09:43 09.01.2023
Լեհաստանի Սեյմի սենատոր Յացեկ Բուրին հեռուստահաղորդավարի սեղանին վարունգ է շպրտում TVP Info-ով ռուսական բանջարեղեն վաճառելու միջոցով հարստանալու մեղադրանքով: «Դուք հայտարարություն արեցիք, որ վառելիքը էժան է, ուզում եք, որ լեհերը լիցքավորվեն 10 զլոտիով (. <…> սա ձեր երազանքն է, սենատոր, դուք կարող եք դա թույլ տալ, քանի որ ռուսական վարունգ եք վաճառում», – հեգնանքով ասում է […]
09:23 09.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […]
09:12 09.01.2023
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում։ Բարձրադիր գոտիներում երթևեկությունը դժվարանցանելի է։ Ձյան առատ տեղումների պատճառով լեռնային հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Միջշրջանային ճանապարհահատվածներում կատարվում է ձնմաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին հանրապետությունում […]
08:27 09.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
20:00 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
19:09 07.01.2023
Փարիզում շաբաթ օրը սկսվել է «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցների ցույցը, նրանք բողոքում են գնաճի և թանկացումների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Բողոքի ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցում։ «Դեղին բաճկոններ» շարժման անդամները բողոքում են գնաճի, կենսաթոշակների բարձրացման, կենսաթոշակային բարեփոխումների և կառավարության կողմից երկրի սահմանադրության 49.3-րդ հոդվածի կիրառման դեմ, որը թույլ է տալիս օրենք ընդունել խորհրդարանում […]
18:55 07.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին որոշել է խուսափել լրագրողների հետ հանդիպումից Սպիտակ տանը ելույթից հետո, որը նվիրված էր Կապիտոլիումում անկարգությունների երկրորդ տարելիցին։ Հունվարի 6-ին The Hill-ի Twitter-ի էջում տեսագրություն է հայտնվել ամերիկացի առաջնորդի հետ։ Ամերիկացի առաջնորդը մամուլի ներկայացուցիչների հետ խոսելու փոխարեն նախընտրել է վազել դեպի ուղղաթիռը, որպեսզի արագ նստի և Դելավեր մեկնի, որտեղ անցկացնելու է […]
18:30 07.01.2023
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աքչամը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․ «Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապացությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ […]
17:53 07.01.2023
Պաշտպանության նախարարությունը քննարկում է ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածվող լուրը, որ ՊՆ-ն քննարկում է կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը։ «Հավելյալ որևէ տեղեկություն այս պահին չեմ կարող հայտնել, […]
14:12 07.01.2023
Հունվարի 4-ին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որժամը 21.00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքում դանակահարություն է եղել: Ժամը 22.30-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 19-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի «Օղակաձև» զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա բյուրեղավանցուն դանակահարել էր Երևանի բնակիչ 16-ամյա մի պատանի: Ձեռնարկված […]
13:00 07.01.2023
Ամանորի և Սուրբծննդյան օրերին քաղաքի ամենահյուրառատ անկյունը Հանրապետության հրապարակն էր ու Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակը՝ իր համերգային ծրագրերով ու Սուրբծննդյան տոնավաճառով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումներն ամփոփվեցվին հունվարի 6-ին: Բեմում քաղաքի խորհրդանիշը դարձած արվեստագետներն էին՝ Ֆորշն ու Ռուբեն Հախվերդյանը՝ քաղաքի, մարդկանց ու Երևանում թևածող հավերժական սիրո նոտաներով: […]
12:38 07.01.2023
Երկար հանգստյան օրերը բացասաբար են ազդում սովորական առօրյայի վրա, աշխատանքային ռիթմի մեջ մտնելու համար ավելի լավ է հունվարյան արձակուրդների վերջին հանգստյան օրերն անցկացնել տանը՝ առօրյա գործերով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում խոսել է կլինիկական հոգեբան Դենիս Դոլգովը։ Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել ծանր խնջույքներից և ալկոհոլից, փորձել կարգի բերել ձեր մտքերն ու զգացմունքները և համակերպվել […]
12:19 07.01.2023
Արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստը վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում, հայտնում է առևտրի տան կայքը։ Զգեստը կարել է 1989 թվականին մոդելավորող Վիկտոր Էդելշտեյնը։ Նախկինում աճուրդի է հանվել «Ինֆանտայի» ոճով թավշյա խալաթը՝ մուգ սմբուկի գույնով։ 1997 թվականին Դիանայի մահից մեկ ամիս առաջ հանդերձանքը վաճառվել է Christie’s աճուրդում։ Այս անգամ այն մասնավոր հավաքածուից է։ Զգեստը փորձագետները գնահատում […]
11:49 07.01.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանի և ավագ դատախազներ Արմեն Երիցյանի ու Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են երեկ՝ հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից […]
10:00 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
20:29 06.01.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը բավարարել է Թուրքիայի կառավարության խնդրանքն այդ երկրի անվան պաշտոնական գրության ձևի վերաբերյալ: Ավելի քան կես տարի Վաշինգտոնում անտեսում էին Անկարայի այդ դիմումը: Ի՞նչ գրության մասին է խոսքը և ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում համաձայնվեցին բավարարել Անկարայի խնդրանքը և ինչպե՞ս են Թուրքիայի անվանումը գրում այլ երկրներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, դեռևս 2021թ.-ի […]
18:16 06.01.2023
Արցախում շրջափակված լինելու փաստն ավելի է ամրացրել հավատն առ Աստված. մաղթանքներում առաջինը խաղաղությունն է: Հազարավոր արցախցիների հոսքը դեպի Ստեփանակերտի Մայր տաճար սկսվել է առավոտից և չի դադարել մինչ երեկո: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարում Սուրբ Ծննդին նվիրված պատարագ է մատուցվել: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:
16:52 06.01.2023
«Շենգավիթ» ԲԿ-ն տարին սկսում է բարի և անչափ հուզիչ լուրով․ «Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին: Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել […]
15:30 06.01.2023
Կյանքի ճանապարհից զրկված, օր 26-րդ. ինչպիսի՞ն է պատկերը փակ դռներից ներս. Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերները պատմում են Ստեփանակերտի դատարկ կամ կիսադատարկ խանութների, անհիմն թանկացումների ու ստեղծված անորոշ վիճակի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:31 05.01.2023
Ավարտվել է թունավորման հետևանքով 2021թ. Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի նախաքննությունը․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է 05.01.2023 17:03 Ավարտվել է թունավորման հետևանքով 2021թ. Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի նախաքննությունը․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է Ավարտվել է անվտանգության պահանջների խախտմամբ բնակարանում գազի ջրատաքացուցիչ տեղադրելու, այդ խախտումը սահմանված կարգով չարձանագրելու և չվերացնելու հետևանքով Վանաձոր քաղաքի […]
17:12 05.01.2023
2022-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը: Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված. հաջորդ շաբաթ կառույցը կունենա նախարար ու տեղակալներ: 2020-ին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Կառավարության որոշմամբ այժմ ընդլայնվել է ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Այսուհետ անպտղության […]
16:03 05.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 5-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Մ. Օհանջանյան, Փարամազի, Զ. Անդրանիկի, Մրգանուշի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:54 05.01.2023
Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք,տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն, պատասխանատու լինելով վառելիքի և քսանյութի ծախսերը, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների […]
13:57 05.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 5-ին ժամը 13.30-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցների, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 12, 15, 16, 16/1, […]
23:26 04.01.2023
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում երրորդ անգամ անհաջողությամբ պսակվեց նախագահի ընտրության փորձը: Ի՞նչն է պատճառը: Կարծես, պալատում կայուն մեծամասնություն կա. թեկնածուներից որի՞ հաղթանակն է բխում ամերիկահայերի ու Հայաստանի շահերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հանրապետականները վերահսկողության տակ առան ստորին պալատը, և խորհրդարանական՝ մինչ այդ փոքրամասնության նախագահ հանդիսացող Քևին Մաքարթին […]
21:41 04.01.2023
2022 թվականին ներբեռնված օրինակների քանակով հոգևոր գրականության ժանրում ամենահայտնի գրքերը եղել են Աստվածաշունչը, Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» և Կոնկորդիա Անտարովայի «Երկու կյանք» վեպը , հայտնում ՌԻԱ Նովոստին։ «Երկու կյանք» վեպը, որը գրել է Անտարովան (1886-1959) Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, առաջին անգամ լույս է տեսել նրա մահից 35 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսը ուսանողուհի Լևուշկան է, ում […]
15:54 04.01.2023
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու կարգավորումները՝ կապված 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում բնակվող քաղաքացիների հետ: «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը տեղեկացրել է , որ կենսաթոշակների վճարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է կենսաթոշակների, […]
13:46 04.01.2023
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2096-Ն որոշման համաձայն` տրանսպորտային միջոցը գրանցելու կամ տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկյացնում ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց […]