ՀՀ ՔԿ-ում հանդիպում-խորհրդակցություն է անցկացվել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀՀ ՔԿ-ում հանդիպում-խորհրդակցություն է անցկացվել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ

19:23 29.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ նոր օրենսգրքով անչափահասների, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն դրա որակավորումն ունեցող հոգեբանների ներգրման նոր ինստիտուտի սահուն ներդրման և գործարկման հետ կապված խնդիրներն ու ընթացակարգերը։

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան: Ընդ որում, եթե ներկայում դեռևս իրավաչափ է համարվում նշված կատեգորիայի անձանց հետ կատարվող քննչական գործողություններին մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը, ապա 2023թ․ հունվարի 1-ից նման գործառույթ կարող են իրականացնել միայն որակավորված հոգեբանները:

 

Օրենսդրական այս պահանջի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 9-ի համապատասխան որոշման հիման վրա նշված գործողություններին մասնակցելու իրավասություն է տրվել 25 հոգեբանի, ովքեր սահմանված ընթացակարգերն անցնելու արդյունքում ստացել են անհրաժեշտ որակավորվում:

 

Վերջիններիս հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն առանձնահատուկ վերաբերմունք պահանջող նշված կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանվածության, մասնագիտական աջակցության առավել բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից ընդգծել է համապատասխան քրեական վարույթներով քննչական գործողությունները միայն որակավորված հոգեբանների ներգրամամբ իրականացնելու օրենսդրական նոր պահանջը։ Նա հույս է հայտնել, որ հոգեբանները նախանձախնդրությամբ կմոտենան իրենց առաքելությանը։

 

Շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հոգեբաններին մանրամասն պարզաբանել են քրեական վարույթների շրջանակում նրանց կողմից մատուցվելիք ծառայությունների իրավական ընթացակարգերը, իրավապայմանագրային հարաբերությունների, քննիչների հետ աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։
2023թ․ հունվարի 1-ից անչափահասների, անգործունակների կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն որակավորված հոգեբանների ներգրավման նոր ինստիտուտի գործարկման սահունությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ հատուկ շրջաբերականով իր տարածքային բոլոր ստորաբաժանումներին տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

20:36 20.06.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

19:54 20.06.2025

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...

BACK_TO_TOP