19:53 22.03.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Կալարաշ նահանգի պատվիրակությանը՝ նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեայի գլխավորությամբ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ Աննա Մարտիկյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ ներկայացնելով մարզի ներուժն ու հնարավորությունները․
«Շատ ուրախ եմ ձեզ մեր մարզում հյուրընկալելու համար, վստահ եմ՝ եթե կա փոխադարձ ցանկություն համագործակցության հիմքեր գցելու, ապա համատեղ ջանքերով կկարողանանք նոր կապեր հաստատել ու գործնական քայլերով առաջ շարժվել։ Շիրակի մարզը մեծ ներուժ ունի թե առաջատար տեխնոլոգիաների, թե զբոսաշրջության, թե գյուղատնտեսության, թե թեթև արդյունաբերության ու մի շարք այլ բնագավառներում, մեր համագործակցության, միմյանց ճանաչելու արդյունքում կկարողանանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում մեր մարզերի զարգացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»։
Կալարաշի նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեան շնորհակալություն է հայտնել մարզպետի տեղակալին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ մարզպետարանի պատասխանատուներին ներկայացնելով Կալարշի հնարավորությունները․
«Մեր մարզերի միջև արդյունավետ համագործակցության ապահովման, հնարավորությունների բացահայտման նպատակով ենք այժմ Շիրակում և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեր պատրաստակամությունը ևս։ Կալարաշը Ռումինիայի շինանյութերի, մետաղագործության, տեքստիլի, սննդի և գյուղատնտեսության արդյունաբերական կենտրոններից է ու շատ ուրախ կլինենք, եթե Շիրակի և Կալարաշի միջև համագործակցություն սկսվի»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Շիրակի մարզի և Կալարաշ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հաստատմանն առնչվող հարցերի։
Միհայ Բեստեան Շիրակի մարզի պատվիրակությանը հրավիրել է Ռումինիա՝ Կալարաշ նահանգին ծանոթանալու և քննարկումները շարունակելու նպատակով։
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...