TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտաշավան և Սաղմոսավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:40 09.03.2023

Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան և ժամը 12:00-ին Սաղմոսավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության արագության սահմանափակումները պայմանավորված են շինաշխատանքներով

10:32 09.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը բարձրացնելու վերաբերյալ։ Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70կմ/ժ արագություն, և սահմանափակումները պայմանավորված են դեռևս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։ Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում […]

̰
Նարեկ Մկրտչյանն Իսլանդիայի վարչապետի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

09:34 09.03.2023

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։ Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, […]

̰
Իրավիճակը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ժամը 9: 00-ի դրությամբ

09:08 09.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Սամարայի ոստիկանը խլել է տեղի բնակչի մեքենան՝ հանուն գեղեցիկ համարանիշների

08:40 09.03.2023

Սամարայում նախկին շրջանային ոստիկան, լավագույն ոստիկանի կոչման համար մրցույթի մասնակից Իգոր անունով օպերատիվ անձը ստիպել է տեղի բնակչին իրեն հանձնել «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան և մեքենայի փաստաթղթերը։ Մեկ այլ օպերատիվ Վալերիի հետ մտացածին քրեական գործով սպառնացել է Բեզենչուկ գյուղից 24-ամյա մի երիտասարդի, ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանների ուշադրությունը գրավել է երիտասարդի ավտոմեքենայի «B 555 OU» պետհամարանիշը։ […]

̰
Ռուսաստանում հանցագործը քառորդ դար թաքնվել է հանգուցյալի ինքնության տակ

08:12 09.03.2023

ՌԴ ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել է մարդասպանին, ով դաժան հանցագործություն է կատարել 27 տարի առաջ և այս ամբողջ ընթացքում թաքնվել է, գրում է MVD media-ն։ Սախալինի շրջանի Մակարովսկի թաղամասում տեղի է ունեցել երիտասարդի սպանություն։ Տեղի բնակիչներից մեկը և նրա 18-ամյա որդին եկել են գետի ճամբար իրենց KamAZ-ի համար, սակայն մերժում են ստացել։ Կոնֆլիկտ է առաջացել։ […]

̰
Քաջարան քաղաքում, Աղվանի-Տաթև ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն

08:02 09.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Քաջարան քաղաքում, Աղվանի-Տաթև ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Բախումներ Վրաստանում. ինչպե՞ս կազդի լարվածությունը Հայաստանի վրա

21:30 08.03.2023

Անկարգություններ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում իրականացված  բողոքի ակցիայի ժամանակ: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար: Ավելին՝  խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ […]

̰
Երևանի Էրեբունի վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի

20:29 08.03.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Նոր Արեշի 1-50, Ռոստովյան, Այվազովսկու, Թորամանյան, Մուրացանի, Խ. Դաշտենցի, Լ. Լիսինյան, Լ. Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Ս. Դավիթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի փողոցների, Աթոյան փողոցի և անցուղու, […]

̰
Ռիկսդագը (խորհրդարան) ստացել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում

16:47 08.03.2023

Շվեդիայի կառավարությունը Ռիկսդագ (խորհրդարան) է ներկայացրել ՆԱՏՕ-ին երկրի միանալու մասին օրինագիծը։ Եթե ​​հայտը հաստատվի, ապա Շվեդիան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից համապատասխան արձանագրությունը վավերացնելուց անմիջապես հետո։ Օրինագիծն անդրադառնում է ՆԱՏՕ-ի համար անձեռնմխելիությանն ու արտոնություններին, ինչպես նաև դաշինքից իր զինված ուժերի տեսքով օգնության ընդունմանը վերաբերող հարցերին։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը լավագույն […]

̰
«Սիրելի կանայք, խնդրում եմ՝ եղեք երջանիկ, ստեղծագործեք, երազեք…». Վահան Քերոբյան

15:55 08.03.2023

Մարտի 8-ի առիթով ֆեյսբուքյան գրառմամբ կանանց տոնն է շնորհավորել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. «Սիրելի Կանայք, Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ակներև է, որ կանանց դերը մեր հասարակության մեջ արհեստականորեն նվազեցված է։ Այսօր էլ կանայք ավելի դժվարությամբ են աշխատանք գտնում, բիզնես սկսում, հաջող կարիերա անում մասնավոր կամ հանրային ծառայության ոլորտում։ Ակներև է նաև, որ […]

̰
Մոսկվայում նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի  ԱԳ նախարարների հանդիպումը. Չավուշօղլու

15:39 08.03.2023

Նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, ռուսական կողմն առաջարկել է տեխնիկական հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Նախապատրաստվում ենք ԱԳ նախարարների հանդիպմանը: Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում: Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես արտգործնախարարների հանդիպման նախապատրաստում: Մեր փոխարտգործնախարարը կմեկնի Մոսկվա: Իրանը նույնպես […]

̰
Հայաստանը պատվիրել է հնդկական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ

14:45 08.03.2023

Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է İIndianndian Defence Research Wing-ը։ «Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից իրականացված ահաբեկչական գործողության մանրամասների վերաբերյալ արտահերթ զեկույց

14:22 08.03.2023

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։ Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրների: Ըստ հավաքագրված փաստերի նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է […]

̰
Կուրիլների մոտ երկրաշարժ է գրանցվել

13:35 08.03.2023

Չորեքշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հյուսիսային Կուրիլյան կղզիների մոտ, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Սախալինի շրջանի գլխավոր վարչությունը։ «Մարտի 8-ին, ժամը 17.03-ին (Մոսկվայի ժամանակով 09.03-ին), Խաղաղ օվկիանոսում՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից 136 կիլոմետր դեպի արևելք, երկրաշարժ է գրանցվել, սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը […]

̰
Րաֆֆու փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվել են մալուխներ

13:00 08.03.2023

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայութւան 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում «ԱյԴի» բանկի մոտ էլեկտրական սյան վրա մալուխներ են այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական […]

̰
Ձեր բարձր մարդկային ու աշխատանքային որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում բոլոր ոլորտներում. Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը կանանց

12:45 08.03.2023

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք, Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր օրվա՝ Կանանց տոնի առթիվ։ Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը. սեր ու հոգատարություն սփռելով ամենուր: Երախտագիտության և գնահատանքի ջերմ խոսքերս եմ ցանկանում հղել հատկապես Երևանի քաղաքային տնտեսության տարբեր […]

̰
Այսօր ԼՂ-ում բազմաթիվ կանայք ցույց են տալիս դիմացկունության ու խիզախության այնպիսի որակներ, որ բոլորիս կարող են օրինակ ծառայել. Ժաննա Անդրեասյան

12:19 08.03.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու […]

̰
Զինվորական կյանքի դժվարություններն ու հետաքրքրությունները կնոջ համար. ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

12:10 08.03.2023

ՀՀ ՊՆ-ն Կանանց միջազգային տոնի առիթով տեսանյութ է հրապարակել կին զինծառայողների մասնակցությամբ, ովքեր պատմում են կնոջ համար զինվորական կյանքի դժվարությունների ու հետաքրքրությունների մասին:

̰
Վթարային  ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում մարտի  9/10-ին

11:22 08.03.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան փողոցի և նրբանցքների, Վշտունի, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, […]

̰
Զերծ մնալով բոլոր տեսակի վիճակագրական տվյալներ հրապարակելուց՝ պարզապես ի սրտե շնորհավորենք. Ալեն Սիմոնյանի ուղերձը

10:53 08.03.2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի եւ սիրո ապացույցն է: Խոնարհում եւ հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: […]

̰
Գաստրոէնտերոլոգը խորհուրդներ է տվել, թե ինչպես մարտի 8-ին թեթևացնել շատակերության ախտանիշները

10:46 08.03.2023

Ինչպես մարտի 8-ին թեթևացնել շատակերության ախտանիշները և հեշտացնել մարսողության գործընթացը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։ Մասնագետը հիշեցրել է, որ հաճախ տոնական խնջույքի ժամանակ մարդիկ փորձում են հնարավորինս շատ ուտեստներ փորձել, արդյունքում ստամոքսում ծանրության զգացում են ունենում, ինչպես նաև շատ ուտելու այլ նշաններ։ Դիետոլոգը կարծում է, որ առաջին հերթին պետք է […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:21 08.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով

10:01 08.03.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շբորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով։ «Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:53 08.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]

̰
Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ

09:10 08.03.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի: Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն […]

̰
Փորձագետը խոսել է երկրորդական շուկայում բնակարան գնելիս առկա որոգայթների մասին

08:36 08.03.2023

Երկրորդային շուկայում բնակարան գնելիս բազմաթիվ թակարդներ կան, ուստի գործարք կնքելուց առաջ անհրաժեշտ է ստուգել, «Իզվեստիային» ասել է ֆինանսական փորձագետ, Աջակցության խմբի ղեկավար Ալեքսեյ Լաշկոն։ Նա բացատրել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել անշարժ գույք գնելուց առաջ։ «Առաջին հերթին վաճառողից խնդրեք սեփականության իրավունքի փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա սեփականությունը բնակարանի նկատմամբ: Դա կարող է […]

̰
Ապացուցված է կապը ժամանակի զգացողության և սրտի զարկերի միջև

08:09 08.03.2023

Կոռնելի համալսարանի և Մարդկային էկոլոգիայի քոլեջի (CHE) գիտնականները ցույց են տվել, որ մարդու ժամանակի և պահի զգացումը կապված է նրա սրտի բաբախյունի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Psychophysiology ամսագրում: Ժամանակի ընկալման վերաբերյալ նախկին աշխատանքը սովորաբար իրականացվել է երկար ընդմիջումներով: Պարզվել է, որ նման փորձերի ժամանակ արդյունքները խեղաթյուրվել են մտքերի ու հույզերի պատճառով՝ ժամանակն արագացնելով կամ […]

̰
Երևանի փոխքաղաքապետը ծանոթացել է 2023թ. նախատեսվող ծրագրերին

22:43 07.03.2023

Երևանի վարչական շրջաններում առկա խնդիրներին ու բնակիչների համար առաջնային համարվող հարցերին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթանում է տեղում՝ անմիջական շփումների միջոցով: Այս շաբաթ հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ էր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 2023թ. նախատեսվող ծրագրերը՝ տեսանյութում:

̰
42-ամյա տղամարդը գողացել էր լվացքի մեքենա, աթոռներ, ջահ և կենցաղային տարբեր իրեր

22:17 07.03.2023

Մարտի 3-ին Գավառի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Գավառի ոստիկանները դրանք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ժամը 10.30-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ նա 2022 թվականի սեպտեմբերին մի քանի անգամ պատուհանը բացել ու մտել էր Սայադյան փողոցի տներից […]

̰
BACK_TO_TOP