20:28 23.03.2023
Մարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին: Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային։
19:44 23.03.2023
Փետրվարին ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժած Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում դրվել են առաջին տների հիմքերը: Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահը։ Հաղորդում է TRT հեռուստաալիքը։ «Երկրաշարժերը, որոնք խլեցին ավելի քան 50․000 կյանք, կմնան մեր հիշողության մեջ՝ որպես ամենամեծ ողբերգություններից մեկը: Միայն Քահրամանմարաշում զոհվեց 12․307 մարդ: Հուսով եմ, որ միասին մենք կհաղթահարենք այս լուրջ փորձությունը […]
18:45 23.03.2023
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Հայնախագիծ» ԲԲԸ-ում իրականացվում են ՀՀ Շիրակի մարզի 11 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակումը: Նախագծերից 6-ը (Շիրակ-1, Շիրակ-2, Շիրակ-4, Շիրակ-5, Շիրակ-6, Աշոցք) ավարտված են և հանձնվել են համայնքներին. Շիրակ-1՝ Անի համայնք (Մարալիկ քաղաք, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան/Նորշեն, Գուսանագյուղ, Իսահակյան/Բարձրաշեն, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ) […]
16:24 23.03.2023
Կառավարությունը հաստատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թթ. գործողությունների ծրագիրը: Ռազմավարության հիմնական նպատակն է սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով, խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, […]
16:10 23.03.2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացնեին էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարության տեղեկատվության համաձայն՝ […]
15:54 23.03.2023
Աշխատանքային օրենսգրքում կարվեն լրացումներ ու փոփոխություններ: Նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։ Սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և բուհերի մասնագիտությունների ցանկը: Ըստ ԿԳՄՍ նախարարի` որոշումը մասնագիտությունների ցանկի պարբերաբար վերանայման միջոցով ստեղծում է հստակ խթան բուհերի համար, որոնք նույնպես կցանկանան ներառվել համակարգում, բարելավել միջազգային վարկանիշային համակարգին համահունչ իրենց […]
15:18 23.03.2023
Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ: Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան […]
12:14 23.03.2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև […]
12:08 23.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամո, Մ.Գորկի, Զ.Անդրանիկ, Արցախի, Մաթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:51 23.03.2023
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով, որին էլ նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը. այն այլ կերպ, քան ագրեսիվ դժվար է որակել»,- Կառավարության այսօրվա նիստին ասել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը, այդ երկրի ղեկավարի ցեղասպան […]
11:18 23.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչն իր ունեցած պարտքերը մարելու համար տարադրամի փոխանակմամբ զբաղվող […]
10:43 23.03.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառյողները։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ […]
10:25 23.03.2023
Մարտի 24-ին` ժամը 11:00-ին, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Մեծավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:17 23.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
22:15 22.03.2023
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու: Այս որոշումը նշանակում է, որ կուսակցությունը սատարելու է միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Հիշեցնենք՝ ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին: Ինչպե՞ս այս որոշումը կազդի ընտությունների արդյունքների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս որոշումը կարող է արմատական ազդեցություն ունենալ: Դեռևս շաբաթներ առաջ քրդամետ […]
19:53 22.03.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Կալարաշ նահանգի պատվիրակությանը՝ նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեայի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ Աննա Մարտիկյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ ներկայացնելով մարզի ներուժն ու հնարավորությունները․ «Շատ ուրախ եմ ձեզ մեր մարզում […]
18:38 22.03.2023
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում 129,1 տոննա կարտոֆիլի զննությամբ արտադրանքի մեջ բացահայտվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, դեպքը բացահայտել են եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները: «Նշված ապրանքները, համաձայն Վրաստանի կառավարության N463 որոշման, ենթակա են […]
15:39 22.03.2023
Ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչեւ 120 ապաստան հայցողի համար: ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ատարերկրյա քաղաքացիները, որոնց ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում: Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ […]
12:59 22.03.2023
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատական եւ իրավական վեճերի բարեփոխումների ռազմավարությունից: Այս համատեքստում արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը խթանելու տեսանկյունից կարեւոր է օրենսդրական կարգավորումների վերանայումը, գործող օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները հստակեցնելը: Այս համատեքստում առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ ՀՀ քաղաքացիական […]
12:56 22.03.2023
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Աբովյան քաղաքի բնակիչ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգվածներ ու կաթուցիչ։ Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական բաժիններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում […]
12:40 22.03.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Մասնավորապես՝ – արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով, – հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած, […]
12:32 22.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
12:17 22.03.2023
Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ու քաղաքացիներին հորդորում են […]
11:32 22.03.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, սահմանվել են տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ընդունումը թույլ է տալիս հարկ վճարողներին ճշգրտել շահութահարկի և ռոյալթիի բազաները` դրանք համապատասխանեցնելով […]
10:53 22.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 2» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ուլնեցու 1, 2, 70, 72, 74, 76 համարների իրենց կոտորակներով, 51, 58, 70/1 շենքերի, 1-ին, […]
10:45 22.03.2023
Մարտի 23-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:39 22.03.2023
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացրել են դասախոսություններ, մասնավորապես՝ Եղվարդի թիվ 2 հիմնական, Մեղրաձոր գյուղի միջնակարգ, Չարենցավանի թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաներով, որոնց մասնակցել են դպրոցների ուսուցչական անձնակազմը և աշակերտները: Դասախոսություններն անցկացվել են հետաքրքիր ու […]
09:41 22.03.2023
Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ: Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել Օրենքի պահանջը:
09:18 22.03.2023
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:05 22.03.2023
Փորձագետները նշել են հյուրանոցի նեղ և ամենաարտասովոր համարները, հաղորդում է ATOR-ը։ Աշխարհի ամենափոքր սենյակը գտնվում է Ճապոնիայի Capsule Inn հյուրանոցում: Տարածքը ընդամենը երկու քմ է։ Այնուամենայնիվ, կա հարթ էկրանով հեռուստացույց, վարդակներ, զարթուցիչ և ընթերցանության լույսեր: Գիշերակացը կարժենա 64 եվրո: Հատկանշական է, որ նման կոմպակտ «սենյակում» կարող են մնալ միայն տղամարդիկ։ Չինաստանի Հենան նահանգում բլոգեր Հեյ […]