22:00 20.03.2023
Բաքվից հակասական տեղեկություներ են հասնում Երևանում մայիսին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ: Բաքուն Երևանի առջև նախապայմաններ է դնում:
Ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Հիշեցնեմ, որ այդ մրցաշարի պաշտոնական կայքում զետեղված է տեղեկություն, համաձայն որի` Ադրբեջանը պատրաստվում է ուղարկել մրցաշար 6 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ 5 տղամարդ և 1 կին՝ Նազիլա Իսմաիլովա, սակայն Ադրբեջանի ֆեդերացիայի մամուլի խոսնակը պարզաբանել է՝ ասելով, որ հնարավոր է կազմը նվազի, բայց ոչ ավելանա: Եվ այստեղ փոքր-ինչ հակասական տեղեկություն կա. մի կողմից նա ասել է, որ մասնակցությունը պաշտոնապես արդեն հաստատված է, մյուս կողմից ասել է, որ ադրբեջանական կողմն ունի դեռ նախապայմաններ, որոնց կատարումից կամ չկատարումից պարզ կլինի` նրանք մասնակցելու են այդ մրցաշարին, թե՝ ոչ:
Ֆեդերացիայի մամլո խոսնակն ասել է նաև, որ այդ նախապայմանները կապված են իրենց մարզիկների անվտանգության հատուկ երաշխիքների հետ, լոգիստիկայի, կացության հետ կապված խնդիրներ ունեն և այլն: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ավելի հստակ պարզաբանում է արել՝ ասելով, որ «ադրբեջանական թիմը կմեկնի Երևան միայն և միայն այն դեպքում, եթե ընդունող կողմը կկատարի հատուկ երաշխիքների մասին մեր նախապայմանը: Այդ նախապայմանը շատ տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ղարաբաղյան 2-րդ պատերազմում հաղթող պետությունն է: Եթե հայկական կողմը շարունակի պնդել միայն այն երաշխիքների վրա, որոնք տրամադրում են մյուս մասնակիցներին, մենք չենք մասնակցի»: Այսինքն՝ բացահայտ նախապայմանի մասին է խոսքը: Տարօրինակն այն է, որ բանակցությունները պատրաստվում են վարել ոչ թե մրցաշարի կազմկոմիտեի հետ, այլ պայմաններ ունեն այն պետությանը, որում անցկացվում է մրցաշարը:
Հիշեցնեմ՝ Հայաստանը բազմիցս մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ապահովել անվտանգության բոլոր հնարավոր երաշխիքները բոլոր մարզիկների համար, չնայած դրան` ադրբեջանական ահա այսպիսի պարզաբանումները մի շարք հարցերի հիմք են տալիս»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Որքանո՞վ է այդ պայմանների առաջքաշումը օրինական ու իրականում ի՞նչ նպատակ են դրանով հետապնդում: Ե՞րբ կպարզվի ամեն ինչ վերջնականապես:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...