10:06 17.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Արտաշատի և Արմավիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:24 17.12.2022
Դեկտեմբերի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Զովունի գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
08:47 17.12.2022
Մոսկվայի կենդանաբանական այգում ջրարջերը քնել են, հայտնում է Մոսկվայի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը։ «Մոսկվայի կենդանաբանական այգու ջրարջերի խումբը ձմեռային քուն է մտել: Դրան նպաստել է անընդհատ ցածր ջերմաստիճանը, ինչպես նաև եղանակն ընդհանրապես, ինչը վայրի բնության մեջ դժվարացնում է սնունդ գտնելն ու հավաքելը»,- ասվում է զեկույցում: Դեկտեմբերի սկզբին կենդանաբանները նշել են, որ այգում հետքերն ավելի ու […]
08:36 17.12.2022
Ուրիշի գործը դադարեցնելու համար հարկավոր է սահմանափակել սեփական նախաձեռնությունը, խորհուրդ է տվել հոգեբան Քսենիա Ավերսը։ Երեկոյան Մոսկվային տված հարցազրույցում նա թվարկել է ուրիշների համար աշխատելը դադարեցնելու այլ ուղիներ: Ըստ Avers-ի՝ որոշ մարդիկ ավելի շատ են աշխատում, քան մյուսները և իրենց վրա են վերցնում ուրիշների պարտականությունները երկու պատճառով. «Առաջինը գալիս է շրջակա միջավայրից, ձեր ընկերությունից, վերադասներից […]
23:36 16.12.2022
21-րդ դարում 120.000 արցախցի շարունակում է պատանդի կարգավիճակում մնալ իր իսկ հայրենիքում՝ զրկված աշխարհի հետ կապից: Անցնող օրվա ընթացքում ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան, ինպե՞ս է մեկնաբանվում այդ ամենը Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտակ Հովհաննիսյանի հետ զրուցել է Արտյոմ Երկանյանն ու մանրամասներ հայտնել: «Ադրբեջանական մամուլի տեղեկություններով` այսօր հանդիպում է տեղի ունեցել ռուս խաղաղապահների ղեկավարների հետ: […]
23:25 16.12.2022
Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.32-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում կռիվ ու կրակոցներ են։ Րոպեներ անց նշված վայր են հասել պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները։ Նրանք Մաշտոցի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել չորս անձի։ Դեպքի վայր է ժամանել նաև […]
22:30 16.12.2022
Եվրամիության «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում Երևանի 12 դպրոցներում հիմնվել են էկո-ակումբներ: Աշակերտները ստանում են էկոկրթություն, ստացած գիտելիքները կիրառում են գործնականում և թափոններից պատրաստում ձեռագործ աշխատանքներ: Երևանի Մ․ Մեծարենցի անվան N146 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում՝ Եվրոպական միության ծրագրի կողմից համաֆինանսավորվող էկո-ակումբների մասնակցությամբ: Միջոցառումը […]
21:45 16.12.2022
Առավոտ է. Ստեփանակերտի փողոցներում ավտոմեքենաները սովորականից քիչ են. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից հետո բենզին և դիզվառելիք Արցախ չի մատակարարվում, հեղուկ գազն էլ սպառվել էր գազամատակարարման դադարեցումից հետո: Ուստի, երթուղային ավտոբուսների թիվը կիսով չափ կրճատվել էր, չէին աշխատում նաև տաքսիները: Վաղն արդեն պատկերն այլ կլինի, քանի որ գազը այսօր առավոտյան վերականգնվեց Արցախի գազամատակարարումը: Գազը դեռ գազալցակայաններ չի […]
21:00 16.12.2022
Շիրակի մարզում վթարային է համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են։ Ավելի քան երեք տասնամյակ Գյումրիի վթարայինների խնդրի լուծումը ձգձգվում է: Դեռ 2019 թվականին քաղաքի 92 վթարայիններից առանձնացվեցին Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնց բնակիչների բնակապահովման առաջարկ ներկայացվեց։ Համաձայն այդ […]
19:47 16.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակը։
19:45 16.12.2022
Գյուղական բնակավայրերում առողջապահության հասանելիության խնդիրներն ինչքանով են ուշադրության կենտրոնում, բուժօգնության որակի և ծավալի նկատմամբ արդյո՞ք կա վերահսկողություն։ Հարցերի շուրջ այսօր քննարկում է անցկացվել Գյումրիի Մեդիա երկխոսությունների կենտրոնում, ներկայացվել են նաև Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Աշոցքի և Ամասիայի գյուղական բնակավայրերում կատարած մոնիտորինգի արդյունքները։ Պարզվում է, որ Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում բուժական կենտրոններ […]
12:42 16.12.2022
Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին […]
12:31 16.12.2022
Գործող օրենքով ծառայությունում գտնվող քրեական գործերը, ինչպես նաեւ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության: Նշված գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ քննչական մարմիններ, ըստ ենթակայության փոխանցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ապահովել Հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումը Հակակոռուպցիոն կոմիտեի եւ այլ քննչական մարմինների միջեւ: […]
11:56 16.12.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Արսեն Սիմոնյանը 2006-2007թթ. եղել է Լոռու մարզի դատախազության քննիչ, այնուհետ՝ Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ: 2011-2013թթ.ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի, […]
11:23 16.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնեական անփութության արդյունքում երեք տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատման հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի […]
11:11 16.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 7-ական, խարդախության՝ 6, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենքի հայտնաբերման՝ […]
10:51 16.12.2022
Պարեկների ամենօրյա և շուրջօրյա ծառայության հերթական արդյունքը գրանցվեց դեկտեմբերի 13-ի գիշերը: Ժամը 4.20-ին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ ծառայելիս մայրաքաղաքի պարեկները կանխել են գողության դեպք: Սրճեփ սարքից գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ պտուտակահանի գործադրմամբ փորձել էր բացել սարքը, սակայն հանցագործությունն ավարտին […]
10:37 16.12.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ Ծավ և Ներքին Հանդ կատարած հերթական այցի ընթացքում հանդիպել է բնակիչներին, ներկայացրել նախորդ այցիս արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ընթացքը և արդյունքները: «Մեր հայրենակիցները հպարտություն են ներշնչում, իրենց կամքով և աշխատանքով ծաղկեցնում են թշնամուն մոտ դարձած սահմանը: Արցախում առկա լարված իրավիճակում շատ կարևոր է ամուր […]
10:23 16.12.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.15-ին, Աշտարակի Գրիգոր Ղափանցյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված և ծխախոտի տուփ՝ կաթուցիչներով։ Ըստ նրա՝ հայտաբերվածը թմրամիջոց էր։ Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր համաքաղաքացին։ Դեպքի առթիվ […]
10:05 16.12.2022
Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:Այս մասին հայտնում է Արցախգազ ՓԲԸ-ն: «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում […]
09:00 16.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է: Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]
08:34 16.12.2022
Մերձմոսկովյան շրջանի մերձքաղաքային բնակարանների առաջնային շուկայում քաղաքային տները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են, քոթեջները՝ 28%-ով։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Inkom-Nedvizhimost-ի վերլուծաբանները: Ըստ նրանց՝ այժմ քոթեջն արժե միջինը 30,7 մլն ռուբլի, հողամասն առանց պայմանագրի՝ 4,8 մլն ռուբլի, թաունհաուսը/դուպլեքսը՝ 33,8 մլն ռուբլի։ Տարվա ընթացքում շատերը զգալիորեն թանկացել են՝ համապատասխանաբար 28%, 19% և 99%: Մերձմոսկովյան շրջանի ծայրամասային […]
08:06 16.12.2022
Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը «Իզվեստիային» ասել է, թե արժե տանը տոնածառ դնել, եթե տանը կենդանիներ կան, և ինչ տոնածառ ընտրել՝ արհեստակա՞ն, թե՞ բնական։ Ինչպես նշել է փորձագետը, չնայած բնապահպաններն ասում են, որ բնական եղևնի գնելիս հոգում ես բնության մասին, եթե տանը ընտանի կենդանի ունես, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ արհեստական տոնածառերին։ Փաստն […]
23:15 15.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավիթաշեն 1, 9 և 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ավանեսովի 1փ. 2 շենք, Նոր Արեշ 37փ. 125-135; 41փ. 68-149 առանձնատներ, Նոր Արեշ փ. 4, 6, 8, 8/1; 2փ. 42; 34փ. 125/3 շենքեր, […]
22:55 15.12.2022
ԱՀ-ում տեղի ունեցած դեպքերն ու պատահարներն է ներկայացրել «Արտակարգ ալիք» հաղորդաշարը: Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից երկկողմանի փակելու հետևանքով Արցախում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Գազամատակարարման դադարեցման հետևանքով քաղաքացիներն օգտագործում են գազի բալոններ, որոնք վտանգավոր են: Այս և այլ թեմաների մանրամասները՝ տեսաշարում:
22:38 15.12.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: 44-օրյա պատերազմի հետևանքով տվյալ գծի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և բնականաբար պարունակում է համապատասխան […]
22:27 15.12.2022
Արցախը հումանիտար ճգնաժամի առջև է արդեն 4 օր: Մարդիկ ինքնակազմակերպվում են, գրեթե բոլոր ուղղություններով անցել են խնայողության ռեժիմի և այլընտրանքային միջոցների օգտագործման: Արցախցիները չեն ընկճվում, նշում են՝ կհաղթահարենք սա էլ, լավատես են, չեն կորցնում նաև հումորի զգացումը: Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքները, դժվարությունները հաղթահարող արցախցիներն ու աշխարհին ուղերձներ հղող իշխանությունների կոչերը՝ մեկ […]
22:15 15.12.2022
ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
21:51 15.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
21:25 15.12.2022
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը կոչով դիմել է սփյուռքի հայրենակիցներին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև: 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ […]