11:32 22.03.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, սահմանվել են տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ընդունումը թույլ է տալիս հարկ վճարողներին ճշգրտել շահութահարկի և ռոյալթիի բազաները` դրանք համապատասխանեցնելով […]
10:53 22.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 2» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ուլնեցու 1, 2, 70, 72, 74, 76 համարների իրենց կոտորակներով, 51, 58, 70/1 շենքերի, 1-ին, […]
10:39 22.03.2023
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացրել են դասախոսություններ, մասնավորապես՝ Եղվարդի թիվ 2 հիմնական, Մեղրաձոր գյուղի միջնակարգ, Չարենցավանի թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաներով, որոնց մասնակցել են դպրոցների ուսուցչական անձնակազմը և աշակերտները: Դասախոսություններն անցկացվել են հետաքրքիր ու […]
09:41 22.03.2023
Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ: Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել Օրենքի պահանջը:
09:05 22.03.2023
Փորձագետները նշել են հյուրանոցի նեղ և ամենաարտասովոր համարները, հաղորդում է ATOR-ը։ Աշխարհի ամենափոքր սենյակը գտնվում է Ճապոնիայի Capsule Inn հյուրանոցում: Տարածքը ընդամենը երկու քմ է։ Այնուամենայնիվ, կա հարթ էկրանով հեռուստացույց, վարդակներ, զարթուցիչ և ընթերցանության լույսեր: Գիշերակացը կարժենա 64 եվրո: Հատկանշական է, որ նման կոմպակտ «սենյակում» կարող են մնալ միայն տղամարդիկ։ Չինաստանի Հենան նահանգում բլոգեր Հեյ […]
08:21 22.03.2023
Հոգեբանական գիտությունների թեկնածու, հարմարվողական ինտելեկտի տեսության մշակող Վալերի Գուտն ասել է, որ ամենից հաճախ միջին տարիքի ճգնաժամը տեղի է ունենում 30 տարեկանից հետո։ Pravda.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ամենից հաճախ միջին տարիքի ճգնաժամը կապված է գոյություն ունեցող կյանքի փորձի վերագնահատման հետ։ Ըստ նրա՝ փորձելով հաղթահարել ճգնաժամը, որոշ մարդիկ կտրուկ փոխում են աշխատանքը կամ […]
22:00 21.03.2023
Բաքվում իրենց համար որոշակի դրական երանգներ են նկատել Ռուսաստանի արտգործնախարարի երեկ արված հայտարարություններում: Խոսքը Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսումում Սերգեյ Լավրովի խոսքերում նկատված շեշտադրումների մասին է: Եվ ի՞նչն է Լավրովի խոսքերում դուր եկել ադրբեջանցիներին. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Լավրովը ոչ մի անգամ […]
20:15 21.03.2023
Հումանիտար, բնապահպանական ճգնաժամ, ահաբեկող հայտարարություններ, ցեղասպանվելու վտանգ. ուղիղ 100 օր է, ինչ Արցախն աշխարհից կտրված է: Աշխարհի տարբեր երկրներից են շարունակ հնչում կոչեր, հորդորներ, դատապարտող հասցեական ուղերձներ, հրապարակվում Ադրբեջանին պարտավորեցնող վճիռներ. Լաչինի միջանցքը հիմա էլ փակ է: Իսկ ե՞րբ այն նորից բաց կլինի. կյանքի միակ ճանապարհի բացվելուն բոլորից շատ սպասում են հենց իրենք՝ զրկանքներ հաղթահարող […]
20:01 21.03.2023
Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը Շիրակի մարզի ներկայացրած 31 ծրագրից 20-ը հաստատել է։ Դրանցից 2-ը Գյումրի քաղաքինն են։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 29 փողոցների հիմնանորոգում է նախատեսվում՝ ընդհանուր արժեքը 2 մլրդ 551 մլն դրամ, իսկ ընդհանուր երկարությունը՝ ընդամենը 7951 մետր կամ մոտ 8 կմ։ Մեկնարկի ժամկետներ դեռ չեն նշվում, բայց մինչ այդ 2022-ից անավարտ մնացած […]
19:56 21.03.2023
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ընթացիկ տարում ՀՀ Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել 38,838 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում և վերանորոգում։ Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Էջմիածին-Արմավիր հատվածի չվերանորոգված մասերը) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում՝ ընդամենը 5,6 կմ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Հուշակերտի հատված) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,5 կիլոմետրը Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի […]
18:17 21.03.2023
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը հավելյալ 50 մլն դոլար է հատկացնելու Թուրքիային փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած միջազգային միջազգային դոնորական խորհրդաժողովի ժամանակ, որի միջոցներն ուղղվելու են Սիրիայի և Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններին։ Նշվել է, որ այդ գումարը հատկացվելու է մասնավորապես բժշկական, հոգեբանական, երեխաների […]
15:54 21.03.2023
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթ, որով ի թիվս այլ փոփոխությունների, օրինակ, սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չէ աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական […]
12:51 21.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-23:00-ն կդադարեցվի Սյունիքի Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:47 21.03.2023
2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և […]
12:26 21.03.2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել։ Այս մասին հայտնում է դատական համակարգի տելեգրամյան ալիքը: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր։ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին […]
12:13 21.03.2023
Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։ Կառավարության որոշմամբ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք […]
11:23 21.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ 2021թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
11:09 21.03.2023
2023թ․ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ-ին այցելած քաղաքացիներ Ա․ Ա-ին և Գ․ Մ․-ին։ Այս մասին հայտնում է ՔԿՀ հանրային կապերի բաժինը: Խուզարկության արդյունքում քաղաքացի Ա․ Ա-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում […]
10:46 21.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ, որում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նավրոզի առթիվ: Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով: Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և […]
10:20 21.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն: Հաշվետու տարում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 3217 վերահսկողական միջոցառում, որի շրջանակում հայտնաբերվել է 1425 խախտում, կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու մասին 1212 որոշում, նշանակվել է մոտ 102 մլն ՀՀ դրամի չափով տուգանք: Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված […]
09:45 21.03.2023
Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր ընտրված է ոչ պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր, հիշեցնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Այդ համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը […]
09:23 21.03.2023
Wildberries շուկան կսկսի էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառքը սեփական ապրանքանիշով (STM), գրում է Vedomosti թերթը՝ հղում անելով էլեկտրոնային առևտրի շուկայի աղբյուրներին։ «Wildberries»-ը կսկսի սմարթֆոններ, հեռուստացույցներ և սառնարաններ վաճառել իր սեփական ապրանքանիշով (STM),- ասել է ընկերության ներկայացուցիչը «Վեդոմոստի»-ին: Ինչպես հաղորդում է «Վեդոմոստին», ընկերությունը կզարգացնի կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի վաճառքը Razz և Ruzz ապրանքանիշերի ներքո: Ընկերությունը փաստաթղթեր […]
09:18 21.03.2023
Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի արտադրական տարածքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:
09:11 21.03.2023
Մարտի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վանաձորի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
08:52 21.03.2023
Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային […]
22:00 20.03.2023
Բաքվից հակասական տեղեկություներ են հասնում Երևանում մայիսին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ: Բաքուն Երևանի առջև նախապայմաններ է դնում: Ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ, որ այդ մրցաշարի պաշտոնական կայքում զետեղված է տեղեկություն, համաձայն որի` Ադրբեջանը պատրաստվում է ուղարկել մրցաշար 6 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ 5 […]
19:54 20.03.2023
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի մարտի 24-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը: Վահան բնակավայրի բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։
19:51 20.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոի (ՀԴԲ) ՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄՔԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի […]