19:30 24.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի […]
19:19 24.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի […]
19:02 24.12.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։ Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերեւութաբանական կայանների հիմնում, ջրային […]
18:21 24.12.2022
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաները և իրանցի մուսուլմանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և […]
17:57 24.12.2022
Քննչական ծառայության քննիչ Վասիլ Կակաշվիլիի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հրաժարվել է կենսաբանական նմուշներ վերցնել։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Կակաշվիլին հայտնել է լրագրողներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո։ Ինչպես նշել է Կակաշվիլին, անձամբ ինքը ցանկանում էր Սաակաշվիլիից լսել փորձանմուշներ վերցնելու վերաբերյալ դիրքորոշումը։ «Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը բացասական դիրքորոշում է հայտնել արյան, մազերի և եղունգների […]
17:45 24.12.2022
Սանտա Կլաուսը շաբաթ օրը սկսել է իր 67-րդ շրջագայությունը աշխարհով մեկ՝ շնորհավորելու բոլոր Սուրբ Ծնունդը, նա արդեն հասել է Նոր Զելանդիա: Այս մասին դեկտեմբերի 24-ին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի օդատիրեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD): Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սուրբ Ծննդյան շրջագայության ընթացքում Ձմեռ պապը նվերներ կհանձնի։ Ձմեռ պապի տեղաշարժը վերահսկում […]
17:32 24.12.2022
Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստ, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Կարեն Սարգսյանը։ Օրակարգում քննարկվել են 2023 թվականի […]
17:12 24.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։ Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք […]
12:58 24.12.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1950 թ. ծնված Սուրեն Ղազարյանը: Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական բաժին կամ զանգել՝ 010-53-02-02 կամ 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10 24.12.2022
Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Ս.Դ.-ն, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս.Դ.-ի կողմից կատարված հանցավոր արարքը, և համաձայն դատական ակտի, […]
11:44 24.12.2022
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկում: Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի 24-ին Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում աշխատանքային ժամ է սահմանվել 10:00-ից մինչև 21:00-ն:
11:38 24.12.2022
Դեկտեմբերի 19-ին Արագածոտնի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին գրություն էր ստացվել կաղնու տարբեր տրամագծի 120 ծառ ապօրինի հատելու մասին: Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել Բյուրական գյուղի չորս բնակչի: Նրանք հայտնել են, որ 120 կաղնին էլ իրենք են ապօրինի հատել որպես վառելափայտ օգտագործելու համար: Ապօրինի հատված ծառերը հայտնաբերվել են: Բյուրականցի չորս […]
11:16 24.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին […]
10:25 24.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
23:38 23.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-28-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:
23:00 23.12.2022
Երևանի ու Ստեփանակարտի միջև հումանիտար ավիամիջանցք ստեղծելու նպատակով Արցախի իշխանությունները քննարկում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարային ծրագրին դիմելու հնարավորությունը: Որքանո՞վ է հավանական մարդասիրական ավիամիջանցքի բացումը ստեղծված պայմաններում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Ինչպես գիտենք՝ Քաղաքացիական ավիացիայի բոլոր խնդիրները կարգավորող Չիկագոյի հայտնի կոնվենցիան ասում է, որ յուրաքանչյուր պետություն իր օդային տարածքի միակ […]
21:00 23.12.2022
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման տեմպերին՝ նշելով ավարտի ժամկետներ։ «Ճանապարհը Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետև սահման՝ 11,7 կմ է: Երեք շինարարական ընկերություն են աշխատում, գլխավոր դժվարություններն ու բարդություններն, այսպես ասած, հաղթահարված են, հողային աշխատանքների, ժայռերի պայթեցումների […]
20:35 23.12.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված հաջորդ տարվա ծրագրերը։ Շիրակի մարզպետի կողմից […]
20:12 23.12.2022
ՀՀ ոստիկանությունը նախատոնական օրերին անցել է ուժեղացված ծառայության։ Ուժեղացված ծառայություն է իրականացվում նաև Հանրապետության բոլոր ճանապարհներին։ Պարեկներն ու ճանապարհային ոստիկանները շուրջօրյա հսկողություն են սահմանել և հայտնաբերելու են օրինախախտ վարորդներին։ Ամանորյա տոներն անվտանգ անցկացնելու համար ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել երթևեկության, լռության ժամի և հրագործական արտադրատեսակներից պգտվելու կանոնները։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:39 23.12.2022
Այսօր շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցներով Մուշ 2 թաղամասում կառուցված երկու շենքերը, բնակարանամուտ է տոնել 36 ընտանիք։ Երկու վեցհարկանի շենքերի կառուցումը մեկնարկել էր 2020 թվականին։ Երկու շենքերը կառուցվել են հանգանակած մեկ ու կես միլիոն դոլարով, փոխվել են անօթևան ընտանիքների բնակապահովման մոտեցումները։ Շահառուներն ընտրվել են սահմանված չափորոշիչներով։ Երկրաշարժից տուժած լինելուց բացի նախապատվությունը տրվել […]
16:28 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Հրազդան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Միկրոշրջան թաղամասի 93 շենքի բնակարաններից մեկում սպանել են 73-ամյա հարևանուհուն: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: 73-ամյա կնոջ դուստրը հաղորդում է տվել, որ ժամը 13.50-ի սահմաններում մորը՝ Լյուբով Վելիկային տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան, սակայն մայրը չի […]
13:00 23.12.2022
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում, Սևան քաղաքի նախկին հիվանդանոցի հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 22-ին հայտնաբերել, ձերբակալել և «ԳԱԶ-2752» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Սևանի բաժին են տեղափոխել սևանցի երեք տղամարդու: Ստացված օպերատիվ տեղեկություններով՝ գողոնը «ԳԱԶ-2752» ավտոմեքենայում է: Տղամարդիկ և «ԳԱԶ-2752»-ը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
12:42 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Ախուրյան գյուղից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 49-ամյա մի տղամարդու: Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.40-ի սահմաններում Ախուրյան գյուղի Կոմիտասի փողոցի 2-րդ անցուղու տներից մեկում գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 49-ամյա գյումրեցուն […]
12:28 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Հրազդան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Միկրոշրջան թաղամասի 93 շենքի բնակարաններից մեկում սպանել են 73-ամյա հարևանուհուն: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: 73-ամյա կնոջ դուստրը հաղորդում է տվել, որ ժամը 13.50-ի սահմաններում մորը՝ Լյուբով Վելիկային տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան, սակայն մայրը չի […]
12:11 23.12.2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության […]
12:03 23.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։ Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը: 2022 թվականի պետական […]
11:48 23.12.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են պեստիցիդների (թունաքիմիկատներ) ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Վարչապետի աշխատակազմից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեման պեստիցիդների ներմուծման պահանջների փոփոխությունն էր, համաձայն որի՝ այսուհետ պարտադիր է լինելու պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության […]
11:09 23.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, սառը զենքի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությոունների չարաշահման՝ 3, անձնական ունեցվածքի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ […]
10:58 23.12.2022
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ոստիկանները քաղաքի շուկայի տարածքում նկատել են անկանոն երթևեկող «ՎԱԶ-21 214» մակնիշի մի ավտոմեքենա: Նկատելով ոստիկաններին՝ մեքենայի վարորդը ձեռքի փաթեթը նետել էր ավտոմեքենայի դիմացի ռետինե գորգի վրա՝ տեսանելի հատվածում: Տղամարդու հայտնածով՝ փաթեթում թմրանյութ էր: Մեքենայի 26-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ […]