TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք Երևանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

21:59 21.04.2023

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է​ ստացվել, որ Ծովակալ Իսակովի ​ պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ […]

̰
Առաջին անգամ տեսանկարահանվել է, թե ինչպես է Կարմիր գրքի ընձառյուծը կերակրում ձագին

21:54 21.04.2023

Պրիմորիեի Ընձառյուծի ազգային պարկի տարածքում տեսախցիկի թակարդն առաջին անգամ արձանագրել է Ամուրի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումը, հաղորդում է հաստատության մամուլի ծառայությունը։ «Վայրի բնության մեջ Հեռավոր Արևելքի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումն առաջին անգամ տեսագրվել է: Երիտասարդ մայրը՝ Leo 190F ընձառյուծը, ցուցադրել է ձագին կերակրելու գործընթացը: Մամուլի ծառայության տվյալներով՝ ձագը վեցից յոթ ամսականից մեծ չէ։ Այս տարիքում […]

̰
ՄԻ պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ղեկավարների գլխավորած պատվիրակությանը

21:17 21.04.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 20-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով տիկին Մանասյանին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, պատվիրակության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել հայ, իրանցի ու հնդիկ դիվանագետները նոր եռակողմ պլատֆորմի շրջանակներում

21:10 21.04.2023

Երեկ Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև եռակողմ ձևաչափով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս հանդիպումից, և ո՞ր փուլում է Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ահա այսպիսի եռաչափ ձևաչափով սա նման առաջին հանդիպումն է: Այն կայացել է Երևանում: Կողմերը ներկայացել […]

̰
Քննարկվել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

21:00 21.04.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել «Մասնակցային կառավարում» թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին և խնդիրներին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության շրջանակում դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում հանրային մասնակցության արդյունավետ գործիքակազմ […]

̰
Գլխավոր դատախազը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ու մարտավարության փոփոխության կարիք է տեսնում

20:17 21.04.2023

Իրավապահ մարմինները պետք է փոխեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քննության մեթոդներն ու մարտավարությունը։ Այս մասին այսօր նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:   «Վերջերս գրություն եմ ուղարկել գործընկերներիս՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել  թմրամիջոցների […]

̰
Պետբյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատարենք դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին. Արցախի պետնախարար

20:03 21.04.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է․ «Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից: Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների […]

̰
Կաշառք վերցնողը դառնում է կաշառք տվողի «ստրուկը». Աննա Վարդապետյանն անդրադարձել է հանցավորության աճին նպաստող երևույթներին

19:44 21.04.2023

Մարդու դեմ ուղղված բռնի հանցագործությունների աճը հասարակությունում ուղիղ համեմատական է ագրեսիայի մակարդակի աճին: Ավստրիացի գիտնական Կոնրադ Լորենցի հետազոտություններին հղում անելով՝ այս մասին է այսօր հայտարարել հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս:   Ըստ Աննա Վարդապետյանի՝ ագրեսիան ձևավորվում է ատելության խոսքից և դրա ծայրահեղ դրսևորումը […]

̰
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ավելի վաղ կսկսի գործել. նախագիծ

16:50 21.04.2023

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որը նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից: Ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոհիշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ Առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննություն իրականացվում է […]

̰
Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության այսօրվա նիստում

16:34 21.04.2023

Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան և դրա դիմաց կստանան 1 մլն դրամ, ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ, կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. կհատկացվի ևս 2 մլրդ 729 մլն դրամ: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:57 21.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներնն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը. խոհանոցի պատերը չունեն […]

̰
ԱՀԿ-ն նախատեսում է մշակել միայնության ինդեքս. փորձագետ

15:49 21.04.2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու միայնության խնդիրը, որը, ի թիվս այլ բաների, կմշակի այս վիճակի սահմանումն ու ինդեքսը, ասել է ԱՀԿ-ի առողջության սոցիալական որոշիչ գործոնների բաժնի տնօրեն Էթյեն Կրուգը։ Ուրբաթ օրը Ստոկհոլմում անցկացվում է ֆորում, որտեղ ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները քննարկում են միայնության դեմ պայքարի և ԵՄ-ում հոգեկան առողջության խթանմանն ուղղված […]

̰
Քննարկվել են նաև ՊԵԿ-ի կողմից շրջանառվող հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր

15:39 21.04.2023

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:  Նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվել է շրջանառության հարկ վճարողների համար ապրանքների ձեռքբերման գործարքների պարտադիր փաստաթղթավորման պահանջ սահմանող օրենսդրական նախագիծը։  Քննարկվել են նաև ՊԵԿ-ի կողմից շրջանառվող հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում են 24 […]

̰
Անհրաժեշտություն կա զարգացնելու արբիտրաժի ինստիտուտը. արդարադատության փոխնախարար

15:30 21.04.2023

Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հիշեցրել է, որ փոփոխությունները նախաձեռնվել էին` ելնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման պետության առաջնահերթություններից: Նա […]

̰
Պարզաբանում «Հանրակրթության մասին» օրենքի մասին

15:20 21.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բազմաթիվ հարցադրումներ է ստանում «Հանրակրթության մասին» օրենքի այն մասերի վերաբերյալ, որոնցով սահմանված են «կրթության կառավարման ոլորտի» և «կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում» համապատասխան աշխատանքային ստաժի պահանջները: Կարևորելով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տրամադրման, ինչպես նաև պետական ուսումնական հաստատության գործադիր մարմին հանդիսացող վարչատնտեսական մասի համակարգողի […]

̰
Քննիչի կողմից առերևույթ կաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել

15:07 21.04.2023

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեում ներքին վերահսկողական գործիքակազմի անշեղ իրականացման արդյունքում քրեական մի վարույթի շրջանակներում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՔԿ-ում ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող անձն այցելել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 2-րդ […]

̰
Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք

15:01 21.04.2023

2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Քննարկվել է ՀՀ դատախազության 2022 […]

̰
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների համար

14:52 21.04.2023

Նախագծի նպատակն է նախատեսել պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն […]

̰
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ին կնվազի 3-5 աստիճանով, 22-23-ը նույնքան կբարձրանա

14:36 21.04.2023

Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ին […]

̰
Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվող ընդդիմադիր պատգամավորների` ելույթ ունենալու հնարավորությունը

13:47 21.04.2023

Ազգային ժողովն ապրիլի 21-ին շարունակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվող ընդդիմադիր պատգամավորների` ելույթ ունենալու հնարավորությունը, ինչի համար նրանք գրանցվել էին դեռեւս ապրիլի 20-ին: Առաջարկով հանդես է […]

̰
Ապրիլի 20-ին Երևանում ծնվել է 78 երեխա

13:33 21.04.2023

Ապրիլի 20-ին Երևան քաղաքում ծնվել է 78 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր կարվեն

13:07 21.04.2023

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվել են խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից սկսած այնտեղ սկսել են գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դառնում է Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: 2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցել […]

̰
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում նպաստները կվճարվեն անկանխիկ

12:53 21.04.2023

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է որոշում: Օրենքով՝ սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, ՀՀ […]

̰
Նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով

12:47 21.04.2023

Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Քննչական կոմիտեի քննիչներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց […]

̰
Կառավարությունը 2 մլրդ 729 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

12:34 21.04.2023

Գործադիրի որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 2,729,670.0 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կառավարության հերթական այս որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիայի 42 ծրագիր: Մասնավորապես իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը. […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

12:27 21.04.2023

Ապրիլի 21-ին, ժամը 10։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

̰
Կեղծ 200 դրամանոցներ են պատրաստել և իրացրել. 6 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

12:20 21.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով կեղծ արժույթներ պատրաստելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երեք անձինք, նախնական համաձայնությամբ, 2023 թվականի մարտի […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 49 դեպք

12:07 21.04.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 10, անձնական ունեցվածքի գողության` 4, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, խարդախության՝ 3, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, կողոպուտի, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր […]

̰
Արաբկիրի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառությունից հանել են մեթամֆետամին ու մարիխուանա

12:00 21.04.2023

Արաբկիրի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառությունից հանել են մեթամֆետամին ու մարիխուանա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևան քաղաքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման կետում

11:55 21.04.2023

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ձևավորելու նախագիծը: Նախարարն ընդգծեց, որ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի համաձայն՝ նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։ Օրենքի համաձայն՝ Ակադեմիական […]

̰
BACK_TO_TOP