TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապօրինի հատել էին 50 կաղնի․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:59 19.12.2022

Ապօրինի հատել էին 50 կաղնի․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ

14:24 19.12.2022

A (II) rh- (երկրորդ բացասական), A (II) RH+ (երկրորդ դրական), AB (IV) RH+ (չորրորդ դրական) արյան նշված կարգն ունեցող անձանց Արյունաբանական կենտրոնը խնդրում է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: «Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Արյունատվության հակացուցումները՝ այստեղ։ «Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից մինչև 12։30»,- ասված է […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:11 19.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Արցախի տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը

12:54 19.12.2022

Տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով նաև Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ համատեղ Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների քաղաքային բաժնի և ոստիկանության ծառայողների, հանրախանութներում և կրպակներում իրականացրել են ակնադիտական զննություններ, կապված ամանորյա պայթուցիկ առարկաների և ճայթռուկների վերաբերյալ: Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք […]

̰
Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած ադրբեջանցիների մեծամասնությունը հատուկ ծառայությունների աշխատակիցներ են. Արցախի դատախազություն

12:50 19.12.2022

Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության դատախազությունից: Հիշյալ դեպքերի կապակցությամբ […]

̰
Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում մառախուղ է

12:39 19.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Արցախի բուժհաստատություններում 5 բուժառու, այդ թվում՝ 1 երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ԱՀ Առողջապահության նախարարություն

12:03 19.12.2022

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին: ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում […]

̰
Անցած երեք օրում հանցագործության 106 դեպք է բացահայտվել

11:54 19.12.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18 մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, բնակարանային գողության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, ընտանեկան բռնության և խուլիգանության՝ 5-ական, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ […]

̰
10 հազար լարի՝ զորակոչը մեկ տարով հետաձգելու համար

11:47 19.12.2022

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ պարտադիր զորակոչի մեկ տարով հետաձգման վճարը սահմանվել է 10 հազար լարի (մոտ 3 760 դոլար)։ Ըստ Բուրճուլաձեի՝ նոր որոշմամբ անձին տարկետման իրավունք կտրվի միայն մեկ անգամ։ «10 հազար լարիի դիմաց զորակոչը մեկ տարի հետաձգելուց հետո անձը նորից կզորակոչվի»,- ասել է ՊՆ նախարարը: Հարկ է նշել, որ […]

̰
48-ամյա տղամարդը դանակահարել էր 31-ամյա երևանցուն. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

11:39 19.12.2022

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ։ Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին: Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի […]

̰
Արցախի 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1646 զանգ

11:22 19.12.2022

Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Ադրբեջանն առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է Արցախը շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Դեկտեմբերի 12-ից 19-ն ընկած […]

̰
Երեք օրում մայրաքաղաքում 137 երեխա է ծնվել

11:12 19.12.2022

Դեկտեմբերի 16-18-ը Երևան քաղաքում ծնվել է 137 երեխա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

̰
Նաիրիի և Բաղրամյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր

09:10 19.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Նաիրիի և Բաղրամյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ավտոճանապարհներին մեքենաներ են արգելափակվել

08:32 19.12.2022

Դեկտեմբերի 14-19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում, Շիրակի մարզի Բերդաշեն-Ամասիա և Սյունիքի մարզի Աղվանի-Բարձրավան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
Պուտինը կարծում է, որ այժմ տեղի ունեցող մեծ փոփոխությունները դեպի լավն են տանում

23:34 18.12.2022

Մեծ փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում, դեպի լավն են  տանում , կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ -ը։ «Մեծ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, փոխվում է ողջ աշխարհը: Ես կարծում եմ, որ դրանք դեպի լավը փոփոխություններ են»,- ասել է նա կիրակի օրը […]

̰
Մանկաբույժը ասել է, թե օրական քանի՞ կոնֆետ  կարող են  ուտել երեխաները

20:43 18.12.2022

4-6 տարեկան երեխաներին կարելի է թույլ տալ օրական երկու քաղցրավենիք ուտել Ամանորի քաղցր նվերից, 7-10 տարեկան երեխաներին՝ երկու-երեք կտոր, իսկ ավելի մեծ երեխաների համար՝ երեք կոնֆետ։ Ամանորյա նվերը կարող է սննդային ալերգիա և մարսողության խանգարում առաջացնել, որովայնի շրջանում ցավեր, փորկապություն, սրտխառնոց և նույնիսկ փսխում առաջացնել, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մանկաբույժ, Զ.Ա. […]

̰
Սուպերհերոս, տիեզերագնաց և ավտոարշավորդ. Դոնալդ Թրամփը սկսել է վաճառել իր NFT քարտերը

19:18 18.12.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թողարկել է թվային կոլեկցիոն NFT քարտերի հավաքածու, որոնցում նա պատկերված է տարբեր կերպարներով, այդ թվում ՝ սուպերհերոս, տիեզերագնաց և Nascar ավտոմրցույթի վարորդ: «Այս սահմանափակ թողարկման քարտերը ցույց են տալիս իմ կյանքի և կարիերայի զարմանալի արվեստը»,- ասել է Թրամփը,գրում է BBC-ին: Նոյեմբերին Թրամփը կրկին պայքարի մեջ մտավ նախագահական աթոռի համար, և […]

̰
Twitter-ն արգելափակել է Մասկի թռիչքներին հետևելու ծառայությունը

11:46 18.12.2022

Twitter-ն արգելափակել է այն ծառայությունը, որը հետևել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի անձնական ինքնաթիռի շարժին։ Ինքը՝ Մասկը, ինչ-որ մեկի գտնվելու վայրի մասին իրական ժամանակում տեղեկատվության տարածումը կամ նման տեղեկություններով կայքերի հղումների հրապարակումն անվանել է «հարձակում ֆիզիկական անվտանգության վրա»։ Նա խոստացավ, որ ցանկացած նման հաշիվ կարգելափակվի։ «Իլոնը գործել է առանց նախազգուշացման… Բացի այդ, նա արգելափակել է […]

̰
Նորածնի ճիչ՝ հանուն հայրենիքի զոհված Տարոն Գիվարգիզյանի ընտանիքում

23:36 17.12.2022

Զինուժի օբյեկտիվում ապագա սպաներն են։ Ռազմական բժիշկների հաջորդ հերթափոխի պատրաստությունն ու նվիրումը՝ կյանքեր փրկելու գործին և հատկապես զինծառայությանը։ Հայկական բանակի մարտիկ-մարզիկները։ Հայաստանի չեմպիոն զինվորները նույնպես մասնակցում են մարտական, կրակային պատրաստության պարապմունքներին։ Նա անմահացավ հայրենիքը պաշտպանելիս. Սերգեյ Շաքարյան. Հատուկ ռեպորտաժ հերոս հրամանատարի մասին։ Եվ՝ երբ հույսն ու լույսը չի մարում։ Նորածնի ճիչ՝ հանուն հայրենիքի զոհված Տարոն […]

̰
Այնթապ գյուղում այրվել է ավտոմեքենա

18:15 17.12.2022

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին շարքի թիվ 21/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Վարորդները մեքենան առանց ավտոտնակի ցրտահարությունից պաշտպանելու ուղիներ են նշել

17:58 17.12.2022

Ավտոտնակի բացակայության դեպքում ավելի լավ է մեքենան թողնել փակ ավտոկայանատեղերում, որտեղ այն պաշտպանված կլինի ոչ միայն զրոյական ջերմաստիճանից, այլև գողությունից ու դիվերսիաներից։ Այս խորհուրդը վարորդներին տվել է Fresh Auto ավտոսրահների ցանցի սպասարկման բաժնի ղեկավար Իլյա Իվանսկին։ «Այլընտրանք կարող են լինել տարբեր դիզայնի շարժական ավտոտնակները՝ մետաղական շրջանակից մինչև սինթետիկ ձմեռացնող: Վերջիններս հեշտությամբ տեղավորվում են բեռնախցիկում, արագ […]

̰
Մոլդովայի խորհրդարանը ծրագրում է օրենքներում փոխել պետական ​​լեզվի անվանումը

17:46 17.12.2022

Մոլդովայում իշխող Գործողության և համերաշխության կուսակցությունը կփոխի պետական ​​լեզվի անվանումը օրենքներում մոլդովերենից ռումիներենի, որոնք նույնական են։ Այս մասին հայտարարել է դրա նախագահ Իգոր Գրոսուն Moldova-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են շաբաթ օրը։ «Եթե մենք չենք կարող միջամտել սահմանադրությանը, ապա կարող ենք փոխել օրենքների սինթագման, հիմա նման քննարկումներ կան, բայց այս տարվա վերջ ժամանակ […]

̰
Արցախցիները՝ բարու հաղթանակի սպասումով

17:20 17.12.2022

6-րդ օրն է՝ Արցախում առավոտները լուսանում են Մայր Հայաստանից ու աշխարհից կտրված: Միակ ճանապարհը, որ շարունակում է փակ մնալ ու դժվարություններ ստեղծել, արցախցիներին ստիպում է ավելի ամուր ու վճռական դառնալ, ինքնակազմակերպվել ու հաղթահարել այդ փորձությունը ևս: «Հորիզոնը» մշտապես կապի մեջ է իր արցախցի գործընկերների հետ: Ցուրտ անտառում մրսող կենդանիների մասին է պատմում Դիանան իր մեկ […]

̰
Արցախի ՏՄՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացնում դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով. հարուցվել է վարույթ

12:17 17.12.2022

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է  Հանձնաժողովը: Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների […]

̰
20-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներ է պատրաստել և իրացրել

12:12 17.12.2022

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Կատարվում է […]

̰
Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

11:57 17.12.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, այս մասին հայնում է Դատախազության մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը […]

̰
Երևանում և մի շարք մարզերում կդադարեցվի ջրամատակարարումը

11:29 17.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, […]

̰
Մասկը հայտարարել է լրագրողների արգելափակված թվիթերյան էջերը վերականգնելու մասին

11:21 17.12.2022

Ամերիկացի գործարար, Twitter սոցիալական ցանցի նոր սեփականատեր Իլոն Մաքսը հայտարարել է իր գտնվելու վայրը հայտնած լրագրողների աքաունթներից արգելափակումը հանելու մասին։ «Հաշիվների արգելափակումը, որոնք հայտնել են իմ գտնվելու վայրը, կվերացվեն», – հայտարարել է նա իր Twitter-ում դեկտեմբերի 17-ի առավոտյան: Դեկտեմբերի 15-ին արգելափակվել են լրագրողների թվիթերյան էջերը։ Նրանց թվում էին The New York Times, Washington Post, CNN, […]

̰
Հետախուզման մեջ գտնվող արցախցին հայտնաբերվել է Երևանում

11:12 17.12.2022

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքի Շիրազի փողոցում հայտնաբերել են Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվող 33-ամյա Հմայակ Մ.-ին: Խափանման միջոցը ստորագրություն։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Արցախի ՆԳՆ-ն մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

10:33 17.12.2022

Արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով, հայտնում է ԱՀ Ներքին գործերի նախարարությունը:

̰
BACK_TO_TOP