10:58 29.12.2022
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա: Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին: Կատարվում […]
10:34 29.12.2022
Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի է ներկայացվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Պաշտպանի նկատառումները հանգում են հետևյալին։ Նախևառաջ Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը: Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում […]
10:20 29.12.2022
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի կունենան հետևյալ արարողությունները. Դեկտեմբերի 31 Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հունվարի 1 Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում, Հունվարի […]
09:45 29.12.2022
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր […]
09:36 29.12.2022
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը
09:33 29.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել […]
08:30 29.12.2022
Կարմիր գրքի ամուրյան վագրը, որը տեսագրվել է Պրիմորիեի մայրուղու մոտ, չի ցատկել մեքենայի վրա, այլ վազել է ճանապարհի երկայնքով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ամուրի վագրերի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլևը։ Ավելի վաղ տեղի բնակիչները նկարահանել և սոցցանցերում հրապարակել էին Ամուրի վագրի կադրերը, պնդում էին, որ այն նկարահանվել է Ֆոկինոյի և Դուշկինի միջև Նախոդկա մայրուղու վրա։ […]
23:43 28.12.2022
Մարզիչ և պարուսույց Սոֆյա Յալանսկայան ներկայացրել է, այսպես կոչված, Fukutsuji գլանակով վարժությունների միջոցով նիհարելու գերժամանակակից մեթոդը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա ասել է, որ անիմաստ է նրանից հրաշքներ սպասել։ Յալանսկայայի խոսքով՝ Fukutsuji մեթոդը կիրառելիս խորհուրդ է տրվում օրական հինգ րոպե պառկել սրբիչի գլանափաթեթի վրա՝ միացնելով փոքր ու մեծ մատները։ «Մարդիկ ակնկալում են, որ գլանակի վրա հինգ […]
23:09 28.12.2022
Տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է. «Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:
22:17 28.12.2022
Ռումինիան ու Բուլղարիան միանալու են եվրոպական այն երկրներին, որոնք գալիք տարի սկսելու են սպառել ադրբեջանական գազը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Դիվանագետը վստահ է, որ դա համապատասխան քաղաքական հետևանքներ կունենա ու կազդի Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի վրա: Ռումինիան ու Բուլղարիան գազ են ստանալու ամռանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում: […]
19:54 28.12.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողի հարցին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին, պատասխանել է «այս հարցին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի»: Այս մասին նախագահը հայտարարել է Օրբելիանիի պալատում կայացած ճեպազրույցում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Սալոմե Զուրաբիշվիլիի ճեպազրույցի հետ միաժամանակ ակցիա է տեղի ունեցելն նախագահի աշխատակազմում։ Ցույցի մասնակիցները Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են արել ներում չտալ Վրաստանի երրորդ […]
19:25 28.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գ.Թ.-ին: Հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
18:57 28.12.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել է Ուկրաինայի հյուպատոսը: Ուկրաինայի հյուպատոսը երրորդ նախագահին այցելելուց առաջ լրատվամիջոցներին մեկնաբանություններ չի տվել։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ Ուկրաինայի հյուպատոսը դեկտեմբերի 23-ին ևս այցելել է Սաակաշվիլիին և առանց մեկնաբանության լքել կլինիկան։ Հիշեցնենք, որ վաղը Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է Սաակաշվիլիի գործով հերթական դատավարությունը։ Ելնելով հարցաքննվող վկաների քանակից […]
18:38 28.12.2022
Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ «Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել […]
11:47 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա նույն օրը միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ փող, նույնականացման, բանկային և զեղչի քարտեր էին: Տուժողից ընդունվել է […]
11:24 28.12.2022
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է իրենց ծառայությունում ներդնել պարտադիր ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում, փոխանցում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և […]
10:25 28.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 35 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և կաշառակերության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական […]
10:18 28.12.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանով՝ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տույժի նշանակմանը նախորդած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը N քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի կողմից շուրջ 5 ամիս որևէ քննչական և վարութային գործողություններ չկատարելու պայմաններում, գործուն միջոցներ չի ձեռնարկել […]
09:46 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է նաև Կարմիր շուկայի և Գիշիի գյուղական բժշկական ամբուլատորիաների, Խնուշինակի բուժակ մանկաբարձական կետի և Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ բուժանձնակազմների հետ և քննարկվել են դեղորայքային […]
09:41 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
22:00 27.12.2022
Ադրբեջանի խորհրդարանի նիստում այսօր առաջարկվել է քննարկել Նախիջևանի ինքնավարությունը լուծարելու ու այն կենտրոնական իշխանություններին ենթարկելու հարցը: Գործը քվերակությանը չի հասել, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությանն արդեն ընթացք է տրվում: Ի՞նչ նպատակով է Ալիևը ցանկանում վերացնել Նախիջևանի ինքնավարությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Բաքվում այս դիսկուրսն ակնհայտորեն իշխանության պատվերով է սկսվել: Շաբաթներ առաջ առաջինն […]
19:25 27.12.2022
Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հանդիպումն ավարտվել է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու և անձամբ նրան իրենց պահանջները: Ակցիայի նախաձեռնողի խոսքով՝ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի […]
19:06 27.12.2022
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ: Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ: Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցել են, որ «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում բոլոր ընթացակարգերն իրականանում են […]
18:51 27.12.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին։ Այցի հիմքում Գյումրի և Գլենդել քույր քաղաքների 2023թ․-ի հնարավոր համագործակցային ծրագրերն էին՝ քաղաքաշինության/ճարտարապետության, տուրիզմի և, մասնավորապես, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հանդիպմանը մասնակցել և հյուրերին ողջունել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը։ Հայտնում են Գյումրիի համայնքապետարանից։ Ողջույնի իր խոսքում, Վարդգես […]
18:32 27.12.2022
Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշել է, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը: «Մեր ժողովուրդն ընտանիքներով, երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել […]
18:15 27.12.2022
Դանակահարության դեպք է արձանագրվել Ախուրյանում։ Ահազանգից մեկ ժամ անց դանակահարողը ձերբակալվել է: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:09 27.12.2022
Կառավարության որոշմամբ գյուղացիական տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար Տավուշի մարզին պետական միջոցներից հատկացվել է 11 միլիոն 741 հազար դրամ՝ սահմանամերձ բնակիչների կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների ձեռք բերման նպատակով, որպես պետական աջակցություն: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է մարզի սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչներին, ովքեր պետք է աջակցություն ստանան կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների […]
15:44 27.12.2022
Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում ձերբակալեցին յոթ երևանցու: 24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` […]
15:28 27.12.2022
Ծնվել է 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ […]
14:41 27.12.2022
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել: Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, պարեկները կանգնեցրել էին Արթիկի 46-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի տեղում, պարեկները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված: Մեքենան […]