12:19 08.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման գործընթացը, լավագույնս պետք է բացահայտվի կնոջ ուժը՝ նրա գնահատումը կապելով առաջին հերթին իրավունքների և դերակատարման բարձրացման, ստեղծարար ներուժի խթանման հետ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում է, որ մենք կարող ենք և պետք է առանձնահատուկ խրախուսենք մեր աղջիկներին՝ առաջ գնալու, հասնելու հաջողությունների, հասկանալու ու հավատալու, որ իրենք ամեն ինչ կարող են։
Այսօր Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ կանայք ցույց են տալիս դիմացկունության ու խիզախության այնպիսի որակներ, որ բոլորիս կարող են օրինակ ծառայել։ Բազմաթիվ կանայք մեր կողքին կրում են իրենց հարազատի, սիրելի մարդու կորստի վիշտը ու մեր համերաշխությամբ ու հետևողական ջանքով է նաև, որ այդ դժվարությունները պիտի հաղթահարենք։
Կանանց համերաշխությունը մեծ ուժ է, և այդ ներուժի ամբողջական իրացումն, իրավամբ, կարող է դառնալ հասարակության զարգացման ու առաջընթացի շարժիչ ուժը։ Մասնագիտական որակները միախառնելով կանացի նրբանկատությանն ու մայրական հոգատարության հետ՝ կարող ենք ստեղծել այն արդյունքները, որոնք ապահովելու են որակապես նոր հասարակություն և զարգացող պետություն։
Սիրելի՛ կանայք,
եղե՛ք խիզախ, համարձակ ու նպատակասլաց։ Մաղթում եմ ձեզ մասնագիտական հաջողություններ, ստեղծարար նախաձեռնություններ, առողջություն և անձնական երջանկություն»։
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...