20:12 30.12.2022
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և հայրենակիցներին, որում ասվում է․ «Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և […]
20:01 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հակոբջանյանը : ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
17:00 30.12.2022
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ, որում ասվում է. «Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, բոլորի ընտանիքներին ու հարազատներին: 2022 թվականը կարևոր տարի էր հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի մեր առաքելության իրականացման, համակարգի բարեփոխումների ընթացքը հաստատապես […]
16:55 30.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 2022 թվականի վերջին նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էր նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասեն: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ […]
16:49 30.12.2022
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում նախարար Գրիգոր Մինասյանը` փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանի, Ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ, ծանոթացել է Քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված հատուկ նշանակության նոր 10 տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված են դատապարտյալներին ՔԿՀ-ներից քրեական վարույթ իրականացնող մարմիններ, դատավարական գործողությունների կատարման վայրեր փոխադրելու համար: Գրիգոր Մինասյանի խոսքով՝ այս բարեփոխումը նախատեսված է […]
16:16 30.12.2022
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հերթական անգամ թմրամիջոցներ են հայտնաբերել։ Դեկտեմբերի 28-ին, ժամը 23.20-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են կասկածելի վարքագծով մի քաղաքացու։ Երբ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ստուգման նպատակով մոտեցել են քաղաքացուն՝ նա դիմել է փախուստի։ Պարեկները կասկածանքով ձերբակալել են քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Կումայրիի բաժին։ […]
15:51 30.12.2022
Մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում: Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար: Հորդորում ենք տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու […]
15:46 30.12.2022
Ուկրաինայի նախագահի՝ զինվորականների իրավունքների ապահովման հարցերով խորհրդական Ալենա Վերբիցկայան պնդում է, որ փետրվարի վերջից երկրում անհետ կորել է 15000 մարդ։ Այդ մասին նա հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական ասոցիացիայի հետ ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում։ «Ռուսաստանը, ըստ վերջին տվյալների, հաստատել է 3392 ուկրաինացի ռազմագերի, սակայն 15 հազար մարդ այժմ անհետ կորել է Ուկրաինայում, այդ թվում՝ բազմաթիվ […]
15:36 30.12.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժգնացված ռեժիմով: ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանաձնարարվել է ուժգնացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։ Գործելու է «Թեժ գիծ» ծառայությունը՝ 30 03 կարճ համարով, որը անվճար է բնակչության զանգերին պատասխանելու […]
15:27 30.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական […]
15:22 30.12.2022
Տեղի է ունեցել «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների /SAICM/ իրագործման նպատակով» ծրագրի հիմնադիր խորհրդի նիստը, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Խաչատրյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. […]
11:46 30.12.2022
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հետևանքների մասին:
11:23 30.12.2022
Ամանորի առթիվ Պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, առհասարակ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: «Առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով՝ պարեկները հետևողականորեն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակներում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ: Կոչ ենք անում […]
11:20 30.12.2022
2023 թվականի հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։ Անապահովության […]
10:00 30.12.2022
Հետաքրքիր փաստ է, որ Ամանորի գիշերը մարդն առնվազն երկու անգամ ավելի շատ սնունդ է ընդունում, քան սովորական օրը։ Ստամոքսը պատրաստ չէ նման ծավալի: Ոչ բոլորն են հասկանում, որ չափից շատ ուտելը կարող է խանգարել ստամոքսի տոնուսը, շարժունակությունը և պերիստալտիկան: Այն կսկսի սխալ կծկվել, չի կարողանա նման քանակությամբ սնունդ պարունակել, ապա հեռացնել այն։ Դրա պատճառով կառաջանա […]
20:52 29.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ներկա են գտնվել Հովտաշատ բնակավայրի բուժամբուլատորիայի նոր շենքի բացման արարողությանը։ Մարզպետը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հետաքրքրվել նաև մատուցվող ծառայությունների որակով։ 4299 բնակիչ սպասարկող բուժամբուլատորիայի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում, նոր շենքը կառուցվել է ՀՀ կառավարության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն […]
19:58 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Ողջունելով սյունեցի դպրոցականներին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել, որ ուրախ է հյուրընկալել Ամանորի նախաշեմին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը: Ուսուցիչները տեղեկացրել են, որ դպրոցականների խումբն այսօր է եկել Երևան և արդեն եղել է մի քանի […]
19:23 29.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ […]
18:57 29.12.2022
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների […]
18:46 29.12.2022
Եվրամիության անդամ երկրների դեսպանները զգուշացրել են վրացական իշխանություններին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Accent.ge-ն։ Ըստ տեղեկության` Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ հանդիպմանը եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կոչ են արել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը՝ կանխել Սաակաշվիլիի իրավունքների խախտումը բանտում և հավելել […]
18:38 29.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերի ստուգայցերը շարունակվում են։ Մշտադիտարկումներն անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Յուրաքանչյուր հաստատությունում ուշադրություն է դարձվում ինչպես աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանն, այնպես էլ կարգապահությանն ու գրագետ փաստաթղթավարությանը։ Աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն ու թերացումները։ Դիտարկումների […]
13:00 29.12.2022
Դեկտեմբերի 26-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Գևորգ Նանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 28-ին նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին: *** Դեկտեմբերի 27-ին հաղորդվել էր 1994 թ. Արմեն Զախարյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արարատի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի […]
12:35 29.12.2022
Դեկտեմբերի 28-ին, ժամը 03.23-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Դեռևս ինքնությունը չպարզված անձը մահացել է, իսկ 17-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
12:28 29.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք։ Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու ջրային կենդանիների արդյունահանման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
12:15 29.12.2022
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս` սնվել չափավոր. սնունդն ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, […]
12:07 29.12.2022
Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհահատվածը մաքրվում և մշակվում է աղով, ավազով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
11:49 29.12.2022
Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է: Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում: Այս ամենը հաշվի առնելով, ԼՂ-ի ժողովրդին աջակցելու նպատակով, Արցախին կտրվի լրացուցիչ 4 մլրդ դրամի լրացուցիչ օժանդակություն, նշել է Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Փաշինյանը նաև որոշում է կայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորել […]