10:53 22.12.2022
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր […]
10:45 22.12.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ՝ գնանշման հարցման եղանակով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/19Ն)՝ Մ-7, /Մ-3/ – Սպիտակ- Գյումրի – ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ47+100-կմ48+000 հատված Հ-23, /Մ-3/ – Պուշկինյան լեռնանցք – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ13+400 հատված Տ-1-44,/Մ-3/ (Ապարան) – Լուսագյուղ ավտոճանապարհի կմ0+000-կմ3+000 հատված […]
09:50 22.12.2022
Դեկտեմբերի 22-ին (ժամը 1։08) ձմեռային արևադարձի օրն է։ Այս մասին հիշեցնում են Բյուրականի աստղադիտարանից: Այս օրը Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում: Այդ ժամանակ դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը, իսկ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր: Երկրի հասարակածի […]
09:31 22.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Նաիրիի, Արթիկի, Եղեգնաձորի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
09:02 22.12.2022
Մոսկվայի կենդանաբանական այգում ջրարջ շուն Բուբան ձմեռել է։ Այս մասին հայտնել են կենդանաբանական այգու մամուլի ծառայությունում։ «Դեկտեմբերի սկզբին ջրարջ շուն Բուբան տեղափոխվեց նոր խցիկ, որը ստեղծված էր հատուկ նրա համար: Տեղափոխումը տեղի է ունեցել նախօրոք, որպեսզի շան համար հնարավորինս դյուրին լինի պատրաստվել ձմեռային քնին»,- հայտնել է կենդանաբանական այգու Telegram ալիքը։ Թռչնանոցը գտնվում է Ռուսաստանի Ֆաունայի […]
08:50 22.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
23:35 21.12.2022
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Արցախի Կաշերի ոսկու հանքը շահագործելու կեղծ իրավունքը Ադրբեջանի կառավարությունից ստացած բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է միջազգային ատյաններ: Եթե գործը հասնի միջազգային դատական ատյաններ, ի՞նչ շանսեր կունենանք: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ: «Բրիտանիայում գրանցված «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է մի […]
22:13 21.12.2022
Դեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ մի կին: Նա հայտնում էր, որ նախորդ օրվա ցերեկը, ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից գողացել ոսկյա երկու մատանի և ձեռքի մեկ շղթա՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Արագածոտնի […]
20:25 21.12.2022
Կիսված ընտանիքներ, ծայրահեղ ծանր հիվանդներ, կիսադատարկ խանութներ, թշնամու ցեղասպան գործելաոճ: Արցախն աշխարհից անջատված է արդեն 10 օր: Ամեն մթնող ու լուսացող օրվա ժամերը դարեր են թվում հատկապես 13-ամյա Ալենի ու 11-ամյա Էրիկի համար. oկուպացված Քաշաթաղից տեղահանված ու Մսմնայում հաստատված Դալաքյանների ժամանակավոր՝ այս մեծ տան բոլոր հոգսերը, ընտանի կենդանիներին ու թռչուններին խնամելը ստիպված առանց մեծերի մնացած […]
20:09 21.12.2022
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանից բաց է թողնվելու անօդաչու օդապարիկ (аэростат): «Հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:34 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Աշտարակի և […]
19:08 21.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ա. Հ.-ն (ՀՀ ՊԵԿ նախագահի 14.10.2022թ. հրամանով ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից) օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի, Գ. Դ.-ի, ինչպես նաև Ռ. Մ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք […]
18:52 21.12.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը մասնակցել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կահավորված հոգեթերապևտիկ սենյակի բացմանը: Սենյակի հարդարումն իրականացվել է թերապևտիկ աշխատանքին համապատասխան հատուկ լուծումներով՝ հագեցած ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա անցկացնելու հնարավորությամբ: Հոգեթերապևտիկ սենյակի կահավորմանը զուգահեռ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվել են ինչպես «Աբովյան», այնպես էլ այլ […]
18:17 21.12.2022
Դեկտեմբերի 20-ին կայացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի էկոակումբների երիտասարդական գագաթնաժողովը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Գագաթնաժողովին ներկայացվել է տարեսկզբին հիմնված էկոակումբների գործունեության մեկ տարվա ամփոփը՝ իրականացված բնապահպանական նախագծերը, արդյունքներն ու հետևանքները: Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, էկոակումբների անդամներ, […]
18:11 21.12.2022
Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու նպատակով դիմած անձանց հետ հարցազրույցի փուլը, որին մասնակցող 12 հավակնորդից ընտրվել է 3 թեկնածու` Դավիթ Թադևոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով, Գոռ Հարությունյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով, և Գոռ Մինասյանը՝ 6 կողմ, 3 […]
17:13 21.12.2022
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատներն իրենց հուզող խնդիրները, առաջարկություններն արձանագրելու և միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարել 096-02-09-31 հեռախոսահամարով:
17:09 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
16:03 21.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Նիստին մասնակցել են նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմը ի թիվս այլ հաստատությունների, մշտադիտարկել է 3 խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի […]
15:44 21.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական […]
15:41 21.12.2022
Կրթություն 15:12 Ժաննա Անդրեասյանը Գորիսի թատրոնում հանդիպել է Բերձորի ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին: Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար […]
11:03 21.12.2022
Գյումրիի մանկապարտեզներում մեկ երեխայի ամսական վարձավճարը 8000 դրամ է կազմում: Ծնողների վճարած գումարով ձևավորվում է մանկապարտեզի բյուջեն, կատարվում են անհրաժեշտ գնումներ ու երեխաներին ապահովում են երեքանգամյա սնունդով, մնացած գումարն էլ ուղղում են կոմունալ վճարումներին։ Քաղաքային բյուջեից տրամադրվող գումարը միայն աշխատավարձերի համար է: Մինչ այդ վարձավճարի զեղչային համակարգ կիրառվել է սոցիալական տարբեր խմբերում ներառված երեխաների համար։ […]
10:40 21.12.2022
Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և վարութային […]
10:06 21.12.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է «Թվապատում Aftershock» 2022 կոնֆերանսին: Իր խոսքում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին. «Կարծում եմ, որ հակամարտությունների լուսաբանման խնդիրների վտանգների, բայց նաև հնարավորությունների մասին Հայաստանում նման մասնագիտական խոսակցություն ունենալն առավել քան ռելեվանտ է»,-ասել է նա։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն իր օրինակից ու իր […]
08:14 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս, Քաջարան, Կապան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գավառ քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Արարատի մարզերում, […]
22:30 20.12.2022
Հորիզոնը շարունակում է իր դիտակետում պահել արցախցիների առօրյան՝ համագործակցելով Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ: Արդեն 9 օր է, որ արցախցի երիտասարդները հայերենով, ռուսերենով ու անգլերենով դիմում են աշխարհին, որը շարունակում է լուռ մնալ կամ լավագույն դեպքում հանդես գալ կոչերով. թշնամին էլ շարունակում է նույն ձեռագրով հանդես գալ՝ խախտելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները. մարդիկ զրկված […]
21:29 20.12.2022
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ադրբեջանական սահմանի դիտարկման լիազորությամբ եվրոպական նոր հավանական առաքելության մասին: Ե՞րբ կարող է սկսվել նոր դիտորդական առաքելությունը և ի՞նչն է մտնելու առաքելության լիազորությունների մեջ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Հիշեցնեմ, որ հոկտեմբերից 40 եվրոպացի դիտորդներ իրենց այդ դիտարկող առաքելությունն էին իրականացնում […]
19:05 20.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված նոր իրողության պայմաններում երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
18:59 20.12.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական անցած ուղին: Գեւորգ Պապոյանի հավաստմամբ թեկնածուի մասնագիտական հատկանիշները բարձր մակարդակի […]