10:45 10.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 10-ին ժամը 11:00-ից մինչև հունվարի 11-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:44 10.01.2023
Մեքսիկայի կառավարությունը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Սինալոա նահանգում՝ նարկոաբարոն Խոակին Գուսմանի որդու ձերբակալությունից հետո բռնությունների աճից հետո։ Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ 1500 զինծառայողներ ժամանել են հանրապետության հյուսիսարևմտյան շրջան։ «Նրանց հիմնական խնդիրն է ամրապնդել օրենքի գերակայությունը և համագործակցել իշխանությունների հետ կազմակերպված հանցավոր համայնքների անդամների կալանավորման հարցում՝ միևնույն ժամանակ լիովին […]
08:27 10.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
08:06 10.01.2023
Տրոիցկում փրկարարները մեքենայի սրահից դուրս են բերել մեկ տարեկան երեխայի, ով պատահաբար փակել է մեքենայի դռները, հայտնում է Chelyabinsk News Telegram ալիքը։ Որոնողափրկարարական ծառայության հետ կապվել են մեքենայում փակված երեխայի ծնողները։ Տղայի հոր խոսքով՝ ինքը երեխային նստեցրել է մանկական նստատեղին ու սկսել մաքրել մեքենան, ինչի ժամանակ հետաքրքրասեր որդին ձեռքը բերել է դեպի կենտրոնական փականն ու […]
22:00 09.01.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]
20:18 09.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ 488-Ն) օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- […]
20:00 09.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
19:56 09.01.2023
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունվարի 1-8-ը գրանցվել է 68 ծնունդ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 33 տղա է լույս աշխարհ եկել, 35՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։
19:19 09.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով […]
19:11 09.01.2023
Դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախից հիմնականում կատարվել են բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխում Հայաստան: Ընդհանուր առմամբ տեղափոխվել են 15 բուժառու` իրենց ուղեկցող անձանց հետ միասին, այդ թվում` երկու օտարերկրյա քաղաքացիներ, որոնք նույնպես կարիք են ունեցել անհապաղ բժշական օգնության. այս մասին «Հորիզոն»-ի հետ զրույցում ասել է […]
18:47 09.01.2023
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: «Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ […]
18:21 09.01.2023
Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ 2015-ին Սուրում սկսված բախումների հետևանքով եկեղեցուն լուրջ վնասվածքներ էին հասցվել, սակայն վերականգնումից հետո այն կրկին բացվել էր։ Պատարագին մասնակցելու համար Դիարբեքիր է ժամանել հայր Նաթան Արաբյանը Ստամբուլից, տարբեր քաղաքներից բազմաթիվ հայեր և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) […]
18:13 09.01.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:
17:17 09.01.2023
2022 թվականի ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով՝ պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահին առկա քաղաքացիներին։ Այսպիսով, 2022 թվականին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։ «2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց […]
15:47 09.01.2023
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային […]
14:33 09.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
13:45 09.01.2023
Սարուշենի համայնքապետարանը, ի գիտություն համայնքի բնակիչների, հայտնում է, որ այսօր հունվարի 9-ին ժամը 15:00-ից մինչև վաղը 12:00 -ն անհրաժեշտ է համայնքապետարան ներկայացնել ընտանիքի անդամների անձնագրերը , ծննդյան վկայականները և սոցքարտերը:
12:48 09.01.2023
Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։ Շիրակում ձյան ծածկը բացակայում է։ Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ […]
12:44 09.01.2023
Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար: Համայնքային […]
12:34 09.01.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է այս տարվա առաջին գործակարգավարական նիստը: Գիշերը ձյուն է տեղացել. քաղաքապետին զեկուցել են ճանապարհների մաքրման աշխատանքների, այս ընթացքում ծագած այլ խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:30 09.01.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։ Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել […]
12:24 09.01.2023
Երեկ՝ հունվարի 8-ի առավոտյան, հավանաբար լուսադեմին, Թբիլիսիում ոստիկան է սպանվել։ Ըստ տեղեկության՝ միջադեպի առնչությամբ մեկ մարդ է ձերբակալվել։ Սպանության մասին տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։ ՆԳՆ փոխանցմամբ, հետաքննություն է սկսվել Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորությամբ սպանությանը և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելուն, պահելուն և կրելուն։ Ըստ […]
12:22 09.01.2023
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 9-ին քննարկել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքները: Սահմանված ժամկետներում գրասենյակը պատրաստել ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի […]
12:18 09.01.2023
Առողջաօահության նախարարությունը հայտնում է, որ H1N1 վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝ Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը: Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։ Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, […]
11:53 09.01.2023
Մեծ Բրիտանիայի կառավարությունն Անգլիայում կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստմասսե պարագաների, այդ թվում՝ պլաստիկ պատառաքաղների օգտագործումը, գրում է Guardian-ը։ Ըստ հրապարակման՝ վիճակագրության համաձայն՝ Անգլիայում տարեկան օգտագործվում է մոտ 1,1 միլիարդ մեկանգամյա օգտագործման ափսե և 4,25 միլիարդ մեկանգամյա օգտագործման պլաստիկ պատառաքաղ, որոնցից միայն 10%-ն է վերամշակվում օգտագործելուց հետո։ Նախկինում նմանատիպ արգելքներ արդեն մտցվել էին Շոտլանդիայում և Ուելսում։ Մինչ […]
11:36 09.01.2023
05.01-08.01.2023 թ. Երևան քաղաքում ծնվել է 220 երեխա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
11:21 09.01.2023
2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ: Այս փաստերն արձանագրվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» […]
11:16 09.01.2023
ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքում տեղացած ձյան հետևանքով ներպետական ավտոճանապարհներին իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Ստեփանակերտ – Ասկերան, Ստեփանակերտ – Ննգի – Մարտունի, Ստեփանակերտ – Գետավան և Դրմբոն – Մարտակերտ ուղղություններով մաքրման աշխատանքները կատարել է Արցախուղի ՓԲ ընկերության կողմից, իսկ Ստեփանակերտ – Կարմիր Շուկա ուղղությամբ՝ Վահե Կարապետյան ՓԲ ընկերությունը։
11:11 09.01.2023
Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները. ազատավանդակը կիսվում է երկու մասի, որի մասին նշել է տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը նաև քննարկվել են մի շարք հարցեր կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ։
10:23 09.01.2023
Հունվարի 5-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ ապամոնտաժելու միջոցով գողացել են Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը՝ մետաղյա լուսարձակով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցաումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է նույն գյուղի 52-ամյա մի բնակիչ: Գողոնը հայտնաբերվել է նրա տան բակում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Պետական-հասարակական […]