14:22 08.03.2023
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։
Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրների:
Ըստ հավաքագրված փաստերի նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մարտի 5-ին ժամը՝ 10:00-ի սահմաններում։
Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժվել է 09:30-ի սահմաններում, մինչ այդ կայանված էր ԱՀ ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի դիմաց։ Մեքենայի անձնակազմը բաղկացած էր 4 ոստիկաններից՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյան, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյան և լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյան։
Հավաքագրված փաստերից հստակ երևում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից, ուստի անհիմն և կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իբր մեքենայով հայկականան կողմը Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը։
Մոտավորապես 30-40 րոպե երթևեկելուց հետո մեքենայի անձնակազմը նկատել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում շարված են քարեր, որոնք խանգարում են երթևեկության: Մեքենան կանգ է առել։
Քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի թվով 5 անդամներ՝ զինվորական հագուստով, դիմակավորված, ինքնաձիգերով զինված և ինքնաձիգերի փողերը դեպի մեքենան ուղղած։
Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաև ճանապարհի աջ և ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե։
Մեքենայի արտաքին զննությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենայի ուղղությամբ ադրեջանական դիվերսիոն խմբի կողմից արձակվել են հարյուրավոր գնդակներ։
Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի և վարորդի մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան։
Այնուհետև ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները սկսել են հեռանալ հանցագործության վայրից դեպի ճանապարհին հանդիպակաց բարձունքում տեղակայված իրենց զինված հենակետեր։
Ադրբեջանցիների՝ հետ քաշվելու ընթացքում հայկական կողմից բացված պատասխան կրակի հետևանքով ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ։
Ահաբեկչական հարձակումից մոտ 30-40 րոպե հետո տեղ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտությունից հետո կրակը դադարեցվել է։
Ռուսական կողմի միջամտությունից հետո ադրբեջանական կողմը շարունակել է հետ քաշվել՝ իր հետ տանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհված անդամներին և վիրավորներին։
Ռուսական խաղաղապահները Ա.Գասպարյանին և Դ․ Հովսեփյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց:
Ադրբեջանական հարձակման հետևանքով փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը տեղում զոհվել են, իսկ լեյտենանտ Արարատ Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։ Լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում։ Նա վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով` հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։
Զեկույցը հասանելի է ԱՀ ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/1000…
11:41 31.05.2025
Առաջնորդ լինելը որոշում է ու կամք. Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է Դպրոցի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները: Աննա […] ...
11:30 31.05.2025
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալՖԻՖԱ-ն տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)՝ Կառլո Անչելոտիի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ կապված ֆուտբոլային գործակալների կանոնակարգի հնարավոր խախտման հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Ge.Globo-ն։ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածներ ունի Դիեգո Ֆերնանդեսի դերի վերաբերյալ, որը վերջին օրերին անընդհատ ուղեկցել էր Անչելոտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը՝ CBF-ին պաշտոնական ներկայացման համար։ ՖԻՖԱ-ն […] ...
11:20 31.05.2025
Ռուսաստան-Չինաստան հարաբերություններն արտաքին ազդեցության ենթակա չեն. ԼավրովՌուս-չինական հարաբերությունները մեծ տերությունների հարաբերությունների մոդել են և ենթակա չեն արտաքին ազդեցության։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» 10-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ «Ռուս-չինական հարաբերությունները դարձել են մեծ տերությունների հարաբերությունների իսկական մոդել բազմաբևեռ աշխարհում: Նրանք ինքնաբավ են, չեն ենթարկվում միջազգային հանգամանքներին և […] ...
11:05 31.05.2025
ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ ՀեգսեթՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...
10:49 31.05.2025
«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...