19:54 26.12.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 158.33 մլն դրամ է, որի 70%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 30%-ը՝ համայնքի: Կապալառու կազմակերպությունը «Եղնիկիպես» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՍՊԸ-ն: Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կապիտալ վերանորոգել 785,4քմ մակերեսով […]
19:47 26.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
19:32 26.12.2022
Արդարադատության նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական […]
19:20 26.12.2022
Դեկտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Տոնի առիթով Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի […]
18:52 26.12.2022
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 ՀՀ դրամ ներդրմամբ շարունակվում են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները։ Հայտում են Շիրակի մարզպետարանից։ 7,2 հեկտար տարածքի բարեկարգման նախագիծը մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին է տրամադրվել «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի» կողմից։ Կառավարություն-համայնք-հիմնադրամ […]
15:18 26.12.2022
Ակներցիներն այսուհետ Գորիս կհասնեն ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։ Հանդիսավորությամբ բացվել է Գորիս-Ակներ վերակառուցված ճանապարհը: Այն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ ամբողջովին ասֆալտապատվել է Դիտակետի հարակից տարածքը։ Հիմնադրամների օժանդակությամբ էլ Ակներում կառուցվել է նոր խաղահրապարակ, իսկ Վերիշենում՝ վերակառուցվել մանկապարտեզ: Արդյունքում Ակներ և Վերիշեն բնակավայրի շուրջ 150 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա։ Գորիսն […]
14:00 26.12.2022
Դեկտեմբերը նաև Երևանի քաղաքապետարանի համար է հաշվետու ամիս: Մայրաքաղաքի բարեկարգման, լուսավորության և իրականացվող այլ աշխատանքներն ամփոփելու նպատակով Երևանի քաղաքապետարանում անցնող տարվա վերջին գործակարգավարական նիստն է անցկացվել: Վերջնարդյունքը, սակայն, բոլոր ծրագրերի դեպքում չէ, որ ակնհայտ է: Կան հանձնարարականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ավարտվելու են արդեն 2023-ի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:55 26.12.2022
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ այսօր գիծ է դուրս գալու 1 հատ երեք վագոնանի շարժակազմ, որի վերականգնման և շահագործմանը պատրաստ լինելու աշխատանքներն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։ Այսպիսով, շահագործվող վագոնների թիվը կկազմի 32, ինչն էլ կազմում է ինվենտարային պարկի 71,1% : Բարի ընթացք մաղթենք նոր շարժակազմին, իսկ ուղևորներին՝ անվտանգ ու անխափան երթևեկություն։
12:47 26.12.2022
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները դեկտեմբերի 24-ին, գիշերային շրջիկ ծառայության ժամանակ, Արթիկ քաղաքի «Տուֆաբլոկներ գործարան» ԲԲԸ տարածքի մոտ, ստուգելու նպատակով, կանգնեցրել են 43-ամյա արթիկցու վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են թրթուրավոր տրակտորի յուղի պոմպեր: 43-ամյա վարորդը և երկու ուղևորները, որոնցից մեկը՝ Արթիկի, մյուսը՝ Տուֆաշեն գյուղի բնակիչ, հրավիրվել են ոստիկանության Արթիկի բաժին: Բաժնում նրանք […]
12:12 26.12.2022
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում այս պահին շինարարություն է: Սա, ըստ էության, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի վերջին փուլն է: Ծրագրի ընթացքին տեղում հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
12:04 26.12.2022
Դեկտեմբերի 23-25-ը Երևան քաղաքում ծնվել է 135 երեխա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
11:46 26.12.2022
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դորս եկող ճանապարհների հենակետերում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 2470 հատ, 870 կգ «սիգ» տեսակի […]
11:25 26.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 16-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման […]
11:00 26.12.2022
Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.53-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տանը սպանել է կնոջը: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 08.45-ի սահմաններում 34-ամյա տղամարդը, մեղադրանքներ հնչեցնելով կնոջ հասցեին, խոհանոցային դանակով սպանել է նրան: 34-ամյա տղամարդը ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է Լոռու […]
10:41 26.12.2022
Տևական դադարից հետո Փորձագիտական կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժինը սկսել է իրականացնել մանրաթելերի և գործվածքների որակական և բաղադրության քանակական փորձաքննություն: Այս մասին հայտնում են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Նշվում է, որ հետազոտման օբյեկտ կարող են լինել՝ առանձին տեքստիլային թելեր և թելեր տեխնիկական օգտագործման համար, թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ, կտորից […]
10:36 26.12.2022
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝ այդ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակ: Պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին: Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 9,5 մմ շեղբի […]
10:21 26.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր […]
10:10 26.12.2022
Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը ___ Ստեփանոսը 7 այրերից մեկն էր, որ Երուսաղեմի Եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեց ժողովրդին սպասավորելու համար: Ստեփանոսը հավատով և Սուրբ Հոգով, շնորհներով և զորությամբ լցված մի մարդ էր և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: […]
09:48 26.12.2022
Աշխատավարձի բարձրացում հնարավոր է այն ոլորտներում, որոնք կադրերի սուր պակաս ունեն, Պրայմ գործակալությանը ասել է CROS HR տնօրեն Դմիտրի Դուդարևը։ Աշխատավարձերի մրցավազքը, ինչպես նշել է մասնագետը, կշարունակվի ՏՏ և շինարարության, ինչպես նաև տրանսպորտի և կառավարման ոլորտներում։ Դուդարևի խոսքով, կադրերի առանձնահատուկ պակաս կնկատվի այն ոլորտներում, որտեղ աշխատողներ են անհրաժեշտ՝ ինժեներներ, տեխնիկական և բժշկական մասնագիտությունների ներկայացուցիչներ, սոցիալական […]
09:04 26.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Նաիրիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
19:50 25.12.2022
900 կին այս պահի դրությամբ արդեն իսկ գրանցվել է Պլատֆորմ#5 ծրագրի միջոցով անվճար վերապատրաստվելու դասընթացին, որը նոր հնարավորություն է՝ բարձր վարձատրվող ու հեռանկարային մասնագիտություն սովորել ցանկացող կանանց համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ « Դասընթացներն անվճար են, անցկացվելու են օնլայն․ մասնակցության համար պարտադիր է սմարթ հեռախոսի, համակարգչի առկայությունն ու ինտերնետին […]
18:47 25.12.2022
Ճամայկայում Բոգ Ուոքիից քահանան (Միդլսեքս) մահացել է հաղորդության ժամանակ: Այս մասին հայտնում է Jamaica Star-ը։ 65-ամյա Ֆեդի Ուիլիսը, ով մկրտություն է կատարել Jew Pen Lighthouse Pentecostal եկեղեցում, մահացել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին: Ինչպես հետաքննության ընթացքում հաջողվեց պարզել, քահանան պետք է մկրտեր համայնքի անդամներից մեկին և նրա հետ կանգներ եկեղեցու սուրբ ջրով ավազանի եզրին։ Ինչ-որ […]
15:29 25.12.2022
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացնում է, որ ամփոփվել են սույն թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի օրակարգային 3 հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները` -ընտրվել է կարգապահական հանձնաժողով, -հաստատվել են Կանոնադրության փոփոխությունները և լրացումները -հաստատվել են փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունները և լրացումները: «Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է իրավահավասարության վրա […]
20:50 24.12.2022
Երեկ` դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Վահրամ Ե-ի վարած Opel մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Գիա Ք-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Գիա Ք-ն, նրա ուղևոր` Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա […]
20:20 24.12.2022
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում ստուգել են 39-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Սրահում՝ տեսանելի վայրում, կար ատրճանակ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանները նրան ձերբակալեցին և տարան բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային […]
20:00 24.12.2022
Աշոցք խոշորացված համայնքի Արփենի, Բաշգյուղ, Փոքր Սարիար և Կրասար բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը է 90 մլն 643 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը՝ 70 տոկոս (բարձր լեռնային)՝ 63 մլն 450 հազար դրամ։ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 51 […]
19:49 24.12.2022
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները: Պաշտպանության […]
19:43 24.12.2022
Քուրդ ցուցարարները անկարգություններ են կազմակերպել Փարիզի կենտրոնում. Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, հայտնել է BFM.TV հեռուստաալիքը։ Օրվա ընթացքում հազարավոր քրդեր դուրս են եկել Հանրապետության հրապարակ՝ բողոքելու ուրբաթ օրը երեք քուրդ ակտիվիստների սպանության դեմ։ Ըստ ցուցարարների՝ միջադեպի հետևում կանգնած է Թուրքիան։ Բախումներ են տեղի ունենում քրդերի և ոստիկանների միջև, հրկիզվում են փողոցային գույքն ու […]
19:30 24.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի […]
19:19 24.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի […]