TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ

09:40 29.03.2023

Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով միության պետությունների և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը: Նամակում ԵՏՀ-ն տեղեկատվություն է խնդրել միջազգային ռոումինգում բջջային ծառայությունների արդար սակագների մասին և խնդրել է տրամադրել տվյալներ ԵԱՏՄ անդամ երկրների բաժանորդների թվի, բջջային ծառայությունների ծավալի […]

̰
Լարսը բաց է

08:57 29.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Այսօր Երևանում և մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

08:09 29.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36 շենքեր, Մեծարենցի և Ոսկանյան փողոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 25փ. 1/2, 2, 2/1; 27փ. 9շենքեր, Ռիգայի փ. 126/4 շենք, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 17; 27փ. […]

̰
Արաբկիրի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

00:00 29.03.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի 33-53 փողոցների, Գրիբոյեդովի 1-ին և Մալխասյանց նրբանցքների, Մամիկոնյանց փողոցի և նրբանցքի, Ն.Զարյան 21-140 համարների՝ իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի […]

̰
Մասնագետները նշել են Չինաստանում հանգստանալու ուղիներ

22:04 28.03.2023

Ճամփորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, թե ինչպես կարելի է հանգստանալ Չինաստանում 2023 թվականին։ Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, ծառայության վերլուծաբանները հիշեցրել են, որ մարտի 15-ից Չինաստանը վերսկսել է բոլոր տեսակի վիզաների տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։ Այսպիսով, եթե վիզան ստացվել է մինչև 2020 թվականի մարտի 28-ը և այն դեռ ուժի մեջ է, կարող […]

̰
Արցախյան կողմը մերժել է Բաքվում հանդիպում անցկացնելու Ալիևի առաջարկը. ինչու՞

20:31 28.03.2023

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ: «Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի […]

̰
Ճամբարակ քաղաքում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 10 ծրագիր

19:57 28.03.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 10 ծրագիր, որոնց արդյունքում ասֆալտապատվել են բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները, հիմնանորոգվել Գարեգին Նժդեհ-21 եւ Տիգրան Մեծ-4 բազմաբնակարան շենքերի տանիքները, Բաբաջանյան փողոցում իրականացվել են ասֆալտապատման, սալարկման եւ ջրահեռացման աշխատանքներ։ Կառուցվել է Նարեկացի փողոցը վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային ճանապարհ, հիմնանորոգվել է թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկը, […]

̰
Խոշոր շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մթնոլորտային օդի աղտոտման նվազեցմանն ուղղված միջացառումները․ ԲԸՏՄ

19:40 28.03.2023

Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է իրազեկում- հանդիպում: Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ: Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության […]

̰
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

18:27 28.03.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:   Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝   Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:18 28.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Ալիևն Արցախի ներկայացուցիչներին կրկին Բաքու է հրավիրում. բանակցությունների ի՞նչ օրակարգ է առաջարկում

21:45 27.03.2023

Ադրբեջանի նախագահի վարչակազմը կրկին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ նոր հանդիպում անցկացնել: Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ օրակարգով, Արցախը արձագանքե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլի հաղորդագրություններից դատելով՝ միայն պետք է եզրակացություններ անենք: Որքան հասկանում եմ, առաջարկում են հանդիպում անցկացնել ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ իրենց […]

̰
Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

21:27 27.03.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 29-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 30-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Արշակունյաց 36-330, Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, […]

̰
Նախորդ շաբաթ Շիրակի մարզում 63 երեխա է ծնվել

19:04 27.03.2023

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 20-26-ը 33 տղա է լույս աշխարհ եկել, 30՝ աղջիկ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Նախորդ շաբաթ ծնվել է 63 երեխա։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։

̰
Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր

18:44 27.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ […]

̰
Գեղարքունիքի մարզում վերանորոգվել են քամուց վնասված 5 դպրոցի տանիքները

18:15 27.03.2023

Ֆինանսական միջոցներ են հատկացվել մարտի սկզբին գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասված դպրոցների վերանորոգման համար: Իրականացված աշխատանքների արդյունքում՝ մարտի 27-ի դրությամբ արդեն վերանորոգվել են Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցների վնասված տանիքները, Գեղամավանի միջնակարգ դպրոցի վնասված տանիքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու օրերի ընթացքում, իսկ Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար […]

̰
Ինչո՞ւ տնկվեցին սակուրաներ. Արմեն Բեգոյանը մանրամասներ է ներկայացրել

16:27 27.03.2023

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը, որն այսուհետ հիմնականում անցկացնելու է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ հաջորդ երկուշաբթի արդեն կհայտարարվի գիծ մտնող 237 նոր ավտոբուսների ուղղությունները: Ավինյանը Արմեն Բեգոյանին խնդրել է նաև անդրադառնալ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկին, թե ինչու Սարյան փողոցում հատվեցին ծառեր, այդ թվում՝ թեղիներ, և ինչու  դրանց փոխարինման […]

̰
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը Վաշինգտոնում կմասնակցի մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին

12:34 27.03.2023

Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։ Գագաթնաժողովը կազմակերպվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից՝ մեկտեղելով աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների՝ օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

12:30 27.03.2023

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։ Վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-17 Մ-5-Արմավիր–Մ-9 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+310 – կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 հատվածների (երկաթգծի ուղեանց և Հացիկ բնակավայր) վթարավտանգ տեղամասերում։ Նշված հատվածներում […]

̰
Գեղարքունիքի մարզում 3 անձինք քաշքշել ու հարվածել են պարեկներին. նրանցից 2-ը կալանավորվել են

12:24 27.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի […]

̰
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան

12:13 27.03.2023

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և  ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել սիգ ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու […]

̰
Փրկարար ծառայությունն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություններ դպրոցներում

12:04 27.03.2023

Մարտի 23-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն Ապարան քաղաքի ավագ և Դաշտադեմ գյուղի Գ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում իրականացրել են «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին բժշկական օգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Ուսումնավարժությունների շրջանակներում կատարվել է դպրոցների անձնակազմերի տարահանում, տուժածների հայտնաբերում և առաջին բժշկական օգնության ցուցաբերում: Հերթափոխերի […]

̰
Անցկացվել է ՀԵՀԵՄ V Ատենապետաց ժողովը

11:56 27.03.2023

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի իրագործումը: Սույն թվականի մարտի 24-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ V ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի 37 թեմերից շուրջ հինգ տասնյակ երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

10:37 27.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում […]

̰
ԳՐԵԿՈ-Ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

09:35 27.03.2023

ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հերթական գնահատումը (Հայաստանը դեռևս 2015 թվականից անցնում է այս գնահատումը)։ 2019թ․-ից ի վեր ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման ցածր մակարդակի պատճառով Հայաստանի կատարողականը գնահատվում էր «համընդհանուր անբավարար» (18 ընդհանուր ներկայացված հանձնարարականներից 11-ը մնալով […]

̰
Մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում

09:14 27.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:27 27.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Դիլիջանում ռելոկանտներն աղբ են հավաքում․ նախաձեռնությանն է միացել նաև Նիկոլ Փաշինյանը

13:05 26.03.2023

Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում։ Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Շնորհակալություն ոչ միայն այս վերաբերմունքի, այլև մտածելու առատ նյութ տալու համար»,- ասված է գրառման մեջ։ Աննա Հակոբյանը ևս մեկ տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Չմտածեք միայն ռելոկանտներն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

12:30 26.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

̰
Սպասվում են տեղումներ

23:59 25.03.2023

Մարտի 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 26-27-ը, 28-ի գիշերը և […]

̰
Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:41 25.03.2023

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Նոր Հաճնի սկզբնամասում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել երեք տղամարդու։ Նրանցից երկուսի մոտ ընդհանուր չորս գրամից ավելի մարիխուանա կար։ Մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել են շուրջ 23 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ […]

̰
BACK_TO_TOP