11:46 21.04.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները դեպքի վայրում բռնել են հանցագործություն կատարող անձանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 18-ին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք Զաքյան փողոցի 10 հասցեում գործող տերմինալից փորձում են ինչ-որ բան հանել, և […]
11:37 21.04.2023
Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
11:15 21.04.2023
Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են դպրոցից կատարված գողությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:52 21.04.2023
«Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահում ձերբակալված տղամարդու մոտ թմրամիջոց կար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
10:39 21.04.2023
Կառավարությունը 28 մլն 315 հազար դրամ է հատկացրել Աշոցքի 8 բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետրանից: Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 62 մլն 559 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ […]
10:37 21.04.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունների հետ։ Հանդիպման առանցքային թեման կլիմայի փոփոխությունների հետ կապված մարտահրավերներն էին, մասնավորապես՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Հատուկ ուշադրություն դարձվեց ջրամբարաշինական ծրագրերում գործընկերների մասնակցության հնարավորություններին։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Ասիական զարգացման բանկի […]
10:28 21.04.2023
Ինչպես հայտնի է, ՆԳՆ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Մարդկային կյանքեր կործանող այդ չարիքի դեմ ամենօրյա անզիջում պայքար են մղում ոստիկանության բոլոր ստորաբաժանումները։ Թմրամիջոցների իրացման բազմադրվագ հերթական դեպքը ամբողջացավ ապրիլի 20-ին։ Թմրաշղթայի առաջին օղակը ոստիկանների տեսադաշտում հայտնվեց ապրիլի 5-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց […]
10:16 21.04.2023
Կառավարությունը նախատեսում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ պարտադիր ծառայության […]
09:26 21.04.2023
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ բազմաբնակարան շենքերի կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով կոմիտեում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում: Հանդիպմանը հրավիրված են եղել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները և քաղաքաշինության ոլորտում մեծ փորձառություն ունեցող, ՀՀ շինարարության նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են կարգավորման այն տարբերակները, որոնք կոմիտեն նախատեսում է մշակել՝ շահագործման […]
08:35 21.04.2023
Բորտուղեկցորդուհին պատմել է, թե ինչու են ավիաընկերությունները չափից շատ աղ անում ինքնաթիռում գտնվող ուղևորներին մատուցվող սննֆի մեջ, հայտնում է Mirror-ը։ Կամիլա Յակուբյակովան, ով ավելի քան երեք տարի աշխատում է որպես բորտուղեկցորդուհի, բացատրել է. «Մթնոլորտային ճնշման փոփոխության և օդի չորության պատճառով օդանավի ներսում հոտի զգացումը նվազում է մոտ 20 տոկոսով, համի զգայունությունը նույնպես փոխվում է, և […]
08:23 21.04.2023
70-ամյա բրիտանացի թոշակառուին, ով զղջում է իր երկար ամուսնության համար, խորհուրդ է տվել հոգեթերապևտ Ֆիլիպ Փերին։ The Guardian-ում հրապարակվել է տարեց կնոջ նամակի պատասխանը։ Կնոջ խոսքով՝ ինքը շատ շուտ է ամուսնացել և կարծում է, որ սխալ ընտրություն է կատարել, թեև վերջերս ոսկե հարսանիք է նշել և միշտ շրջապատված է եղել ամուսնու հոգատարությամբ։ «Մենք ունենք երեք […]
22:35 20.04.2023
Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ստորագրել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համատեղ ծրագրեր իրականացնել կրթության և գիտության ոլորտներում՝ նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը: ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական […]
21:45 20.04.2023
Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ , Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ փոխնախարար Արա Մկրտչյանի, ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցի և Հայկ Գրիգորյանի համակարգմամբ՝ դատավորների և համապատասխան մանագետների ներգրավմամբ մշակվել է քրեական օրենսգրքում, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծեր: Նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման, որին մասնակցել են […]
21:10 20.04.2023
Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ, թվիթերյան ուղերձ է հրապարակել, որում խոսում է նաև իր արմատների մասին: Ուղերձը մեծ արձագանք է գտել ու հակասական մեկնաբանությունների առիթ տվել: Քըլըչդարօղլուն կոնկրետ ի՞նչ է ասում իր ծագման մասին: Նրա հայ լինելու վարկածը ընտրարշավի ընթացքում շահարկվո՞ւմ է հակառակորդների կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
20:49 20.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շաբաթօրյակի օրը ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները, […]
20:25 20.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սոսեի փ. 2, 4, 6 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 10-14 առանձնատներ, Բաղրամյան 1-ին փակ. 5, 14 շենքեր, Մոսկովյան փ. 36, 40 (Թումանյանի Տուն) շենքեր, Կոմիտասի պող. 48, 48Ա 1-6, 46 1-4 շենքեր, […]
20:03 20.04.2023
Մոտ երկու շաբաթ առաջ Գյումրիի Մուսայելյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով Սարգսյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։ Այս մի քանի օրերին բազմանդամ ընտանիքը ապրել է բարեկամների ու հարազատների տանը, հիմա վարձով տուն են գտել Անի թաղամասում, բայց այստեղ երկար մնալ չեն կարող, անապահով ընտանիքի համար վարձակալության գումար վճարելը մեծ խնդիր է: […]
19:18 20.04.2023
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ մարտահրավերների բաժնի ղեկավար Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը, Մարդու իրավունքների […]
18:58 20.04.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 19-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիին ու գործակալության այլ ներկայացուցիչների։ Մարզպետը ողջունել է տիկին Բելանիի այցը Սյունիք, շնորհավորել է Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան՝ վստահություն հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը մարզային իշխանության հետ ու ծրագրերը, որոնք […]
18:40 20.04.2023
Գյումրի-Արևիկ-Այգաբաց ավտոճանապարհը հիմնական ու միակ ճանապարհն է մի քանի գյուղերի բնակիչների համար, որոնց կապը Գյումրի հետ մշտական է։Ավտոճանապարհը մարզային նշանակության է, այն համարվում է նաև Գյումրի -Երևան մայրուղուն այլընտրանք։ Հսկայական փոսերի ու ասֆալտաշերտի քայքայման պատճառով մոտ 11 կմ-ոց ճանապարհով երթևեկելը դարձել է գրեթե անհնար, գյուղից Գյումրի ընկած քանդված ճանապարհը 15- ի փոխարեն անցնում են 40-ից […]
15:58 20.04.2023
Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Ալիևի վերջին հայտարարություններին են անդրադարձել նաև Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ու ԱՀ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել […]
15:43 20.04.2023
Ապրիլի 20-ին, ժամը 12:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի երկաթե ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված […]
15:31 20.04.2023
Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 և Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք եղել են մեկ միասնական միավոր: 2003 թվականի հունվարի 17-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել […]
15:22 20.04.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու – 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի […]
15:14 20.04.2023
Արցախի Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը`ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, պարզել է, որ Արցախում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում բնակվող 30-ամյա Հ.Հ.-ն, 2023թ. մարտ-ապրիլ ամիսներին, «Facebook» սոցիալական ցանցում, տարբեր անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով, ֆեյսբուքյան խմբերում տեղադրել է բեզինի վաճառքի մասին կեղծ հայտարարություններ։ Խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վերջինս վստահությունը չարաշահելու եղանակով […]
15:02 20.04.2023
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ […]
14:50 20.04.2023
Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվն ամռան ամիսներն են և, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Առաջացել է կարուսելների, զվարճահարմարանքների առանձին դետալների, այդ թվում՝ մետաղական կոնստուկցիաների առանձին դետալների մասնագիտացած փորձարկումների անհրաժեշտություն: Որոշում է կայացվել մշակել կանոնների առավել խստացման նորմատիվ ակտ, որի նպատակն է կարուսելների էլ ավելի անվտանգ շահագործումը: Արդյունքում, այն կարուսելները, որոնց դետալները չեն […]
14:43 20.04.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին: «Ամենալավ մեխանիզմն օրենքով շարժվելն է: Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված են ժամկետները, կգնանք ընտրության»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ Գնել Սանոսյանն ԱԺ-ում էր՝ մասնակցելու ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը:
14:36 20.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն […]