13:16 04.01.2023
Արդարադատության նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: «Արդարադատության նախարարությունը համակարգում է արդարադատության ոլորտի բոլոր համակարգերի թվայնացման գործընթացները: Անցնող տարվա ընթացքում մեկնարկել և այժմ բուռն ընթացքի մեջ են գտնվում […]
12:32 04.01.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգավան գյուղի Գայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
12:09 04.01.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է մաքսային ծառայողներին, որոմ մասնավորապես ասված է՝ Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի: Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն ենթակառուցվածքների արդիականացումը, վարչարարության […]
12:00 04.01.2023
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 10:00-23:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արևաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
15:37 03.01.2023
2022 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 170 երեխա, որից 94-ը տղա, 76-ը՝ աղջիկ: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից, 170 երեխաներից 25-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 112-ը՝ Մարտունու ծննդատանը, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Ճամբարակի առողջության կենտրոնում դեկտեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել:
17:27 02.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
14:20 02.01.2023
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատություններում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ և այլն) հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից»,-այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Due to the #Artsakh blockade by Azerbaijan, thousands of people with special diets in various facilities (kindergartens, hospitals, psychiatric centers, orphanages, nursing homes […]
13:20 02.01.2023
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հունվարի 2-ին սկսվել է Հռոմի պատվավոր Բենեդիկտոս 16-րդ Պապի հրաժեշտի արարողությունը։ Արարողությունը հեռարձակվում է Վատիկանի Vatican News պաշտոնական հրատարակության YouTube ալիքով։ Սուրբ Պետրոսի հրապարակի անցակետերի մոտ տարբեր կողմերից հրաժեշտ տալ ցանկացողների հերթեր են լ։ Տարածքը փակ է անվտանգության նկատառումներով։ Աճյունը տեղադրվել է Բերնինիի պապական ամբիոնի դիմաց՝ տաճարի կենտրոնում։ Բենեդիկտոս 16-րդը մահացել […]
11:35 02.01.2023
Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում թանձր մառախուղի պատճառով ավելի քան 20 ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել։ Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Twitter-ում հայտնել է օդանավակայանը։ Օդանավակայանի թռիչքուղին փակվել է ժամը 05:45-ին վայրէջքի համար, իսկ 06:20-ին՝ թռիչքի համար։ 22 ինքնաթիռ վայրէջք են կատարել Ստամբուլի նոր օդանավակայանում, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 28-ին, Սաբիհա […]
21:52 01.01.2023
ԱՄՆ-ի Մեյնի քրեակատարողական վարչությունն 2016 թվականին ծնողներին դաժանաբար սպանած տղամարդուն այժմ համարում է կին բանտարկյալ։ Այս մասին հայտնում է The Maine Wire-ը։ 24-ամյա Էնդրյու Թ. Բալսերը սպանության համար դատապարտվելուց հետո ի սկզբանե որպես տղամարդ գրանցված էր Մայնի Քրեակատարողական վարչության (MDOC) գրառումներում և կարող էր ճաղերի հետևում մնալ մինչև 2051 թվականը: Սեպտեմբերին Մեյնի քրեակատարողական վարչությունը փոխեց […]
21:25 01.01.2023
Համառուսաստանյան պետական վիճակախաղերի ամենախոշոր դիստրիբյուտոր Ստոլոտոն հայտարարել է, որ Ռուսաստանում հայտնվել է վիճակախաղի երկրորդ միլիարդատերը, ով, ըստ նախնական տվյալների, Նիժնի Նովգորոդի բնակիչ է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Ռուսական լոտոյի ամանորյա՝ 1473-րդ խաղարկության արդյունքներով, Ռուսաստանում հայտնվեց վիճակախաղի երկրորդ միլիարդատերը, նախնական տվյալներով՝ նա Նիժնի Նովգորոդի մասնակիցն է»,- հայտնել են ընկերությունից։ Նաև ռուսական լոտոյում խաղարկվել է […]
20:49 01.01.2023
Reddit-ի օգտատերերից մեկը պատմել է, որ լոգարանում վերանորոգման ժամանակ գտել է 43 տարի առաջվա ցանկություններով գրություն։ Նրա պատմությունը գրավել է The Mirror-ի ուշադրությունը: Կինը տեղափոխվել է նոր տուն և որոշել վերափոխել լոգարանը։ Հին սալիկներից մեկի տակ նա գտել է թղթի կտոր, որի վրա եղել է 1979 թվականի մայիսի 23-ին գրված հաղորդագրություն: «Ողջու՜յն. Վաղը լոգարանում նոր […]
20:29 01.01.2023
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հետաքրքրասեր Նանեն անընդհատ նեղն է գցում ինձ իր հարցերով: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ այսօր էլ հարցրեց, թե Ձմեռ պապիկը ինչպես է մեր տուն գնացել, եթե ճանապարհը փակ է, և այդ դեպքում ես ինչու չեմ կարողանում վերադառնալ տուն… Դե արի ու մի ասա ճշմարտությունը […]
20:03 01.01.2023
Հունվարի 1-ին, ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել՝ 15:19-ին: Այրվել է Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցի տներից մեկի տանիքը (60 քմ)։
19:14 01.01.2023
Հունվարի 1-ին, ժամը 14:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:15-ին, մարվել՝ 15:32-ին: Այգեհովիտ գյուղի 1-ին […]
19:00 01.01.2023
2022 թվականին Մեծ Բրիտանիա է ժամանել ռեկորդային 45700 միգրանտ՝ Լա Մանշը հատելով նավով, ինչը 60%-ով ավելի է, քան 2021 թվականին, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները։ 2022 թվականի նոյեմբերին Guardian թերթը հայտնել էր, որ սեպտեմբերին Լա Մանշի վրայով անօրինական միգրանտների թիվը, որոնք մտել են Մեծ Բրիտանիա, գերազանցել է ամբողջ 2021 թվականի ցուցանիշը, երբ ժամանել […]
18:38 01.01.2023
Անկախ ամեն ինչից՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ: Ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, հավելել է. «Ճգնաժամերն ու դժվարությունները նաև ծնում են հնարավորություններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործվելու, իրական արժեքները գնահատելու, համախմբվելու, պայքարելու… Թո՛ղ այս տարին լինի բոլոր հնարավորությունների արդյունավետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչև […]
17:48 01.01.2023
Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Mitsubish Pajero մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան հետնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը, ում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցվել է օպերատիվորեն ժամանած «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության […]
17:17 01.01.2023
Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել […]
15:29 01.01.2023
Հունվարի 1-ին, ժամը 12։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1988 թ․)՝ մասամբ։ Վարորդը դաստակի […]
15:07 01.01.2023
Շիրակի մարզում 2023.-ի հունվարի մեկի գիշերը լույս աշխարհ է եկել 8 երեխա` 6 տղա, 2 աղջիկ, ծնունդներից մեկը զույգ է եղել։ Դեկտեմբերի 31-ին Շիրակում 2 աղջիկ է ծնվել, հայտնում է Շիրակի մարզպետարանից։ 2022 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2796 երեխա` 1503 տղա, 1293 աղջիկ, ծնունդներից 29-ը զույգ է եղել, 2-ը` եռյակ։
14:52 01.01.2023
Երկրների միջև հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում հետընթաց են ապրել, փոխադարձ անվստահության մթնոլորտի ֆոնին առկա է լայնածավալ պատերազմի վտանգ, մինչդեռ «զենքի զինանոցը չի համապատասխանում մարդկության բարոյական վիճակին», ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կիրակի օրը Մոսկվայի մարզի Օդինցովոյի Սուրբ Գեորգի տաճարում: Նրա խոսքով՝ վերջին 10 տարում շատ բան է փոխվել. «Այսօր մենք գտնվում […]
14:31 01.01.2023
Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-3 մ/վ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:04 01.01.2023
Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեցին առ […]
11:29 01.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 11։10-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:13 01.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին […]
23:51 31.12.2022
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Ամանորի առթիվ, որում ասվում է․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։ Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ […]
23:47 31.12.2022
«Սիրելի ժողովուրդ, Սիրելի հայրենակիցներ, Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ: Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները […]
23:43 31.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ամանորյա ուղերձ է հղել,որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 2023թ.-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաև փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև: Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին […]
23:22 31.12.2022
Դեկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում մասնավորաբար նշել է. «Ավելի քան յոթանասուն տարի Նորին […]