10:46 23.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու սպանության հանգամանքները: 2022թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց շենքի բնակարաններից մեկում սպանել են իր հարևանուհուն՝ ծնված 1949թ.։ Նույն օրը՝ ժամը 15։10-ին, հաղորդում է տվել նաև վերջինիս դուստրն այն մասին, որ […]
10:40 23.12.2022
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Օշական գյուղում իրենց անասնագոմից փորձել են գողություն կատարել, իսկ երբ որդին նկատել է` որդուն կացինով հարվածել են ու փախել, նաև հայտնել էր, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցի հաղորդումը: «Գագաթային […]
10:13 23.12.2022
Ռուբեն Վարդանյանն այսօր տեսակապով ուղիղ միացման ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Արցախում տիրող իրավիճակով: «Մենք հասկանում ենք դժվարությունները, 264 ժամ է՝ շարունակվում է բլոկադան, իհարկե ամեն մի ժամն ավելացնում է մարդկանց անհանգստությունը, մտահոգությունը, ավելանում է ագրեսիան, դեպրեսին, որն ազդում է իրենց կյանքի վրա», -ասել է Վարդանյանը: Նշել է, որ կիրակի օրվա […]
09:56 23.12.2022
Ռաս Ալ Խայման, որն արդեն մի քանի անգամ գրանցվել է Գինեսի հրավառության գրքում, ծրագրում է Ամանորի գիշերը երկու նոր համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է Էմիրությունների Զբոսաշրջության զարգացման վարչությունը (RAKTDA): Վայրը կլինի Ալ Մարջան կղզու և Ալ Համրա շրջանի միջև գտնվող ափը: Ամենահյուսիսային էմիրությունը պատրաստվում է գերազանցել համաշխարհային ռեկորդը «Միևնույն ժամանակ հրավառություն արձակող ամենաշատ հեռակառավարվող անօդաչու […]
09:45 23.12.2022
Սուդանում երեք առյուծ սատկել է՝ փորձելով փախչել կառավարամետ միլիցիայի բազայի միջանցքից, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի կենդանիների իրավունքների պաշտպաններին։ Երեք առյուծներ՝ Լեո, Ռենաս և Ամանի անուններով, ծնվել են երկու տարի առաջ կազմակերպության հաստատություններից մեկում, հայտնել է Սուդանի կենդանիների փրկության կենտրոնի ներկայացուցիչը։ Նրանք վերջերս վաճառվել են մի ֆերմայում, որը պատկանում էր «Արագ աջակցության ուժերին»՝ Ջանջավիդ […]
09:21 23.12.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեության համատեքստում իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով ՄԻՊ-ը քաջալերում է կանանց անցնելու Պարեկային ծառայության ՀՀ 4 մարզերում՝ Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում, Սյունիքում։
09:10 23.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:30 23.12.2022
Հենց երեխան սկսեց կասկածել Ձմեռ պապի գոյությանը, ապա նրան պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն պարզել այս հարցը։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նման խորհուրդ է տվել «Բուդու» առցանց առողջապահության կառավարման ծառայության հոգեբանական ծառայության ղեկավար Տատյանա Իսրայելյանը։ «Մենք բոլորս տարբեր տարիքում դադարում ենք հավատալ Ձմեռ պապին, և ինչ-որ մեկը երբեք չի հավատացել, և նրանց թիվը մոտ 10 տոկոս […]
23:30 22.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ռուբինյանց փ. 11, 11/2, 13, 15 շենքեր և 11/4 առանձնատուն, Պ․Սևակի փ. 90, 92 շենքեր և 90 առանձնատուն, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ, […]
23:00 22.12.2022
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը Մոսկվայում, չի կայանալու: Տեղեկությունն այս մասին տարբեր կերպ է մեկնաբանվում: Ինչպե՞ս են ներկայացնում վիճակը Բաքվում ու Մոսկվայում: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ: «Բաքվում դեռ որևէ կերպ պաշտոնապես չեն մեկնաբանել, իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ այս առիթով հաղորդագրություն […]
22:49 22.12.2022
Առաջիկայում կստեղծվի ինդուստրիալ կոմիտե, որը վերահսկողություն կիրականացնի հեռուստաընկերությունների վարկանշային չափումների ոլորտում: Այս նպատակով օրինագիծ է մշակվել, որի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպվել խորհրդարանում: Հեռուստատեսային դաշտում նոր խաղի կանոններ կսահմանվեն: Ու այդ կանոնները կամրագրվեն օրենքով ու իրավական ուժ կստանան: Ինչի՞ մասին է խոսքը: Ամիսներ առաջ Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» […]
20:25 22.12.2022
Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) բժշկական վարչության պետ Մալխազ Ուրթխմելիձեի խոսքով, դատարանից ՀՔԾ-ին տրամադրված «Էմպաթիա» կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի թունավորման փաստը չի հաստատվել: Գրում է Aliq Media-ն։ Ուրթխմելիձեն նշել է, որ Սաակաշվիլիի օրգանիզմում, ըստ ներկայացված փաստաթղթերի՝ առողջությանը վնասող քանակությամբ թունավոր նյութ չկա: Ըստ Ուրթխմելիձեի՝ ամերիկյան լաբորատորիայի կայքում, որտեղ «Էմպաթիա»-ն […]
19:29 22.12.2022
Արդեն հերթական օրն է՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկան անսովոր լուռ է: Վաճառակետերը գրեթե դատարկ են: Շատ գնորդներ արդեն շուկայից դատարկաձետն են հեռանում: «30 տարուց շատ է աշխատում եմ շուկայում: Այսպիսի բան չի եղել էսքան վախտ: Շուկան լրիվ դատարկ է, բոլորը գնացել են տուն ծախելի պեն չկա: Ընդամենը մի քանի կանաչի է, էտ էլ ստեղ են արտադրում: […]
18:58 22.12.2022
Ականավոր պետական, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից՝ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Տեղեկացնում է Գալուստ Սահակյանի ընտանիքը։ Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երեւանի Սպանդարյան գերեզմանատանը:
18:42 22.12.2022
Շրջափակված Արցախում հարսանիք է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։ «Շրջափակված, բայց ապրում ենք: Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տարճարում այսօր Տիրոջ օրհնությունն են ստացել Էդուարդն ու Ասպրամը»,-գրել է Հունան Թադևոսյանը:
16:00 22.12.2022
Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետը: Կառավարության նոր որոշումներով 2023-ի հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ, կրթամշակութային մի շարք հաստատություններում կիրականացվեն կապիտալ ծրագրեր, բազմաբնակարան շենքերում օրենքի փոփոխությամբ կկանխվեն ապօրինի շինարարությունները և սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 3 մլրդ 246 միլիոն դրամ կհատկացվի 8 […]
13:55 22.12.2022
Նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի գազասպառողների Գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Նույն օրը ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի, Շահումյան, Աբովյան, Սպանդարյան, Իսահակյան, Աղբյուր Սերոբի փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
13:33 22.12.2022
2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝ 📌մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝ ✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն), ✅ գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն), ✅խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի […]
13:24 22.12.2022
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել կլինիկայից: Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ավելի վաղ Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահը պլանային բուժզննում է անցնում:
13:00 22.12.2022
2022 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը: Նոյեմբերի տվյալներով 701 հազար 451 աշխատատեղ կա: Այսպիսով՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի […]
12:35 22.12.2022
Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության, ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում` 2022 թվականի նոյեմբերի 20-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի մայթեզրերից առգրավվել է 700 կգ ձուկ, […]
12:31 22.12.2022
Շրջակա միջավայրի նախարարությւնը ներկայացրել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի լուսանկարները: «Զիկատար» պետական արգելավայրը կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին։ Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 1250-1650 մ։ Արգելավայրի տարածքում գտնվում է բնապահպանական ուսումնական կենտրոն՝ ապահովված ուսուցումների, կեցության և հանգստի […]
12:10 22.12.2022
ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ: Ազգային […]
11:56 22.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի շրջափակման 11-րդ օրվա պատկերը. Ըստ այնմ՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահասներ, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից, 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում, 19 անձ, որից 13-ը՝ երեխաներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:
11:51 22.12.2022
Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 34-ամյա Անժելա Մանուչարյանի և 2021 թ. ծնված որդու անհետ կորելու մասին: Ոստիկանության Գորիսի, Արաբկիրի և Մաշտոցի բաժինների ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Անժելա Մանուչարյանը անչափահաս որդու հետ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի հյուրանոցում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին: Նա հայտնել է, որ որդու հետ իր […]
11:45 22.12.2022
«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները». կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա նշել է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել՝ այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Վարչապետը ստեղծված իրավիճակին հստակ գնահատականներ հնչեցնողներին իր երախտագիտությունն է հայտնել: Մանրամասները՝ քիչ անց՝ […]
11:38 22.12.2022
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, ժամը 2-ին մոտ, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց «Արմավիր» բժշկական կենտրոնից: Որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժածի վիճակը ծանր էր: Ոստիկաններին հաջողվեց միայն ճշտել, որ դեպքը տեղի էր ունեցել Արաքս գյուղում: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակերում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժածը կենցաղային […]
11:27 22.12.2022
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 21.12.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 81 երեխա:
11:17 22.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, ք. Տաշիր) արտադրական առանձին գործառույթի կասեցումը. լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակն արդեն համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Մեկ այլ որոշմամբ վերացվել է «ՏԳ […]
11:13 22.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 3, պաշտոնեական լիազորությոունների չարաշահման, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացենլու կամ վատնելու, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, […]