22:55 15.12.2022
ԱՀ-ում տեղի ունեցած դեպքերն ու պատահարներն է ներկայացրել «Արտակարգ ալիք» հաղորդաշարը: Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից երկկողմանի փակելու հետևանքով Արցախում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Գազամատակարարման դադարեցման հետևանքով քաղաքացիներն օգտագործում են գազի բալոններ, որոնք վտանգավոր են: Այս և այլ թեմաների մանրամասները՝ տեսաշարում:
22:38 15.12.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: 44-օրյա պատերազմի հետևանքով տվյալ գծի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և բնականաբար պարունակում է համապատասխան […]
22:27 15.12.2022
Արցախը հումանիտար ճգնաժամի առջև է արդեն 4 օր: Մարդիկ ինքնակազմակերպվում են, գրեթե բոլոր ուղղություններով անցել են խնայողության ռեժիմի և այլընտրանքային միջոցների օգտագործման: Արցախցիները չեն ընկճվում, նշում են՝ կհաղթահարենք սա էլ, լավատես են, չեն կորցնում նաև հումորի զգացումը: Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքները, դժվարությունները հաղթահարող արցախցիներն ու աշխարհին ուղերձներ հղող իշխանությունների կոչերը՝ մեկ […]
22:15 15.12.2022
ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
21:51 15.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
21:25 15.12.2022
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը կոչով դիմել է սփյուռքի հայրենակիցներին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև: 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ […]
20:51 15.12.2022
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր […]
20:35 15.12.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մարզերին գումար կհատկացնի, նաև կբարձրացնի մարզիկներին տրվող միանվագ գումարները: Այս որոշումներն այսօր կայացվել են կառավարության նիստում: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց՝ գումարը 49 ծրագրի համար է: Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում, Գնել Սանոսյանի խոսքով, […]
20:12 15.12.2022
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով ԱՀ օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման […]
20:08 15.12.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպվել է քննարկում պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող համատեղ վերահսկողական միջոցառումները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Քննարկմանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, մարզի համայնքների պատասխանատուներ, մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ և այլ պաշտոնատար […]
19:39 15.12.2022
ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ 700 հազար դրամ գումար է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման (ամրացման) նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մինչ այդ, հունիս ամսին ՀՀ կառավարությունը 15 մլն 581 հազար դրամ էր հատկացրել երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների […]
19:15 15.12.2022
2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշվեհամարների ընդհանուր գումարը կազմում է 2,4 մլրդ լարի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վրացական բանկերում Ռուսաստանի քաղաքացիների ներդրած գումարի չափն ավելին է, քան, օրինակ, Թբիլիսիի 2023 թվականի բյուջեն։ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշիվների, որոնց վրա դրական մնացորդ է գրանցվել 2022 թվականի […]
18:52 15.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված […]
18:38 15.12.2022
Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի պատին նոր ցուցանակ է հայտնվել այն մասին, որ այստեղ լինելու է Շիրակի երկրագիտական թանգարանը։ Նախկին հիվանդանոցի եռահարկ շենքը երկրագիտական թանգարանին հատկացվեց 2018 թվականին, կազմակերպվեց հանգանակություն, հավաքված մոտ 15 միլիոն դրամով նախագծման էսքիզային տարբերակ հասցրեցին կատարել։ «Նախագիծը պարզապես էսքիզային է եղել, էսքիզային տեսքով ինչ-որ բաշխումներ է կատարվել, թե որ սենյակը […]
15:37 15.12.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում և 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը: Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի […]
15:31 15.12.2022
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 […]
15:13 15.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: Ոսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի […]
13:38 15.12.2022
Կեղծ հաղորդագրություն են տարածում սոցիալական ցանցերում: Հղումով անցնելու դեպքում ֆեյսբուքի ձեր հաշիվը կորցնելու վտանգի կենթարկեք: Եթե արդեն ստացել եք նման հղում ու բացել այն, փոխեք ձեր գաղտնաբառը: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ կից հրապարակելով լուսանկար։
10:59 15.12.2022
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքում ծնվել է 68 երեխա:
10:54 15.12.2022
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արագածոտնի մարզի Աղձք համայնքի մի բնակչուհի և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տուն էին մտել՝ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]
10:47 15.12.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ […]
10:36 15.12.2022
Սեփականատերերի կողմից իրենց գույքի պատշաճ պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը հիմնական պայմանն է սեփականության դեմ ուղղված հանգացործությունների կանխման համար: Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ընդգծեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննիսյանը։ Նա նշում է, նաև […]
10:29 15.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին «Spirits Selection by Councours Mondial de Bruxelles» ընկերության ղեկավար Թիերի Հեինսին և ներկայացուցիչ Ջուլիա Կոստանդինովան։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային փորձը՝ նշելով․ «Մեր ընկերությունը գրեթե 50 տարի […]
10:24 15.12.2022
Դեկտեմբերի 10-ին, կեսգիշերն անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ գանգուղեղային տրավմայով, գլխի և վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած ու պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում բնակվող 17 և 16 տարեկան երկու պատանի։ 16 տարեկան պատանին հայտնել էր, որ ծեծկռտուքի ժամանակ սուր-կտրող առարկայով խփել են իրեն: Հիվանդանոց մեկնեց Արտաշատի բաժնի օպերատիվ […]
10:01 15.12.2022
ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
09:30 15.12.2022
Դեկտեմբերի 12-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Էջմիածին, Կոտայքի մարզի Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
08:48 15.12.2022
Թոշակի անցնելու տարիքից ուշ թոշակի անցած աշխատակիցները կստանան ավելի բարձր նպաստներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը։ «Կենսաթոշակ ստանալու իրավունքն առաջանալուց հետո հետագայում կենսաթոշակի դիմելու յուրաքանչյուր տարվա համար հաստատագրված վճարը և ապահովագրական կենսաթոշակն ավելացվում են հավելավճարների գործակիցներով։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափը գնալով մեծանում է»,- ասել է նա «Փրայմ» գործակալությանը տված […]
00:09 15.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին […]
22:53 14.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի, Դավիթ Առուշանյանի, Հայկ Ցիրունյանի ու Նարեկ Ղահրամանյանի հետ երեկ Սյունիքի մարզում էր։ Նրանք այցելել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով ճանապարհին մնացած արցախցիներին, ապա եղել են նաև Գորիսի Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում, որտեղ հանդիպել են բնակիչների հետ։ […]