեղ բուտիկների պատուհաններին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bild am Sonntag թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժել են այնպիսի ապրանքանիշերի խանութներ, ինչպիսիք են Prada-ն, Dolce & Gabbana-ն, Gucci-ն, Louis Vuitton-ը և […]

̰
Ողբերգական ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոմայրուղում. քրեական վարույթ է նախաձեռնվել

12:45 22.04.2023

2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ: Պարզվել է, որ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 10:50-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոմայրուղու 124 կ/մ հատվածում Ա. Զ.-ն իր կողմից վարած «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը, դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Դրա […]

̰
Զինծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու համար հանձնաժողովի անդամը պահանջել և ստացել է 4500 դոլար

12:37 22.04.2023

Ք.Տ.-ն, 2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանում) անդամ, Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես` Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Ք.Ա.-ն և Ա.Պ.-ն, իրենց որդուն՝ Ռ.Պ-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից […]

̰
Այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին․ Արցախի նախագահ

12:19 22.04.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ միանում է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձը փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Թեև առկա հնարավորությունների […]

̰
Ապրիլի 23-ին կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում

12:09 22.04.2023

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19։15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06։00-ից, կարգելվի […]

̰
Համաքաղաքացու ոսկյա զարդերը գողացել և գրավադրել էր բանկում

12:03 22.04.2023

Ապրիլի 21-ին, ժամը 21.46-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած գավառցի 62-ամյա կինը հայտնել էր, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23.50-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ […]

̰
Մեքենան գլորվել է ձորը. 2 զոհ, 2 վիրավոր

11:40 22.04.2023

Ապրիլի 21-ին, ժամը 10.50-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին «Պորշ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: 40-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկու ուղևորուհիները՝ 60-ամյա Դուխիկ Գասպարյանը և 37-ամյա Գայանե Թամրազյանը, տեղում մահացել են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Կատարված խախտումների վերաբերյալ Շիրակում պարեկները կազմել են 63 639 արձանագրություն, Լոռիում` 52259․ տարվա ամփոփում

11:25 22.04.2023

Արդեն մեկ տարի Շիրակում և Լոռիում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում են պարեկային ծառայության մարզային գումարտակների աշխատակիցները: Ոստիկանության կրթահամալիրում ուսումնառությունն անցնելուց զատ` իրենց մարզերում ծառայության անցնելուց առաջ պարեկներն աշխատանքային պրակտիկա են անցնում մայրաքաղաքի փորձառու գործընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ անփորձության հետևանք թերություններից: Մարզերի պարեկները նույնպես ոչ միայն […]

̰
«ՀԱԷԿ-ի վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություն՝ Արմավիրի մարզում

11:07 22.04.2023

Ապրիլի 20-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն Արմավիրի մարզի Խոյ համայնքում անցկացրել է «ՀԱԷԿ–ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել շտաբային ուսումնավարժության մասնակից կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում: Ուսումնավարժությանը […]

̰
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

10:55 22.04.2023

Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով․ հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ, […]

̰
ՄԻՊ-ը կարևորել է զինծառայողների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների կատարելագործումը

10:03 22.04.2023

Ապրիլի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի բացման միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանն ու բացահայտմանը միտված կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կին զինծառայողների համար հավասար […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է

08:09 22.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Հանվել են Ալեք Բոլդուինին ներկայացված մեղադրանքները

23:15 21.04.2023

Նյու Մեքսիկո նահանգի դատախազությունը հանել է դերասան Ալեք Բոլդուինի սպանության մեղադրանքը՝ ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատորի մահից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել են հոլիվուդյան դերասանի փաստաբանները։ Մեղադրանքը վերացնելու մասին հայտարարվել է դատավարության մեկնարկից երկու շաբաթ առաջ։ Հիշեցնենք, որ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Բոլդուինը պատահաբար կրակել էր, որից հետո բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող […]

̰
Ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ կներդրվի

22:55 21.04.2023

Կառավարությունն առաջարկել է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: «Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Զեկուցողը նշել […]

̰
Ուկրաինայում օրինականացվել է քաղաքացիություն ստանալու համար քննությունը

22:30 21.04.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել, ըստ որի՝ հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ կլինի հատուկ քննություն հանձնել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ ցանկացողներից կպահանջվի թեստեր հանձնել Ուկրաինայի Սահմանադրության և երկրի պատմության հիմունքների վերաբերյալ, ինչպես նաև հաստատել պետական ​​լեզվի իմացության մակարդակը: Միևնույն ժամանակ, երկրին ծառայություններ մատուցող անձանց և Ուկրաինայի զինված ուժերում […]

̰
Ինչպես հարաբերություններում խուսափել կոնֆլիկտներից

22:22 21.04.2023

Հոգեթերապևտ Անդրեա Վոկթերը նշել է հարաբերություններում կոնֆլիկտներից խուսափելու պարզ ուղիներ: «Psychology Today»-ի իր սյունակում նա խորհուրդ է տվել չսպասել, որ զուգընկերը կփոխվի դեպի լավը, այլ փոփոխությունը սկսել սեփական անձից: «Եթե ​​մենք ցանկանում ենք ինչ-որ բան փոխել հարաբերություններում, լավագույն միջոցը տալն է այն, ինչ մենք ինքներս կցանկանայինք ստանալ: Օրինակ, եթե ուզում եք լսել ձեզ, փորձեք լավ […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

21:59 21.04.2023

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է​ ստացվել, որ Ծովակալ Իսակովի ​ պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ […]

̰
Առաջին անգամ տեսանկարահանվել է, թե ինչպես է Կարմիր գրքի ընձառյուծը կերակրում ձագին

21:54 21.04.2023

Պրիմորիեի Ընձառյուծի ազգային պարկի տարածքում տեսախցիկի թակարդն առաջին անգամ արձանագրել է Ամուրի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումը, հաղորդում է հաստատության մամուլի ծառայությունը։ «Վայրի բնության մեջ Հեռավոր Արևելքի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումն առաջին անգամ տեսագրվել է: Երիտասարդ մայրը՝ Leo 190F ընձառյուծը, ցուցադրել է ձագին կերակրելու գործընթացը: Մամուլի ծառայության տվյալներով՝ ձագը վեցից յոթ ամսականից մեծ չէ։ Այս տարիքում […]

̰
ՄԻ պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ղեկավարների գլխավորած պատվիրակությանը

21:17 21.04.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 20-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով տիկին Մանասյանին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, պատվիրակության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել հայ, իրանցի ու հնդիկ դիվանագետները նոր եռակողմ պլատֆորմի շրջանակներում

21:10 21.04.2023

Երեկ Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև եռակողմ ձևաչափով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս հանդիպումից, և ո՞ր փուլում է Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ահա այսպիսի եռաչափ ձևաչափով սա նման առաջին հանդիպումն է: Այն կայացել է Երևանում: Կողմերը ներկայացել […]

̰
Քննարկվել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

21:00 21.04.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել «Մասնակցային կառավարում» թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին և խնդիրներին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության շրջանակում դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում հանրային մասնակցության արդյունավետ գործիքակազմ […]

̰
Գլխավոր դատախազը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ու մարտավարության փոփոխության կարիք է տեսնում

20:17 21.04.2023

Իրավապահ մարմինները պետք է փոխեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քննության մեթոդներն ու մարտավարությունը։ Այս մասին այսօր նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:   «Վերջերս գրություն եմ ուղարկել գործընկերներիս՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել  թմրամիջոցների […]

̰
Պետբյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատարենք դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին. Արցախի պետնախարար

20:03 21.04.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է․ «Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից: Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների […]

̰
Կաշառք վերցնողը դառնում է կաշառք տվողի «ստրուկը». Աննա Վարդապետյանն անդրադարձել է հանցավորության աճին նպաստող երևույթներին

19:44 21.04.2023

Մարդու դեմ ուղղված բռնի հանցագործությունների աճը հասարակությունում ուղիղ համեմատական է ագրեսիայի մակարդակի աճին: Ավստրիացի գիտնական Կոնրադ Լորենցի հետազոտություններին հղում անելով՝ այս մասին է այսօր հայտարարել հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս:   Ըստ Աննա Վարդապետյանի՝ ագրեսիան ձևավորվում է ատելության խոսքից և դրա ծայրահեղ դրսևորումը […]

̰
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ավելի վաղ կսկսի գործել. նախագիծ

16:50 21.04.2023

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որը նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից: Ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոհիշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ Առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննություն իրականացվում է […]

̰
Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության այսօրվա նիստում

16:34 21.04.2023

Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան և դրա դիմաց կստանան 1 մլն դրամ, ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ, կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. կհատկացվի ևս 2 մլրդ 729 մլն դրամ: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:57 21.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներնն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը. խոհանոցի պատերը չունեն […]

̰
BACK_TO_TOP