TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում բենզինի վաճառք իրականացնելու պատրվակով անձը գումարներ է հափշտակել

15:14 20.04.2023

Արցախի Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը`ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, պարզել է, որ Արցախում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում բնակվող 30-ամյա Հ.Հ.-ն, 2023թ. մարտ-ապրիլ ամիսներին, «Facebook» սոցիալական ցանցում, տարբեր անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով, ֆեյսբուքյան խմբերում տեղադրել է բեզինի վաճառքի մասին կեղծ հայտարարություններ։ Խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վերջինս վստահությունը չարաշահելու եղանակով […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

15:02 20.04.2023

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ […]

̰
Ծափաթաղ բնակավայրում շչակ է գործարկվելու

14:57 20.04.2023

Ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:00-ից 14։00-ի սահմաններում, գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

̰
Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ

14:50 20.04.2023

Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվն ամռան ամիսներն են և, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Առաջացել է կարուսելների, զվարճահարմարանքների առանձին դետալների, այդ թվում՝ մետաղական կոնստուկցիաների առանձին դետալների մասնագիտացած փորձարկումների անհրաժեշտություն: Որոշում է կայացվել մշակել կանոնների առավել խստացման նորմատիվ ակտ, որի նպատակն է կարուսելների էլ ավելի անվտանգ շահագործումը: Արդյունքում, այն կարուսելները, որոնց դետալները չեն […]

̰
Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին. Գնել Սանոսյան

14:43 20.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին: «Ամենալավ մեխանիզմն օրենքով շարժվելն է: Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված են ժամկետները, կգնանք ընտրության»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ Գնել Սանոսյանն ԱԺ-ում էր՝ մասնակցելու ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը:

̰
Նիկոլ Փաշինյան Լուիս Բոնոյի հետ քննարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

14:36 20.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն […]

̰
100 հազար ռուբլին գողացած կինը հայտնաբերվել է և ներկայացրել գողոնը

14:25 20.04.2023

Ապրիլի 18-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց. քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 18-ի ժամը 19.30-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ննջասենյակից գողացել են 100 000 ՌԴ ռուբլի: Մեծամորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Ապրիլի 19-ին Մրգաշատ գյուղի 33-ամյա բնակչուհին հայտնաբերվեց և ներկայացվեց […]

̰
Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-21-ը կնվազի 4-6 աստիճանով

14:08 20.04.2023

Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-23-ը, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-21-ը կնվազի 4-6 աստիճանով։ Երևանում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը ժամանակ առ ժամանակ […]

̰
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է դասընթացի մասնակցության մրցույթ

13:52 20.04.2023

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2023-24թթ. դասընթացի մասնակցության մրցույթ: Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ: Դասընթացը կմեկնարկի 2023թ. սեպտեմբերին և կավարտվի 2024թ. հուլիսին: Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված, լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս […]

̰
Սուրեն Պապիկյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

13:31 20.04.2023

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
Ամեն տարի ուսումնասիրում ենք 1500-1600 կմ ճանապարհներ, որ վերջնարդյունքում մոտ 500 կմ ասֆալտապատենք. Սանոսյան

13:20 20.04.2023

Ազգային ժողովն ապրիլի 20-ին շարունակել է արտահերթ նիստում քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոռոգման ցանցի բարեփոխմանն ու նոր ջրամբարների կառուցմանը, համայնքային անբարեկարգ ճանապարհների վերանորոգմանն ու ճանապարհաշինական ծրագրերին, ընդերքօգտագործման հարցերին, մասնավորապես, […]

̰
Մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք՝ սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու. Բեգլարյան

13:13 20.04.2023

Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի երեկվա հայտարարություններին ու շեշտել, որ նա շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը: «Բռնապետ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը երկու օր առաջ տված հարցազրույցում հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հանդեպ: Նա շարունակում է էթնիկ զտման […]

̰
31-ամյա տղամարդը սպանել է նախկին կնոջը. նախաքննությունն ավարտվել է

13:04 20.04.2023

Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից 35-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչև 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում գտնվող շենքի […]

̰
Շչակի գործարկում Սարիգյուղ բնակավայրում

12:58 20.04.2023

Ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Բնակարանից ոսկյա զարդեր էին գողացել. եղբայրները ձերբակալվել են

12:52 20.04.2023

Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Մանթաշյան փողոցի իր բնակարանից գողություն են արել: Նշված հասցե ոստիկանության Շենգավիթի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ բնակարանից գողացել էին ոսկյա զարդեր՝ պատճառելով 800 000 դրամի վնաս: Ոստիկանության Շենգավիթի […]

̰
Փաշինյանը խոսել է Տեղ գյուղում իրավիճակի մասին

12:42 20.04.2023

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե Տեղ գյուղում անվտանգային առումով ինչ իրավիճակ է: Փաշինյանն ասաց, որ Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է, սահմանապահներն իրար հետ աշխատել են: «Այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ-ը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 58 դեպք

12:14 20.04.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, թմրանյութի իրացման՝ 5, ֆիզիկական ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ […]

̰
Ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ

12:00 20.04.2023

Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր քննարկել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի փաթեթը մշակվել է Արդրադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից: Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ […]

̰
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Մուշի ոստիկանների պայքարի մեկ օրը

11:24 20.04.2023

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Մուշի ոստիկանների պայքարի մեկ օրը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Մի քանի ամսով տնից բացակայելուց հետո վերադարձել ու Արտավազ գյուղի տունը թալանված էին գտել

11:16 20.04.2023

Տնից բացակայել էին հոկտեմբերից․ Հրազդանի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ՏԿԵ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

10:13 20.04.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ Նախարարն այսօր կպատասխանի զեկույցի վերաբերյալ պատգամավորների հարցերին։

̰
Սերս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն

10:11 20.04.2023

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Բաքվում պղծել են ռուսական գերեզմանատունը․ կնկատի՞ դա Մոսկվան, թե՞ ոչ

22:59 19.04.2023

Բաքվում պղծվել է քրիստոնեական գերեզմանատունը: Ռուսներին պատկանող մի քանի տասնյակ գերեզմանաքարեր են կոտրվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս միջադեպից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Պղծվել է Բաքվից ոչ հեռու գտնվող «Բալահանի» կոչվող արվարձանի ռուս ուղղափառ գերեզմանատունը, մի քանի տասնյակ և, որոշ տեղեկությունների համաձայն, անգամ 100-ից ավել ռուսական գերեզմանաքարեր, տապանաքարեր  են կոտրվել, մի մասն […]

̰
Սննդաբանը թվարկել է ալերգիայով տառապողների համար վնասակար մթերքները

22:25 19.04.2023

Բժիշկ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան ասում է, որ բանանը, նարինջը և շոկոլադը սրում են ծաղկափոշու ալերգիայի ախտանիշները։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա թվարկել է ալերգիա ունեցողների համար վնասակար այլ մթերքներ։ Մասնագետը խորհուրդ է տվել բույսերի ակտիվ ծաղկման շրջանում ալերգիայով տառապողներին սննդակարգից բացառել բանանը, նարինջը, լոլիկը, եգիպտացորենն ու նեխուրը, քանի որ դրանք մեծացնում են […]

̰
Դավթաշենում ընթացիկ տարում իր դռները կբացի թիվ 61 մանկապարտեզը

21:02 19.04.2023

Դավթաշենում ընթացիկ տարում նոր, հարմարավետ ու անվտանգ պայմաններով իր դռները կբացի թիվ 61 մանկապարտեզը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 240 -ի փոխարեն այստեղ հաճախելու հնարավորություն կստանա շուրջ 360 երեխա: Գործադիրի հատկացրած շուրջ 10 մլրդ դրամից 632 մլն դրամը կուղղվի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու հիմնանորոգմանը: Դավթաշենում նախատեսվող մյուս ծրագրերը՝ տեսանյութում⤵️

̰
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն

20:40 19.04.2023

Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն։ 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 5:2 հաշվով պարտության մատնեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովին։

̰
Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում․ ՀՀ ՄԻՊ

19:54 19.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ․ «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Թող այս նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում: Կարևորում եմ ազգային […]

̰
Մասաչուսեթս նահանգի կամավորականները Ախուրյանի ավազանի ջրերի հետազոտություն են իրականացնում

19:13 19.04.2023

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի WPI-ի կամավորականները Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում իրականացնում են Ախուրյանի ավազանի ջրերի հետազոտություն, պարզում դրանց աղտոտվածության աստիճանը: Տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից։ Աշխատանքների իրականացման համար Ախուրյանի համայնքապետարանը տրամադրել է անհրաժեշտ տեխնիկա՝ աշխատուժով և գործիքներ: Ամերիկացի կամավորները մեկ ամիս կմնան Շիրակում: Գործուղման ավարտին կներկայացնեն հետազոտությունների եզրակացությունն ու կառաջարկեն լուծման ուղիները: Այժմ աշխատանքներն ընթացքի մեջ են:

̰
Արամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. դատախազը գործն ուղարկել է դատարան

18:59 19.04.2023

Տ.Բ.-ն, 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը, զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, պաշտոնեական անփութության հետևանքով, ՀՀ մշակույթի նախարարությունից մասնագիտական եզրակացության և համաձայնության բացակայության պայմաններում, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական […]

̰
«Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն». ցուցահանդես՝ Վրաստանի խորհրդարանի մոտ

18:38 19.04.2023

Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանի առջև կայացել է «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ապրիլ 24-ի հետ կապված երկրորդ ցուցահանդեսը։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին՝ Ռիկղեի այգում։ «Ցուցահանդեսի նպատակն է մեր հասարակությանը տեղեկացնել 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Ներկայացված են Մեծ եղեռնը պատկերող բազմաթիվ տեսարաններ, բացառիկ նյութեր, նաև ամսագրեր։ Քանի որ […]

̰
BACK_TO_TOP