17:57 19.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպման սկզբում նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Սերբիայի Հանրապետության Պետականության տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և բարգավաճում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարներին և համագործակցության […]
17:49 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերքառատ-Ալագյազ-Գեղադիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Նոյեմբերյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Հրազդան, Չարենցավան, Իջևան և Ապարան քաղաքներում տեղում է ձյուն։ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է […]
17:38 19.02.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները եւ գործունեությունը կնպաստեն Հայաստանի եւ Դոմինիկանայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ […]
17:32 19.02.2025
Փետրվարի 18-ին Ջանֆիդա բնակավայրի 55-ամյա բնակիչը ավտոմեքենայի գողության մասին հաղորդում է տվել։ Նրա խոսքով՝ փախցրել են իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան՝ օգտվելով հանգամանքից, որ դռները եղել են բաց ու բանալին՝ փականում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է […]
17:25 19.02.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը: Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական եւ միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն […]
17:16 19.02.2025
Փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մարմնական վնասվածքներ ստացած 24 և 17 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մեծամոր քաղաքի բնակիչ: ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության քրեական ոստիկանների և Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1:10-ի սահմաններում […]
17:05 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 […]
16:35 19.02.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 12-18-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 18-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել, ◾️ Շենգավիթում՝ փետրվարի 17-ին և 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 17-ին ◾️ […]
15:25 19.02.2025
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։ Այցի հիմնական նպատակն Էր ուսումնասիրել հիմնարկների այն տարածքները, որտեղ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օրինակով ԵԽ-ի աջակցությամբ ստեղծվելու են ուսումնաարտադրական կենտրոններ։ Ծովինար Թադևոսյանը և Դիանա Ղազարյանը […]
14:50 19.02.2025
Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆն այժմ Մարտունիում է: Կրծքագեղձի սքրինինգային անվճար հետազոտություն կարող են անցնել 45-68 տարեկան կանայք, որևէ խնդիր հայտնաբերվելու դեպքում ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում բոլոր անհրաժեշտ հետազոտությունները ևս իրականացվում են պետական պատվերով: Ծրագրի վերջին փոփոխությամբ` իմունահյուսվածաբանական հետազոտությունը ևս պետպատվերի շրջանակում է կատարվում: Ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32100 […]
14:12 19.02.2025
Գյումրի համայնքի նախկին ղեկավարը «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը: Համայնքի նախկին ղեկավարը 20,28 հա հողամասը տարանջատել է 2 առանձին միավորների և տրամադրել 2 նոր՝ 19,28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 և 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 […]
14:05 19.02.2025
Գարնանն ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանք են սկսում նաև բացօթյա ժամանցի և զվարճանքի վայրերը՝ այդ թվում կարուսելները։ Արտադրական վտանգավոր այդ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։ Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կառուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, […]
13:49 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 13:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
13:43 19.02.2025
Այսօր՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, աշխատանքի վայր սահանված ժամից շուտ ներկայացած առաջին 30 աշխատակիցները՝ դատախազները, քաղաքացիական ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացել են՝ նվեր՝ գրքեր՝ կից թումանյանական երկտողով: Գրքերն են, որ մեր միտքը դարձնում են ավելի ազատ, սիրտը՝ ավելի զգայուն, իսկ հոգին՝ ավելի հարուստ:
13:28 19.02.2025
2025թ. հունվարին Հայաստան է այցելել 139,482 զբոսաշրջիկ։ Նախորդող տարվա հունվար ամսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 154,319։ 2025 թվականի հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):
13:09 19.02.2025
Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ», Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան, «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև […]
12:50 19.02.2025
Երևանում փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 19-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, […]
11:39 19.02.2025
Արդարադատության նախարարությունում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և գիրք նվիրելու տոնը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրվա խորհրդին համապատասխան «Գանձը կյանքի» գիրքը նվեր է ստացել հեղինակ, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանից: 2024 թվականին լույս տեսած այս չափածո վեպը հեղինակի ապրումների, սայթաքումների, հավատը կորցնելու ու վերագտնելու մասին է: Անազատության մեջ գտնվելով նա փորձել է խորհել ստի, անարդարության, […]
11:34 19.02.2025
Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Առողջապահության նախարարի հրամաններով դեղերի բաշխացուցակները հասանելի են Դեղորայքային քաղաքականություն/Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխում դարանում: Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում: Այստեղ, […]
11:23 19.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման ու տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18-ական, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, թմրանյութի իրացման՝ 5, հոգեկան ներգործության, խուլիգանության, բռնություն գործադրելու […]
11:14 19.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 151 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:51 19.02.2025
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ եկամուտների հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք […]
10:16 19.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
10:11 19.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:
09:05 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:30 19.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:16 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:10 19.02.2025
Փետրվարի 17-19-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան քաղաքներում, Հանքավան, Զովաբեր, Ախուրյան, Վարսեր գյուղերում և Հատիս լեռան լանջին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։